
Շաբաթավերջին, եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, Անգլիոյ դասաւորման պարագլուխի դիրքը գրաւեց Լիվըրփուլ` իր դաշտին վրայ 6-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնելէ ետք Ուաթֆորտը:
Տպաւորիչ յաղթանակներ արձանագրեցին նաեւ Չելսի (5-0) եւ Մանչեսթըր Եունայթըտ (3-1):
Մանչեսթըր Սիթի եւ Արսենալ հաւասարութիւններ արձանագրեցին:
Իտալիոյ մէջ Եուվենթուս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-1 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Քիեւօ Վերոնայի դաշտէն:
Յաղթանակներ արձանագրեցին նաեւ Միլանօ քաղաքի երկու խումբերը` Ա. Սէ. Միլան (2-1) եւ Ինթեր Միլան (3-0):
Իր կարգին, Ռէալ Մատրիտ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` Սպանիոյ մէջ 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Լեկանեսի: Կերըթ Պէյլ (38-րդ եւ 45-րդ) եւ Ալվարօ Մորաթթա (77-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը:
Գերմանիոյ մէջ, պայքարը այժմ բաւական սուր է` պարագլուխի դիրքին համար, նկատի ունենալով, որ Պայէրն Միւնիխ հաւասարութիւն մը արձանագրեց, մինչ Լայփցիկ` յաղթանակ:
Այժմ անոնք ունեցան 24-ական կէտ: Առաջինը, սակայն, իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ կը գրաւէ պարագլուխի դիրքը:
Պորուսիա Տորթմունտ 5-2 արդիւնքով յաղթական վերադարձաւ Համպուրկի դաշտէն: Այս վերջինը եւ Ինկոլսթատ ցարդ առանց յաղթանակի են:
Ֆրանսայի մէջ պարագլուխի դիրքը գրաւող Նիս անակնկալ պարտութիւն մը (1-0) կրեց 18-րդ դիրքը գրաւող Մեսէն:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Պուրնըմաութ – Սանտըրլենտ | 1-2 |
| Պըրնլի – Քրիսթալ Փալաս | 3-2 |
| Մանչեսթըր Սիթի – Միտըլզպորօ | 1-1 |
| Ուեսթ Համ – Սթոք Սիթի | 1-1 |
| Չելսի – Էվըրթըն | 5-0 |
| Արսենալ – Թոթենհամ | 1-1 |
| Հալ Սիթի – Սաութհեմփթըն | 2-1 |
| Լիվըրփուլ – Ուաթֆորտ | 6-1 |
| Սուանզի – Մանչեսթըր Եունայթըտ | 1-3 |
| Լայսթըր Սիթի – Ուեսթ Պրոմուիչ | 1-2 |
|
ԻՏԱԼԻԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Թորինօ – Քալիարի | 5-1 |
| Նափոլի – Լացիօ Ռոմա | 1-1 |
| Փեսքարա – Էմփոլի | 0-4 |
| Քիեւօ Վերոնա – Եուվենթուս | 1-2 |
| Ճենովա – Ուտինեզէ | 1-1 |
| Փալերմօ – Ա. Սէ. Միլան | 1-2 |
| Սասուոլօ – Աթլանթա | 0-3 |
| Ֆիորենթինա – Սամտորիա | 1-1 |
| Ինթեր Միլան – Քրոթոնէ | 3-0 |
| Ա. Էս. Ռոմա – Պոլոնիա | 3-0 |
|
ՍՊԱՆԻԱ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Կրանատա – Տեփորթիւօ Քորունա | 1-1 |
| Ռէալ Սոսիետատ – Աթլեթիքօ Մատրիտ | 2-0 |
| Օսասունա – Ալասես | 0-1 |
| Լաս Փալմաս – Էյպար | 1-0 |
| Ռէալ Մատրիտ – Լեկանես | 3-0 |
| Սելթա Վիկօ – Վալենսիա | 2-1 |
| Էսփանիոլ – Աթլեթիքօ Պիլպաօ | 0-0 |
| Վիարէալ – Ռէալ Պեթիս | 2-0 |
| Սեւիլլա – Պարսելոնա | 1-2 |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Պայէր Լեւերքուզըն – Տարմսթատ | 3-2 |
| Պայէրն Միւնիխ – Հոֆընհայմ | 1-1 |
| Ֆրայպուրկ – Վոլֆսպուրկ | 0-3 |
| Համպուրկ – Պորուսիա Տորթմունտ | 2-5 |
| Ինկոլսթատ – Օկզպուրկ | 0-2 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Քէօլն | 1-0 |
| Լայփցիկ – Մայնց-05 | 3-1 |
| Շալքէ – Վերտըր Պրեմըն | 3-1 |
|
ՖՐԱՆՍԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Մոնաքօ – Նանսի | 6-0 |
| Անժէ – Լիլ | 1-0 |
| Պորտօ – Լորիան | 2-1 |
| Տիժոն – Կենկան | 3-3 |
| Լիոն – Պասթիա | 2-1 |
| Նանթ – Թուլուզ | 1-1 |
| Քան – Նիս | 1-0 |
| Մես – Սենթ Էթիեն | 0-0 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Ռենն | 4-0 |


