Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայաստանին Ստիպում Են Դուրս Գալ ՀԱՊԿ-ից

October 19, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

csto_101916

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Երեւանում աւարտուեց ՀԱՊԿ հաւաքական անվտանգութեան խորհրդի` ի սկզբանէ բաւականին ուշագրաւ դաւադրութիւններ պարունակող նստաշրջանը: Եւ դատելով նստաշրջանի ընթացքում ստորագրուած փաստաթղթերից, արուած յայտարարութիւններից` այն գոնէ Հայաստանի համար ամփոփուել է աննպաստ, եթէ չասենք` խայտառակ արդիւնքներով:

Նախ յայտնի դարձաւ, որ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը հերթագայութեան սկզբունքով Հայաստանին փոխանցելու որոշում կրկին չի կայացուել: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը նստաշրջանի արդիւնքները ներկայացնելիս նշեց, որ այդ հարցը կը քննարկուի տարեվերջին` Ս. Փեթերսպուրկում կայանալիք գագաթաժողովի ընթացքում: Հայաստանին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնի փոխանցումը յետաձգւում է արդէն երկրորդ անգամ, ինչը նշանակում է` անդամ երկրները պարզապէս խափանում են այդ գործընթացը: Խնդիրն այն է, որ գլխաւոր քարտուղարի պաշտօնում նշանակումը, ըստ ՀԱՊԿ կանոնադրութեան, տեղի է ունենում բացառապէս համախոհութեան հիման վրայ: Եթէ նկատի ունենանք, որ նախորդ տարուայ դեկտեմբերին արդէն իսկ մէկ տարով յետաձգուել էր այդ որոշման կայացումը, ապա ստացւում է, որ ՀԱՊԿ նախագահները երկրորդ անգամ են մերժում Հայաստանի առաջադրած թեկնածուներին:

Տուեալ դէպքում էական չէ, թէ ովքեր են եղել այդ թեկնածուները, որոնց ինքնութիւնը Երեւանն այդպէս էլ չբացայայտեց թէ՛ անցեալ տարի եւ թէ՛ այս տարի` հաւանաբար հէնց այսպիսի ելքը կանխատեսելու պատճառով: Էականն այն է, որ եթէ կարելի էր առաջին անգամ տապալումը բացատրել առաջադրուած թեկնածուի անձի հարցում նախագահների ունեցած առարկութիւններով, երկրորդ անգամ նոյն իրավիճակի կրկնութիւնն արդէն սկզբունքային վերաբերմունք է ընդհանրապէս այդ պաշտօնը Հայաստանին փոխանցելու նպատակայարմարութեանը եւ Հայաստանի հանդէպ առհասարակ: Շարունակ վիժեցնելով հարցի հանգուցալուծումը` Հայաստանին անուղղակիօրէն հասկացնում են, որ կազմակերպութիւնում նրա ներկայութիւնն իրենց համար անցանկալի է:

Թէ որո՞նք են խափանումը կազմակերպող երկրները, դժուար չէ կռահելը: Ուշագրաւ է նախ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարպայեւի` «հիւանդութեան» պատճառաբանութեամբ Երեւան չժամանելը: Բացի դրանից` Պիելոռուսիայի նախագահ Ալեքսանտր Լուքաշենքոն այդպէս էլ նստաշրջանից յետոյ Սերժ Սարգսեանի հետ չներկայացաւ լրագրողների հետ հանդիպմանը` չնայած որպէս ՀԱՊԿ նախագահութիւնն ընդունող երկրի ղեկավար` նրա մասնակցութիւնը արարողակարգով նախատեսուած էր: Չի կարելի բացառել, որ հէնց այս կնճռոտ հարցից խուսափելու համար նաեւ այդ ճեպազրոյցը սահմանափակուեց միայն ամփոփիչ յայտարարութեան ընթերցմամբ եւ հարցուպատասխան տեղի չունեցաւ:

Ամփոփիչ այդ յայտարարութեան բովանդակութիւնից կարելի է եզրակացնել, որ նախագահները չեն ստորագրել նաեւ որեւէ գրաւոր յայտարարութիւն` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կապակցութեամբ, չնայած` դեռ առաւօտեան ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստից յետոյ շեշտւում էր, որ նման համատեղ յայտարարութեան ընդունում նախատեսւում է: Արդէն կէսօրին հրապարակուեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Տմիթրի Փեսքովի յայտարարութիւնը, թէ նախագահների գագաթաժողովին ԼՂ հարցով որեւէ փաստաթղթի ընդունում նախատեսուած չէ: Սերժ Սարգսեանն իր ամփոփիչ խօսքում ընդամէնը նշեց, որ անդամ երկրների ղեկավարներն աջակցութիւն են յայտնել Վիեննայի եւ Ս. Փեթերսպուրկի գագաթաժողովներին ձեռք բերուած պայմանաւորուածութիւններին եւ ԼՂ հիմնահարցի բացառապէս խաղաղ կարգաւորմանը: Սակայն նման ընդհանրական, գրեթէ ոչինչ չասող յայտարարութիւնն աւելի շատ շեշտում էր ԼՂ հարցով գրաւոր որեւէ փաստաթղթի ստորագրումից անդամ երկրների հրաժարուելու փաստը: Եւ այս իմաստով եւս, ըստ էութեան, չի փոխուել ԼՂ հիմնախնդրի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ընդգծուած հակադաշնակցային դիրքորոշումը: Փաստօրէն Երեւանը չկարողացաւ նախագահութեան մէկամեայ շրջանը ծառայեցնել կազմակերպութիւնում անգամ մի փոքր թէ՛ իր եւ թէ՛ ԼՂ հարցի շուրջ մօտեցումները փոխելու նպատակին:

Դատելով թէ՛ գլխաւոր քարտուղարի պաշտօնի փոխանցման եւ թէ՛ ԼՂ հարցում ՀԱՊԿ երկրների նախագահների այս անփոփոխ ուղեգծից` խնդիր է դրուած` ստիպել Հայաստանին, սեփական արժանապատուութիւնը յարգելով, դուրս գալ կազմակերպութիւնից, քանի որ նրա հետ անդամ երկրների մեծամասնութեան շահերը որեւէ կէտում չեն հատւում: Կամ էլ փորձ է արւում Հայաստանին կազմակերպութեան ներսում վերջնականապէս վերածել «իզգոյ»-ի:

Ստեղծուել է մի իրավիճակ, երբ Հայաստանն այդ կազմակերպութիւնում չունենալով իր իրաւունքներից օգտուելու եւ պետական շահերը պաշտպանելու հնարաւորութիւն` վերածւում է բառի բուն իմաստով ՀԱՊԿ-ի գերու: Երեւանեան նստաշրջանի հիմնական արդիւնքներից մէկը, որի վրայ շեշտադրում կատարեց նաեւ նախագահ Սարգսեանը, համարւում է ՀԱՊԿ հաւաքական անվտանգութեան 2017-25թթ. ռազմավարութեան ընդունումը, որով սահմանւում են ՀԱՊԿ-ի եւ անդամ երկրների անվտանգութեան հիմնական սպառնալիքները, դրանց չէզոքացմանն ուղղուած կազմակերպութեան մօտեցումները: Այդ փաստաթղթում, որպէս սպառնալիք ի թիւս այլ գործօնների, շեշտւում է նաեւ «ուժերի հաւասարակշռութեան խախտմանն ուղղուած գործունէութիւնը` ներառեալ հակահրթիռային պաշտպանութեան համակարգերի միակողմանի տարածումը, ընդհանուր հարուածի յղացքի ընդլայնումը»: Ակնյայտ է, որ չնայած ռազմավարութեան մէջ որոշակիօրէն չի նշւում, թէ ո՛ր կողմերից են գալիս այդ սպառնալիքները, խօսքը վերաբերում է ՕԹԱՆ-ին եւ Միացեալ Նահանգներին եւ շեշտուել է Ռուսաստանի պնդմամբ: Այն, որ այդ կողմերն անուանապէս, հասցէական կարծես թէ չեն շեշտւում (դա պարզ կը դառնայ ռազմավարութեան հրապարակումից յետոյ), թերեւս անդամ միւս երկրների, հիմնականում Ղազախստանի եւ Պիելոռուսիայի դիմադրութեան արդիւնքն է, որը որոշակիօրէն փրկում է իրադրութիւնը նաեւ թէ ՕԹԱՆ-ի եւ թէ Միացեալ Նահանգների հետ բազմածրագիր սերտ համագործակցութեան մէջ գտնուող Հայաստանի համար: Սակայն բոլոր դէպքերում օղակը սեղմւում է, եւ ռուս-ամերիկեան ներկայիս առճակատման խորացման պայմաններում Երեւան Արեւմուտքի համար վերածւում հաւանական թիրախի:

Այսինքն ՀԱՊԿ-ից չստանալով ոչինչ, դրան զոհաբերելով պետական շահեր ու արժանապատուութիւնը` Հայաստանը դեռ մի բան էլ կանգնում է իր նկատմամբ բաւականաչափ դրական տրամադրուած ուժային հզօր կենտրոններին` Միացեալ Նահանգներին եւ ՕԹԱՆ-ին իր դէմ տրամադրելու պարտադրանքի առջեւ:

yerkir.am
15/10/2016

 

Նախորդը

Խօսքի Ազատութիւն, «Հայտ Փարք» Եւ Օփերայի Բակ

Յաջորդը

Նախանձեցայ Հայրենադարձ Սիրունի Հաւատքին Եւ Կորովին

RelatedPosts

Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Գիրքերու Մտերմութեան Մէջ. «Խանձուած Օրերը» (Հեղինակ` Պերճուհի Բարսեղեան)

November 3, 2026
Լիբանանի  Մէջ   Օտարներու Պատերազմին 50-րդ  Տարելիցը
Անդրադարձ

Խաղաղութիւն` Պետականութեան Հաշուո՞յն

November 3, 2026
Ծերութեան Կնճիռներէն Անդին. «Վերապրել Շէյքսփիրին»-ը Հայկական Շարժապատկերի Նորագոյն Գոհարներէն Է
Անդրադարձ

Ծերութեան Կնճիռներէն Անդին. «Վերապրել Շէյքսփիրին»-ը Հայկական Շարժապատկերի Նորագոյն Գոհարներէն Է

November 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.