Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Դիրքերում Պատրաստւում Են Տօներին` Չմոռանալով Թշնամու Մասին

December 17, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍԻՐԱՆՈՒՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

soldiers31

Մարտական հերթափոխի երդումը տալուց յետոյ Հայաստանի հիւսիսային դարպասի զինծառայողները շտապում են սահման` խօսքը գործ դարձնելու: Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան կողմից կազմակերպուած երկօրեայ դասընթացի շրջանակներում հաւատարմագրուած լրագրողները եւս սահմանում են: Առաջին հարցը, որի մասին դիրք հասնողին զեկուցում են զինծառայողները, սահմանի հանգստութիւնն ու իրենց կողմից ապահովուող անվտանգութիւնն է:

Զօրամասի հրամանատար գնդապետ Սողոմոն Խաչատրեանը ներկայացնում է դիրքի կառուցապատման եւ սարքերի կահաւորուածութիւնը` վստահեցնելով, որ իւրաքանչիւր պահի բոլոր դիրքերը պատրաստ են մարտի:

«Առաջնահերթ անհրաժեշտութեան զինատեսակները` հիմնականում խոշոր տրամաչափի գնդացիրները, մշտապէս գտնւում են իրենց կրակային դիրքերում, զէնքի հերթափոխ չի լինում, այն միշտ պատրաստ է կրակի: Կարեւոր է նաեւ կառոյցների պատրաստուածութիւնը. ելնելով այս կամ այն հանգամանքից` խրամուղիների մի մասը փայտով, մի մասն էլ քարով ենք ամրացրել», ասում է գնդապետն ու վստահեցնում, որ այստեղ ամէն մի մանրուք իր նշանակութիւնն ու կարեւորութիւնն ունի: Խաչատրեանը նշում է, որ նմանատիպ կառուցուածք ու մարտական պատրաստուածութիւն ունեն նաեւ շղթայի միւս դիրքերը:

Մայոր Գրիգոր Ներսիսեանը լրացնում է գնդապետին` ցանկացած դիրք ապահովուած է գիշերային տեսանելիութեան սարքերով, ինչն առաւել հեշտացնում է գիշերային ժամերի հերթապահութիւնը` զինծառայողի կողմից վերահսկելի դարձնելով տարածքը.

«Սահմանում իրավիճակը հանդարտ ու հանգիստ է, գրեթէ 20 օր հրադադարը մեր ուղղութեամբ չի խախտուել: Խախտման դէպքում ամէն պահի տղաները պատրաստ են պատուով ու անխոչընդոտ կատարելու իրենց առջեւ դրուած մարտական խնդիրը: Ընդհանրապէս, մեր դիրքերի ուղղութեամբ հակառակորդը միշտ զգուշաւորութիւն է ցուցաբերում` չփորձելով աւելորդ խնդիրներ ստեղծել իր համար»:

Անդրադառնալով դիրքապահ տղաներին` մայոր Ներսիսեանը նկատում է. «Տղաները գիտակցաբար են բարձրանում դիրքեր, սահմանապահի գործն անում են բարձր պատասխանատուութեամբ ու պահի լրջութեան գիտակցմամբ: Շատերն այս տարածաշրջանից են, այստեղ կանգնելով` պաշտպանում են ոչ միայն հայրենիքի սահմանը, այլեւ` իրենց տունը: Ժողովուրդը թող հանգիստ լինի ու զբաղուի իր առօրեայով. սահմանը պահելն ու դրանով մտահոգուելը մեր խնդիրն է»:

Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան  3-րդ բանակային զօրամիաւորման հրամանատարի անձնակազմի հետ տարուող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսեանն ասում է, որ 2016-ին, ի տարբերութիւն նախորդ երկու տարիների, այս զօրամիաւորման պահպանութեան տեղամասերում չի արձանագրուել հակառակորդի կողմից կիրառուած ականանետային կրակոց: Կրակոցների ընդհանուր թիւը եւս այս տարածքում նուազել է:

Գնդապետ Պետրոսեանը նշում է, որ հակառակորդը ծանր զէնքի կիրառմամբ հիմնականում թիրախաւորում է սահմանամերձ բնակավայրերը` նպատակ ունենալով խոչընդոտել գիւղացիների գարնանային կամ աշնանային գիւղատնտեսական աշխատանքները, այդ կերպ ահաբեկելով խաղաղ բնակչութեանը:

«Հայկական կողմը հակառակորդի կրակոցներին արձագանգում է բացառիկ դէպքերում, երբ դրանք ուղղուած են լինում մեր խաղաղ բնակավայրերին», ասում է նա:

Տաւուշի մարզի շուրջ 24 համայնք գտնւում է հակառակորդի անմիջական նշանառութեան տակ եւ Հայաստանի կառավարութեան 2015թ. որոշմամբ ազատուած է հարկերից:

Դիրքում շրջելուց յետոյ լինում ենք գետնատնակում ու խոհանոցում, ծանօթանում զինուորի բաժին սննդի հետ: Մայոր Ներսիսեանը նշում է, որ սննդամթերքի քանակն ու բազմազանութիւնը գնալով աւելանում է, իսկ որակական խնդիրներ չեն ունենում, ինչը հաստատում են զինծառայողները:

Հրաժեշտի պահին զինուորներից մէկը նկատում է. «Մի քանի օրից գայիք, մեր տօնածառն էլ կը նկարէիք»: Յետոյ յաւելում, որ դեկտեմբերի 20-ից յետոյ սկսում են զարդարել տարածքը` չշեղուելով ծառայութիւնից:

«Էդպէս մեզ լրիւ տանն ենք զգում, չնայած` տօնական ու բարձր տրամադրութիւնը դիրքում միշտ առկայ է», ասում է նա:

Ամանորի շեմին հակառակորդի հնարաւոր աշխուժացման վերաբերեալ հարցը ստանում է կարճ ու յստակ պատասխան. «Ստիպելու ենք չաշխուժանան:

 

 

Նախորդը

«Սուրիական Օրագրութիւն» Հատորի Շնորհահանդէս

Յաջորդը

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-Ամեակը Նշուեցաւ Մոնրէալի Մէջ

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.