Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները:

Սկսելով Անգլիայէն, առաջին երկու դիրքերը գրաւող խումբերը` Չելսի եւ Մանչեսթըր Սիթի, յաղթանակներ արձանագրեցին, ինչպէս նաեւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեանի կազմը` Մանչեսթըր Եունայթըտ նոյնպէս յաղթանակ արձանագրեց: Զլաթան Իպրահիմովիչ նշանակեց երկու կոլերը:
Այսօր տեղի կ՛ունենայ Լիվըրփուլ քաղաքի տերպին` Էվըրթընի եւ Լիվըրփուլի միջեւ:

Իտալիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Եուվենթուս գագաթի ճակատումին, 1-0 արդիւնքով յաղթելէ ետք իր անմիջական մրցակիցին` Ա. Էս. Ռոմայի, եօթը կէտի առաւելութիւն մը ունեցաւ անոր վրայ: Կոնզալօ Հիկուային նշանակեց մրցումին միակ կոլը (14-րդ):
Սպանիոյ մէջ, Պարսելոնա, որ հիւրընկալեց Էսփանիոլը, 4-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց: Լուիս Սուարեզ (18-րդ եւ 67-րդ), Եորտի Ալպա (69-րդ) եւ Լիոնել Մեսսի (90-րդ) նշանակեցին Պարսելոնայի կոլերը, շուրջ 80 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Գերմանիոյ մէջ, Պայէրն Միւնիխ շարունակեց մնալ պարագլուխի դիրքին վրայ` իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով Լայփցիկը: Անոնք ունին 36-ական կէտ:
Վերջին դիրքը գրաւող Տարմսթատի դէմ տեղի ունեցած մրցումին (1-0), Պայէրնի կոլը նշանակեց Տուկլաս Քոսթա (71-րդ):
Վերջապէս, Ֆրանսայի մէջ Նիս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-1 արդիւնքով յաղթելով Տիժոնի:
Սակայն Փարիզ Սեն Ժերմեն 2-1 արդիւնքով պարտուած հեռացաւ Կենկանի դաշտէն: Անիկա այսպիսով կրեց տարեշրջանի իր չորրորդ պարտութիւնը:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Քրիսթալ Փալաս – Չելսի | 0-1 |
| Միտըլզպորօ – Սուանզի | 3-0 |
| Սթոք Սիթի – Լայսթըր Սիթի | 2-2 |
| Սանտըրլենտ – Ուաթֆորտ | 1-0 |
| Ուեսթ Համ – Հալ Սիթի | 1-0 |
| Ուեսթ Պրոմուիչ – Մանչեսթըր Եունայթըտ | 0-2 |
| Պուրնըմաութ – Սաութհեմփթըն | 1-3 |
| Մանչեսթըր Սիթի – Արսենալ | 2-1 |
| Թոթենհամ – Պըրնլի | 2-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Էվըրթըն (8) – Լիվըրփուլ (2) | 22:00 |
ԻՏԱԼԻԱ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Էմփոլի – Քալիարի | 2-0 |
| Ա. Սէ. Միլան – Աթալանթա | 0-0 |
| Եուվենթուս – Ա. Էս. Ռոմա | 1-0 |
| Սասուոլօ – Ինթեր Միլան | 0-1 |
| Քիեւօ Վերոնա – Սամտորիա | 2-1 |
| Նափոլի – Թորինօ | 5-3 |
| Փեսքարա – Պոլոնիա | 0-3 |
| Ուտինեզէ – Քրոթոնէ | 2-0 |
| Ճենովա – Փալերմօ | 3-4 |
| Լացիօ Ռոմա – Ֆիորենթինա | 3-1 |
ՍՊԱՆԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Սփորթինկ Խիխոն – Վիարէալ | 1-3 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Լաս Փալմաս | 1-0 |
| Կրանատա – Ռէալ Սոսիետատ | 0-2 |
| Սեւիլլա – Մալակա | 4-1 |
| Լեկանես – Էյպար | 1-1 |
| Վալենսիա – Ռէալ Մատրիտ | (յետաձգուած) |
| Տեփորթիւօ Քորունա – Օսասունա | 2-0 |
| Պարսելոնա – Էսփանիոլ | 4-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Աթլեթիքօ Պիլպաօ (7) – Սելթա Վիկօ (12) | 21:45 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Օկզպուրկ – Մէօնշընկլատպախ | 1-0 |
| Մայնց-05 – Համպուրկ | 3-1 |
| Լայփցիկ – Հերթա Պերլին | 2-0 |
| Շալքէ – Ֆրայպուրկ | 1-1 |
| Վերտըր Պրեմըն – Քէօլն | 1-1 |
| Վոլֆսպուրկ – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 1-0 |
| Տարմսթատ – Պայէրն Միւնիխ | 0-1 |
| Պայէր Լեւերքուզըն – Ինկոլսթատ | 1-2 |
ՖՐԱՆՍԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Կենկան – Փարիզ Սեն Ժերմեն | 2-1 |
| Քան – Մես | 3-0 |
| Լորիան – Սենթ Էթիեն | 2-1 |
| Մոնփելիէ – Պորտօ | 4-0 |
| Ռենն – Պասթիա | 1-2 |
| Թուլուզ – Նանսի | 1-1 |
| Նիս – Տիժոն | 2-1 |
| Մարսէյ – Լիլ | 2-0 |
| Մոնաքօ – Լիոն | 1-3 |


