Հայաստանի ֆութպոլի երիտասարդական հաւաքականը (21 տարեկանէն վար) աւարտեց Եուրօ-2017-ի Եւրոպայի ախոյեանութեան իր զտումի մրցումները` գրաւելով Ե. խմբակին 6-րդ եւ վերջին դիրքը:
Հայաստանի կազմը իր կատարած 10 մրցումներուն կրեց 9 պարտութիւն եւ իր միակ հաւասարութիւնը արձանագրեց իր հիւրին` Լիւքսամպուրկի հետ:
Տասը մրցումի ընթացքին միայն 6 կոլ նշանակած Հայաստանի արդիւնքները կարելի է նկատել բաւական ձախող:
Նշենք սակայն, որ զտումի այս մրցաշարքին տասը մրցումներուն ընթացքին Հայաստան մրցեցաւ երեք տարբեր մարզիչներով: Սկիզբը գլխաւոր մարզիչն էր Արտակ Օսէեան, անոր յաջորդեց Վարուժան Սուքիասեան, ապա` Կարէն Բարսեղեան:
Ստորեւ` Ե. խմբակին վերջնական դասաւորումը.
|
Յ. |
Հ. | Պ. |
ԿԷՏ |
|
|
1.- Դանիա |
9 | 1 | 0 |
28 |
| 2.- Պուլկարիա |
5 |
2 | 3 |
17 |
| 3.- Ռումանիա |
5 |
1 | 4 |
16 |
| 4.- Կալես |
4 |
4 | 2 |
16 |
| 5.- Լիւքսամպուրկ |
1 |
3 | 6 |
6 |
| 6.- ՀԱՅԱՍՏԱՆ |
0 |
1 | 9 |
1 |


