Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պարոյր Սեւակի Հարազատ Խօսքը Յակոբ Կիւլոյեանին (Ժապաւէնի Վրայ)

Նոյեմբեր 26, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Յակոբ Կիւլոյեան 1966-ին ողջոյնի խօսք ղրկած էր Պարոյր Սեւակին, ժապաւէնի վրայ, լրագրող Լեւոն Քէշիշեանի հետ: Ի պատասխան` ստացած է ողբ. բանաստեղծին հետեւեալ խօսքը, կենդանի՛ ձայնը, ժապաւէնի վրայ.-

Յակո՛բ, սիրելի, հարազատս.

Սարսափելի յուզուած եմ այս րոպէին. շատ կը ցաւէի եթէ Լեւոնին չտեսնէի եւ ձայնդ չլսէի. առաւել ցաւում եմ, որ մի շատ լաւ առիթ է եղել հայրենիք գալու, եւ դու ցաւօք այդ առիթը բաց ես թողել: Ի՞նչ ասեմ, սիրելի՛ ամենամեծ ցանկութիւնս է քեզ տեսնել, շատ համաձայն եմ հետդ, որ մենք, իրար չտեսած, արդէն ունենք հոգեհարազատութիւն` այնքա՛ն հոգեհարազատութիւն, որ կարծես թէ մանկութիւնից միասին ենք եղել: Բայց միաժամանակ` ինձ համար շատ մեծ ցաւ էր որ աչքերդ կարօտ են մեր քարին ու հողին, մեր աւերակներին ու շէնութիւններին: Է, եղբա՜յր, կիսախենթ մարդ ես եւ ո՞նց ես համբերում եւ մինչեւ հիմա չես ուզում գալ Հայաստան: Յակոբ, սիրելի՛ս, ամենայն սիրով քեզ «Եռաձայն պատարագ»-ը լրիւ կ՛ուղարկէի, եթէ Լեւոնը գար Պէյրութ: Բայց դժբախտաբար ինքը Ամերիկա է գնում. ների՛ր: Ուզում եմ, հաւատա՛, ուզում եմ, որ այնպէս լինի, որ քո ձեռքով «Պատարագը» քեզ յանձնեմ, եթէ ոչ ամրանը, գոնէ աշնանը: Ա՜յ տղայ, մէկ հատ վեր կաց, թա՛փ տուր փոշին ոտներիցդ, արի այստեղ, աւելի լաւ փոշի կայ:

Յակո՛բ, սիրելիս, քո բոլոր նուէրները ստացել եմ. Տղա՜յ, բաւական է, այդ մի անիր, որովհետեւ ի պատասխան քեզ որեւէ բան չեմ կարող անել: Յակո՛բ ջան, հիմա ի՞նչ ես անում, այս տարի կարելի պիտի լինի՞ քեզ տեսնել, թէ՞ չէ: Հիմա այս պանդոկի այս համարում, Լեւոնը ճամբելուց առաջ, նստած ենք հինգ-վեց հոգի, որոնցից ոչ մէկը քեզ չի տեսել, բայց բոլորն էլ, մանաւանդ քիչ առաջ Լեւոնի եւ իմ ներկայացնելուց յետոյ, բոլորն էլ գիտեն քեզ, սիրում են եւ յանձին քո` մտածում են, որ եթէ հայ ժողովուրդը քեզ նման զաւակներ ունի, քո սիրած բառով ասած, կիսախենթ եւ խենթ զաւակներ, ինչպէ՞ս է, որ մեր այս բախտը տուայտանքներ է անում մեզ հետ, մենք կ՛երեւի կորչող պտուղ չենք: Կեցցե՛ս, Յակոբ, կեցցե՛ս դու: Բայց ափսո՜ս, որ գիտեմ, այդքան էլ երիտասարդ չես, մինչեւ հիմա մի զաւակ էլ չունես, էս չեղաւ, տղա՛յ, քեզ նման…

– Նոր ամուսնացաւ (կը բացատրէ Լ. Քէշիշեան):

– Ամուսնացա՞ւ, Յակո՛բ, շնորհաւո՜ր լինի ամուսնութիւնդ: Եղաւ, Յակոբ, ես արդէն մի քիչ հանգստացայ, միակ բանը, որից մի քիչ դժգոհ էի, դրա համար էր: Տղա՜յ, ես երեք տղայ ունեմ, որոնցից մեծը արդէն 18 տարեկան է. ամենաշուտ ինձ կարող է պապ դարձնի: Թէ մտածում եմ քեզ նման տղայ ինչպէս է որ մինչեւ հիմա մի ժառանգ չի թողնում աշխարհի վրայ. շատ ուրախացայ. ուրեմն յոյս ունեմ, որ մենակ չես գալիս, այլ տիկնոջդ հետ միասին, որպէսզի համբուրեմ քո շրթունքները եւ տիկնոջդ ճակատը:

Յակոբ ջան, այսօր մի քիչ ամպամած օր է. ամբողջ ձմեռ գարուն էր, հիմա մի քիչ ձմեռ է սկսում, բայց հակառակ այդ բանին, սիրտս լի՛քը, լի՛քն է արեւով, լոյսո՛վ, քո՛ շնչով, քո՛ սքանչելի ձայնով, չնայած թէպէտ եւ գիտէի, որ ասմունքող ես, ուրեմն պիտի շատ լաւ ձայն ունենաս, հակառակ նոյնիսկ այս ակնկալուած իմ սպասելիքի, ձայնդ սքանչելի է հնչում ժապաւէնից:

Յակո՛բ, սիրելիս, ես մեծ մասամբ հիմա ապրում եմ գիւղում, քիչ եմ մնում քաղաքում, երէկ չէ միւս օր պատահմամբ միայն եկայ քաղաք, եւ շատ ուրախ եմ, որ եկայ, որովհետեւ եթէ Լեւոնին չտեսնէի, ձայնդ ճիշդ է, ժապաւէնդ կը ստանայի, բայց շատ ցաւալի կը լինէր այսքան սիրելի մարդ նոյնպէս չտեսնել: Ի՜նչ ասեմ, սիրելիս, շատ յուզուած եմ, շատ կարօտցած, բայց քանի որ այսօր Լեւոնն է գնալու ժամը 1:00-ին եւ ես եմ նորից վերադառնալու գիւղ ժամը 2:00-ին, այս պատճառաւ էլ ներիր, որ կարճ կապեմ, քանի որ կ՛ուզեմ Լեւոնի հետ մի բաժակ էլ իրեն բարի ճանապարհ մաղթել եւ քո կենացը խմել: Հազար գործ ունեմ, ցտեսութիւն, սիրելիս, հարազատս, ամենայն լրջութեամբ պարտադրելով ասում եմ, շո՛ւտ արի, աղբե՛ր ջան, շո՛ւտ արի, տեսնենք ինչ ենք անում: Համբուրում եմ քեզ ջերմ, գրկում եմ: Համբուրում եմ տիկնոջդ ճակատը եղբայրաբար, տէգրաբար, ողջ եղէք: Բարեւի՛ր բոլոր իմ ու քո հոգեհարազատ մարդկանց Պէյրութի, Պէյրութին` մեր երկրորդ հայրենիքին…

Ցտեսութիւն, սիրելի՛ս…

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

Նախորդը

«Բարեւեցէ՜ք Բոլոր Հայերուն»

Յաջորդը

Անզուգական Հայ` Յակոբ Կիւլոյեանի Մահուան Քառասունքին Առիթով

RelatedPosts

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
Անդրադարձ.  Հայաստանի Հանրապետութեան Հիմնադիր Արամ Մանուկեանի Կիսաքանդ Բնակարանի Ճակատագիրը Ո՞վ Կ՛որոշէ
Անդրադարձ

Ինչո՞ւ Այս Երկրին Յաջորդ Յեղափոխութիւնը Կրնայ Վանքէ Մը Սկսիլ

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?