Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Արարատին, Շիրակ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը:
Վիուլեն Այվազեան (17-րդ) եւ Ղուկաս Պօղոսեան (83-րդ) նշանակեցին Շիրակի կոլերը:
Փիւնիկ – Գանձասար Կապան մրցումը աւարտեցաւ 0-0 արդիւնքով, մինչ վերջին մրցումին Ալաշկերտ 4-1 արդիւնքով յաղթեց Բանանցի: Արտակ Եդիգարեան (6-րդ եւ 79-րդ), Խորէն Վերանեան (71-րդ) եւ Արտակ Գրիգորեան (92-րդ) նշանակեցին Ալաշկերտի կոլերը, իսկ Բանանցի միակ կոլը` Վահագն Այվազեան (37-րդ):
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Շիրակ | 27 (15-7) |
2.- Փիւնիկ | 22 (15-8) |
3.- Ալաշկերտ | 22 (21-15) |
4.- Գանձասար-Կապան | 20 (15-11) |
5.- Բանանց | 13 (11-21) |
6.- Արարատ | 5 (4-19) |