Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք իր օրակարգին վրայ եղող հարցերը, տուաւ հետեւեալ որոշումները:
Շեպիպեթ Մազրաայի մարզիկներէն Ապտել Քատեր Այյուպի, Մոհամետ Խէյր Ապու Ամօ, եւ Մահմուտ Հուէյլի մէկական տարիով կախակայուեցան: Բացի ատկէ, ֆետերասիոնը անոնց դէմ նիւթական պատիժներ ալ պիտի կատարէ: Իսկ անոնց խմբակիցներ Ալի Ժաուատ եւ Հասան Ղըննամ երեքական մրցումով կախակայուեցան:
Ռիատա Ուալ Ատապ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահտ – Ախա Ահլի Ալէյ | 15:30 | Սայտա |
| Շապապ Սահել – Ռասինկ | 15:30 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Թատամոն Սուր – Իժթիմահի | 15:30 | Սուր |
| Սալամ Զղարթա – Նըժմէ | 17:30 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Անսար – Թրիփոլի | 15:30 | Պէյրութ |
| Նեպի Շիթ – Սաֆա | 15:30 | Նեպի Շիթ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահլի Նապաթիէ – Ահլի Սայտա | 15:30 | Քֆարժոզ |
| Ամալ Մաարաքէ – Շապապ Արապի | 15:30 | Սուր |
| ՇԱԲԱԹ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Մապարրա | 15:30 | Սաֆա |
| Նասեր Պար Էլիաս – Շեպիպեթ Մազրաա | 15:30 | Խիարա |
| ԿԻՐԱԿԻ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – ՀՄԸՄ | 15:30 | Սուր |
| Ռիատա Ուալ Ատապ – Շապապ Ղազիէ | 15:30 | Թրիփոլի |


