
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումները տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին:
Շիրակի եւ Ալաշկերտի միջեւ գագաթի ճակատումը աւարտեցաւ 1-1 հաւասարութեամբ:
Ալաշկերտի կոլը փենալթիով նշանակեց Նորայր Գէօզալեան (33-րդ), իսկ Շիրակի կոլը` Գէորգի Գոգիչեան (75-րդ):
Փիւնիկ 4-0 արդիւնքով յաղթեց Արարատին: Վարդան Պօղոսեան տուպլէ մը իրագործեց (26-րդ եւ 33-րդ), մինչ մնացեալ կոլերը նշանակեցին Պետրոս Աւետիսեան (36-րդ) եւ Կամօ Յովհաննիսեան (75-րդ):
Նոյն արդիւնքով Գանձասար – Կապան յաղթեց Բանանցի:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Շիրակ | 18 (10-5) |
| 2.- Ալաշկերտ | 16 (14-7) |
| 3.- Գանձասար – Կապան | 13 (10-10) |
| 4.- Փիւնիկ | 12 (11-7) |
| 5.- Բանանց | 12 (9-14) |
| 6.- Արարատ | 4 (3-14) |


