2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքի ծիրին մէջ, երէկ Վարշաւայի մէջ Լեհաստան հիւրընկալեց Հայաստանը:
Երեք օր առաջ, Ռումանիայէն կրած իր կազմին ծանր պարտութենէն ետք (5-0), երէկ գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեան կատարած էր երեք հիմնական փոփոխութիւն` ընտրելով գերպաշտպանողական կազմ մը:
Մրցումին սկզբնաւորութեան լեհերը ունեցան զգալի առաւելութիւն մը` ստեղծելով կոլի շարք մը առիթներ:
30-րդ վայրկեանին, ֆրանսական Մարսէյի յետսապահ Կայել Անտոնեան իր երկրորդ դեղին քարտը ստանալով կարմիր քարտի արժանացաւ:
Թէեւ Բ. կիսախաղին սկիզբը (48-րդ) Լեհաստան կոլ մը նշանակեց Հրայր Մկոյեանի կոլին հետեւանքով (սխալմամբ իր բերդին մէջ), սակայն 3 վայրկեան ետք Մարքոս Փիցելլի նշանակեց իր կազմին հաւասարութեան կոլը եւ այս մրցաշարքին Հայաստանի առաջին կոլը:
Դժբախտաբար սակայն, Հայաստան, որ կը մրցէր տասը մարզիկով, կրեց իր երրորդ յաջորդական պարտութիւնը, երբ մրցումին կորսուած վայրկեաններուն (95-րդ), Ռոպերթ Լեվանտովսքի նշանակեց մրցումին երրորդ կոլը եւ Լեհաստանի յաղթանակի կոլը (2-1):
Այսպիսով, Հայաստան այժմ կը գրաւէ Ե. խմբակին վերջին դիրքը` առանց որեւէ կէտի:
Ստորեւ` Ե. խմբակին դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Մոնթենեկրօ | 2 | 1 | 0 | 7 | 1 | 7 |
2.- Լեհաստան | 2 | 1 | 0 | 7 | 5 | 7 |
3.- Ռումանիա | 1 | 2 | 0 | 6 | 1 | 5 |
4.- Դանիա | 1 | 0 | 2 | 3 | 4 | 3 |
5.- Ղազախստան | 0 | 2 | 1 | 2 | 7 | 2 |
6.- ՀԱՅԱՍՏԱՆ | 0 | 0 | 3 | 1 | 8 | 0 |