Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ` կիրակի, 6 նոյեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի իր դաշտին վրայ հիւրընկալեց Ահլի Նապաթիէն:
Արձանագրելով տարեշրջանի իր 4-րդ յաղթանակը, 4-1 արդիւնքով, դասաւորման մէջ ՀՄԸՄ 6-րդ դիրքէն բարձրացաւ 4-րդ:
Մրցումը հազիւ սկսած, ՀՄԸՄ ղեկը իր ձեռքը առնելով, 23-րդ վայրկեանին բացաւ հաշիւը շնորհիւ հայրենի ֆութպոլիստ Դաւիթ Ղանտիլեանի, որ իր փոխանցումը ստացաւ Ճոնի Քոնճեանէն:
4 վայրկեան ետք սակայն, հիւր կազմը նշանակեց իր հաւասարութեան կոլը:
34-րդ վայրկեանին Քրիսթիան Թիմունեանի կողմէ նշանակուած արդար կոլը չեղեալ նկատուեցաւ օրուան իրաւարարին կողմէ, թէեւ գնդակը անցած էր գիծը:
Երկրորդ կիսախաղին սակայն, ՀՄԸՄ սաստկացնելով իր յարձակումները, նշանակեց իր երկրորդ կոլը շնորհիւ Ճոնի Քոնճեանի ազատ հարուածին:
65-րդ վայրկեանին ՀՄԸՄ նշանակեց այլ կոլ մըն ալ, այս անգամ շնորհիւ Քրիսթիան Թիմունեանի:
Մրցումին կորսուած վայրկեաններուն (92-րդ), ՀՄԸՄ ձեռք ձգեց փենալթի մը, որ կոլի վերածուեցաւ նոյնինքն Թիմունեանի կողմէ:
ՀՄԸՄ, որ ցարդ արձանագրած է 4 յաղթանակ, 2 հաւասարութիւն եւ կրած 2 պարտութիւն, 14 կէտով այժմ կը գրաւէ 4-րդ դիրքը:
Առաջին դիրքին վրայ է Իսլահ Պըրժ Շիմալի (19 կէտով), իսկ վերջին դիրքին վրայ` Շեպիպեթ Մազրաա (2 կէտ), որ յաղթանակէ զուրկ է:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
Իժթիմահի – Ռասինկ | 0-1 |
Անսար – Ահտ 4-2 | 4-2 |
Նեպի Շիթ – Ախա Ահլի Ալէյ | 0-2 |
Նըժմէ – Թրիփոլի | 1-1 |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
Սաժես – Իսլահ Պըրժ Շիմալի | 3-6 |
Ամալ Մաարաքէ – Մապարրա | 1-3 |
ՀՄԸՄ – Ահլի Նապաթիէ | 4-1 |
Ռիատա Ուալ Ատապ – Շեպիպեթ Մազրաա | 3-0 |
Ահլի Սայտա – Շապապ Ղազիէ | 1-1 |
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Իսլահ Պըրժ Շիմալի | 19 (22-12) |
2.- Շապապ Արապի | 16 (18-7) |
3.- Նասեր Պար Էլիաս | 15 (12-12) |
4.- ՀՄԸՄ | 14 (16-8) |
5.- Շապապ Ղազիէ | 14 (14-10) |
6.- Ահլի Նապաթիէ | 14 (9-8) |
7.- Մապարրա | 13 (10-8) |
8.- Ամալ Մաարաքէ | 10 (9-12) |
9.- Ռիատա Ուալ Ատապ | 9 (10-11) |
10.- Սաժես | 6 (9-23) |
11.- Ահլի Սայտա | 5 (5-11) |
12.- Շեպիպեթ Մազրաա | 2 (2-14) |