– Պրազիլ 5-0 Արդիւնքով Ծանր Պարտութեան Մատնեց Պոլիվիան
– Փերու – Արժանթին` 2-2

Երէկ, տեղի ունեցան Հարաւային Ամերիկայի գօտիի 2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքի 9-րդ հանգրուանի մրցումները:
Ուրուկուէյ մնաց պարագլուխի դիրքին վրայ` 3-0 արդիւնքով յաղթելէ ետք իր հիւրին` Վենեզուելայի: Վերջինս, որ կը գրաւէ դասաւորման 10-րդ եւ վերջին դիրքը, միակ խումբն ըլլալով ցարդ յաղթանակ չէ կրցած արձանագրել:
Պրազիլ 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց իր հիւրը` Պոլիվիան: 11-րդ վայրկեանին Նէյմար բացաւ մրցումին հաշիւը, մինչ մնացեալ կոլերը նշանակեցին Ֆիլիփ Քութինիօ (26-րդ), Ֆելիփէ Լուիս (39-րդ), Կապրիել Ժեսուս (44-րդ) եւ Ռոպերթօ Ֆիրմինօ (76-րդ):
Արժանթին Փերուի դաշտին վրայ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց: Ֆունես Մորի (16-րդ) եւ Կոնզալօ Հիկուային (78-րդ) նշանակեցին Արժանթինի կոլերը, իսկ Կէօրերօ (58-րդ) եւ Քրիսթիան Քուեվա (84-րդ)` Փերուի կոլերը:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| ՅԱՂԹ. | ՀԱՒ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ուրուկուէյ | 6 | 1 | 2 | 19 |
| 2.- Պրազիլ | 5 | 3 | 1 | 18 |
| 3- Էքուատոր | 5 | 1 | 3 | 16 |
| 4.- Քոլոմպիա | 5 | 1 | 3 | 16 |
| 5.- Արժանթին | 4 | 4 | 1 | 16 |
| 6.- Փարակուէյ | 3 | 3 | 3 | 12 |
| 7.- Չիլի | 3 | 2 | 4 | 11 |
| 8.- Փերու | 2 | 2 | 5 | 8 |
| 9.- Պոլիվիա | 2 | 1 | 6 | 7 |
| 10.- Վենեզուելա | 0 | 2 | 7 | 2 |


