Մխիթարեանը Փոխարինած Ֆելլայնի Պատճառ Դարձաւ Փենալթիին

Եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին ամէնէն կարեւոր ճակատումը բնականաբար եղաւ սպասուած «Քլասիքօ»-ն, որուն ընթացքին աւելի քան 98 հազար հանդիսատեսներու ներկայութեան Պարսելոնա հիւրընկալեց Ռէալ Մատրիտը:
Պարսելոնա անպայման կարիքը ունէր յաղթանակի, այլապէս Ռէալ Մատրիտ պարագլուխի իր դիրքը պիտի ամրապնդէր` 9 կէտի առաւելութեամբ:
Թէեւ 53-րդ վայրկեանին Լուիս Սուարեզ նշանակեց Պարսելոնայի կոլը, սակայն մրցումին վերջին վայրկեանին Սերճիօ Ռամոս հաւասարեցուց արդիւնքը` իր կարգին գլուխով կոլ մը նշանակելով:

Անգլիոյ մէջ Մանչեսթըր Եունայթըտ, որ հիւրը եղաւ Էվըրթընի, յաղթանակը փախցուց իր ձեռքէն, երբ 85-րդ վայրկեանին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ` Հենրիխ Մխիթարեանը փոխարինած Մարուան Ֆելլայնի պատճառ դարձաւ փենալթիին եւ մրցումին երկրորդ կոլին նշանակման (1-1):
Մանչեսթըրի կոլը նշանակեց Զլաթան Իպրահիմովիչ (42-րդ):
Չելսի ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Մանչեսթըր Սիթիի, մինչ Լիվըրփուլ 4-3 արդիւնքով պարտուեցաւ Պուրնըմաութէն` մրցումին կորսուած վայրկեանին կոլ մը ստանալով:
Գերմանիոյ մէջ, 12 մրցում սպասելէ ետք, Համպուրկ ի վերջոյ յաջողեցաւ արձանագրել տարեշրջանի իր առաջին յաղթանակը:
Լայփցիկ շարունակեց մնալ անպարտելի եւ առաջին դիրքին վրայ` իր արձանագրած յաղթանակին շնորհիւ:
Ֆրանսայի մէջ, ախոյեան Փարիզ Սեն Ժերմեն ծանր պարտութիւն մը կրեց Մոնփելիէի դաշտին վրայ, մինչ Մոնաքօ ջախջախիչ յաղթանակ մը արձանագրեց Պասթիայի դէմ:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Մանչեսթըր Սիթի – Չելսի | 1-3 |
| Քրիսթալ Փալաս – Սաութհեմփթըն | 3-0 |
| Սթոք Սիթի – Պըրնլի | 2-0 |
| Սանտըրլենտ – Լայսթըր Սիթի | 2-1 |
| Թոթենհամ – Սուանզի | 5-0 |
| Ուեսթ Պրոմուիչ – Ուաթֆորտ | 3-1 |
| Ուեսթ Համ – Արսենալ | 1-5 |
| Պուրնըմաութ – Լիվըրփուլ | 4-3 |
| Էվըրթըն – Մանչեսթըր Եունայթըտ | 1-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Միտըլզպորօ (15) – Հալ Սիթի (18) | 22:00 |
ԻՏԱԼԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Եուվենթուս – Աթալանթա | 3-1 |
| Ա. Սէ. Միլան – Քրոթոնէ | 2-1 |
| Լացիօ Ռոմա – Ա. Էս. Ռոմա | 0-2 |
| Փեսքարա – Քալիարի | 1-1 |
| Սամտորիա – Թորինօ | 2-0 |
| Սասուոլօ – Էմփոլի | 3-0 |
| Ֆիորենթինա – Փալերմօ | 2-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Քիեւօ Վերոնա (13) – Ճենովա (10) | 20:00 |
| Ուտինեզէ (15) – Պոլոնիա (14) | 22:00 |
ՍՊԱՆԻԱ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Կրանատա – Սեւիլլա | 2-1 |
| Պարսելոնա – Ռէալ Մատրիտ | 1-1 |
| Լեկանես – Վիարէալ | 0-0 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Էսփանիոլ | 0-0 |
| Ռէալ Պեթիս – Սելթա Վիկօ | 3-3 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Էյպար | 3-1 |
| Ալաւես – Լաս Փալմաս | 1-1 |
| Սփորթինկ Խիխոն – Օսասունա | 3-1 |
| Վալենսիա – Մալակա | 2-2 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
| Տեփորթիւօ Քորունա (17) – Ռէալ Սոսիետատ (5) | 21:45 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Պայէր Լեւերքուզըն – Ֆրայպուրկ | 1-1 |
| Պորուսիա Տորթմունտ – Մէօնշընկլատպախ | 4-1 |
| Հոֆընհայմ – Քէօլն | 4-0 |
| Վերտըր Պրեմըն – Ինկոլսթատ | 2-1 |
| Վոլֆսպուրկ – Հերթա Պերլին | 2-3 |
| Լայփցիկ – Շալքէ | 2-1 |
| Տարմսթատ – Համպուրկ | 0-2 |
| Օկզպուրկ – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 1-1 |
ՖՐԱՆՍԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Մոնփելիէ – Փարիզ Սեն Ժերմեն | 3-0 |
| Անժէ – Լորիան | 2-2 |
| Պորտօ – Լիլ | 0-1 |
| Կենկան – Նանթ | 2-0 |
| Մես – Լիոն | 1-0 (ընդհատուած) |
| Մոնաքօ – Պասթիա | 5-0 |
| Ռենն – Սենթ Էթիեն | 2-0 |
| Մարսէյ – Նանսի | 3-0 |
| Նիս – Թուլուզ | 3-0 |


