Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նախագահ Սարգսեան. «Գալիք 25 Տարիները Լինելու Են Վերելքի` Աւելի Ուժեղ Հայրենիք Կերտելու Շրջան»

Յունուար 4, 2017
| Գլխաւոր լուրեր, Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

ra-president_010117

Ստորեւ կու տանք նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմութեան գիրկն է անցնում 2016 թուականը, որը մեր անկախութեան վերականգնման քսանհինգ ամեակի տարին էր: Այն իսկապէս իրադարձութիւններով եւ փորձութիւններով լի ժամանակաշրջան էր:

Ապրիլին տեղի ունեցաւ քառօրեայ պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հաւաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը` անսասան: Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի միասնութիւնը նենգ ու դաւադիր յարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձութիւններից մենք դուրս ենք գալու աւելի ամրացած:

Թո՛ղ մեր յիշողութեան մէջ 2016 թուականը մնայ որպէս ազգային համախմբման տարի: Անցնող տարում մենք ինքներս մեզ եւ ողջ աշխարհին եւս մէկ անգամ ապացուցեցինք, թէ ի՛նչ ասել է ազգային ոգի, ազատութեան եւ հայրենիքի համար պայքարելու կամք:

Այսպիսի ազգային համաձայնութեամբ թեւակոխում ենք մեր անկախ պետականութեան երկրորդ քսանհինգ ամեակը: Մեր անկախութեան առաջին շրջանը պատերազմ եւ դժուարութիւններ դիմագրաւելու փուլ էր: Այդ ընթացքում կերտեցինք Արցախի ազատամարտի յաղթանակը, դրեցինք հայոց անկախ պետութեան յարատեւութեան հիմքերը:

Ահա այստեղ է իմ լաւատեսութեան աղբիւրը: Նաեւ այստեղ է մեր վաղուայ յաջողութիւնների ակունքը: Աւելի լաւ երկիր կառուցելու հաւատը եւ այն պաշտպանելու կարողութիւնը մեզ արդէն դարձրել են աւելի ուժեղ: Ամէն շաբաթ, ամէն ամիս մենք կատարելու ենք գուցէ եւ փոքր, բայց վստահ քայլ դէպի աւելի լաւ, աւելի արժանապատիւ եւ աւելի բարեկեցիկ ապագայ:

Մենք Նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ: Գալիք 25 տարիները լինելու են վերելքի` աւելի ուժեղ եւ աւելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան: Հէնց այդ ոգով մենք ամէն օր առաջ ենք գնալու բոլորիս համար տեսանելի եւ շօշափելի փոփոխութիւններ իրականացնելու ճանապարհով:

Նոր տարի ենք մտնում լուրջ եւ իրատեսական ծրագրերով: Հետեւողական եւ լայնածաւալ փոփոխութիւնների դրական արդիւնքները թէ՛ տնտեսութեան, թէ՛ այլ ոլորտներում մօտ ապագայում զգալու ենք բոլորս: Հաւատում եմ, որ նոր կառավարութեանը դա յաջողուելու է, եւ դա լինելու է բոլորիս յաջողութիւնը:

Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով: 2017 թուականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրութիւնները: Մեր հասարակութիւնը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կը վստահի նրա իւրաքանչիւր ներկայացուցիչ: Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրութիւններ, որպէսզի մեր պետութեան նաւը խուսափի անցեալից յայտնի ստորջրեայ խութերին բախուելուց:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամանորի տօնական սեղանների շուրջ բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի համար, այն մարդկանց համար, ովքեր այս պահին ապահովում են մեր խաղաղութիւնը: Նաեւ ոգեկոչում ենք 2016 թուականին ու դրանից առաջ եւ յետոյ անմահացած զինուորների եւ սպաների յիշատակը: Մենք ուժ ենք մաղթում նրանց ընտանիքներին եւ հարազատներին:

Նաեւ առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր նոր սերնդի, մեր երեխաների համար: Նրանք անկախութեան սերունդն են, որն անառիկ է պահում մեր սահմանները: Նրանց շնորհիւ եռագոյնը փողփողում է ողիմպիական խաղերում: Այս սերնդի ներկայացուցիչները համաշխարհային դպրոցական առարկայական ողիմպիականներից վերադառնում են տասնեակ մետալներով: Նրանց ստեղծագործական միտքը բացում է աշխարհի ամենաճանաչուած մշակութային եւ գիտական օճախների դռները:

Նրանց կրթութեան եւ աճի համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: Իմ հաստատ համոզմամբ` հէնց այս կերպ ենք ստեղծելու բազմապատիկ աւելի լաւ Հայաստան, քան այժմ ունենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Նոր` 2017 թուականին մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին երջանկութիւն, խաղաղութիւն եւ սէր: Շնորհաւո՛ր Ամանոր եւ Ս. Ծնունդ:

 

 

Նախորդը

Ամանորի Եւ Ս. Ծննդեան Տօներուն Առիթով Նախագահը Այցելած Է Հայաստանի Սահմանային Պաշտպանական Տեղամասերէն Մէկը

Յաջորդը

Ակնարկ. Հաւաքական Յիշողութիւնը Նաեւ Զբօսաշրջութեան Համար Պարտադիր Է

RelatedPosts

Պարրաք. «Լիբանանեան Կառավարութիւնը  Առաջին Քայլը Առաւ, Եւ Այժմ Իսրայէլ Պէտք Է  Անոր Դիմաց Քայլ Մը Կատարէ»
Գլխաւոր լուրեր

Ակնարկ. Իսրայէլէն Ակնկալութիւններ Եւ Չապահովուած Երաշխիքներ

Օգոստոս 20, 2025
Թրամփ. «Կ՛ուզենք Ռուսիոյ Եւ Ուքրանիոյ Հետ  Եռակողմ Ժողով Գումարել, Եւ Մոսկուան Պիտի Ընդունի  Քիեւին Համար Ապահովական Երաշխիքները»
Գլխաւոր լուրեր

Թրամփ. «Կ՛ուզենք Ռուսիոյ Եւ Ուքրանիոյ Հետ Եռակողմ Ժողով Գումարել, Եւ Մոսկուան Պիտի Ընդունի Քիեւին Համար Ապահովական Երաշխիքները»

Օգոստոս 20, 2025
Սալամ Յորդանան Այցելեց
Գլխաւոր լուրեր

Սալամ Յորդանան Այցելեց

Օգոստոս 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?