Իր գումարած շաբաթական հերթական ժողովին ընթացքին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, ինչպէս նաեւ քննեց իր օրակարգին վրայ եղող հարցերը:
Իր անկարգապահ համակիրներուն պատճառով Իսլահ Պըրժ Շիմալի մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, մինչ անոր մարզիկներէն հասան Զէյն եւ Ալաէտտին Աշքար երեքական մրցումով կախակայուեցան:
Վերոնշեալ ակումբին մաս կազմող պատասխանատուներէն Ահմետ Ֆարես 2 տարիով կախակայուեցաւ եւ մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
ՀՄԸՄ 500 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, մինչ խումբին մաս կազմող Ալի Ռիֆահի մէկ մրցումով կախակայուեցաւ:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նեպի Շիթ – Ահտ | 15:30 | Նեպի Շիթ |
| Ախա Ահլի Ալէյ – Ռասինկ | 15:30 | Պհամտուն |
| ՇԱԲԱԹ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Սահել – Անսար | 17:30 | Մարզական Աւան |
| ԿԻՐԱԿԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Թատամոն Սուր | 14:15 | Թրիփոլի |
| Սաֆա – Սալամ Զղարթա | 14:15 | Սայտա |
| Նըժմէ – Իժթիմահի | 15:30 | Մարզական Աւան |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաժես – Շապապ Ղազիէ | 15:30 | Սաֆա |
| Նասեր Պար Էլիաս – ՀՄԸՄ | 15:30 | Խիարա |
| ՇԱԲԱԹ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ռիատա Ուալ Ատապ – Ահլի Սայտա | 15:30 | Թրիփոլի |
| Մապարրա – Շեպիպեթ Մազրաա | 15:30 | Ահտ |
| ԿԻՐԱԿԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Շապապ Արապի | 14:15 | Սուր |
| Ահլի Նապաթիէ – Ամալ Մաարաքէ | 14:15 | Քֆարժոզ |


