
Երէկ կէսօրին, Մանարայի մէջ գտնուող Ռիատի Պէյրութի «Սայեպ Սալամ» մարզադաշտին մէջ տեղի ունեցաւ Հուսամէտտին Հարիրիի անուան տղոց պասքեթպոլի 26-րդ միջազգային մրցաշարքին վիճակաձգութիւնը:
Մրցաշարքը, որ պիտի սկսի երկուշաբթի, 24 հոկտեմբերին, պիտի աւարտի երկուշաբթի, 31 հոկտեմբերին:
Մրցաշարքին մասնակցող խումբերն են.
Ա. ԽՄԲԱԿ
Ռիատի Պէյրութ, Մինա (Իրաք), Հուփս եւ Ժամհիեթ Սալլա (Մարոք):
Բ. ԽՄԲԱԿ
ՀՄԸՄ, Պիպլոս, Մուժամահ Փեթրոլի (Ալճերիա) եւ Նաժըմ Սահիլի (Թունուզ):
Երէկուան այս վիճակաձգութեան ներկայ էին երեսփոխան Պահիա Հարիրիի ներկայացուցիչը, Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի նախագահ Ուալիտ Նասսար, այլ անձնաւորութիւններ եւ հրաւիրեալներ:
Ստորեւ` մրցումներուն վիճակաձգութիւնը (բոլորն ալ տեղի պիտի ունենան Ռիատիի դաշտին վրայ):
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ |
| Ռիատի – Մինա | 17:30 |
| Սալլա – Հուփս | 20:30 |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Պիպլոս – Նաժըմ Սահելի | 17:30 |
| ՀՄԸՄ – Մուժամահ Փեթրոլի | 20:30 |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Մինա – Սալլա | 17:30 |
| Հուփս – Ռիատի | 20:30 |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Սահելի – Փեթրոլի | 17:30 |
| Պիպլոս – ՀՄԸՄ | 20:30 |
| ՈՒՐԲԱԹ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Մինա – Հուփս | 17:30 |
| Ռիատի – Սալլա | 20:30 |
| ՇԱԲԱԹ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Փեթրոլի – Պիպլոս | 17:30 |
| ՀՄԸՄ – Սահելի | 20:30 |
| ԿԻՐԱԿԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| – Կիսաւարտական | 17:30 |
| – Կիսաւարտական | 20:30 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ | |
| Աւարտական | 17:00 |


