Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ, երէկ տեղի ունեցաւ Շեպիպեթ Մազրաա – Շապապ Ղազիէ մրցումը: Անիկա աւարտեցաւ Ղազիէի յաղթանակով` 4-0 արդիւնքով:
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը իր մրցումը պիտի կատարէ վաղը, յետմիջօրէի ժամը 14:15-ին, Ահտի դաշտին վրայ ճակատելով Մապարրայի դէմ:
ՀՄԸՄ, որ ունի 14 կէտ, կը գրաւէ 4-րդ դիրքը, մինչ Մապարրա 13 կէտով կը գրաւէ 7-րդ դիրքը:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը:
Ինչ կը վարբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ծիրին մէջ տեղի ունեցած երէկուան մրցումներուն, Թատամոն Սուր 1-0 արդիւնքով յաղթեց Շապապ Սահելի` շնորհիւ Ռիտա Անթարի նշանակած կոլին:
Ռասինկ – Նեպի Շիթ մրցումը աւարտեցաւ 1-1 հաւասարութեամբ, միեւնոյն արդիւնքով վերջ գտաւ Սալամ Զղարթա – Ահտ հանդիպումը:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Նըժմէ – Սաֆա | 17:30 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Իժթիմահի | 14:15 | Թրիփոլի |
| Ախա Ահլի Ալէյ – Անսար | 14:15 | Պհամտուն |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Սուր |
| Ահլի Նապաթիէ – Շապապ Արապի | 14:15 | Քֆարժոզ |
| Ռիատա Ուալ Ատապ – Ամալ Մաարաքէ | 14:15 | Թրիփոլի |
| ԿԻՐԱԿԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – ՀՄԸՄ | 14:15 | Ահտ |
| Ահլի Սայտա – Սաժես | 14:15 | Սայտա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| ՀՄՄ – Շապապ Թրիփոլի | 14:15 | Սաֆա |


