Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Նոր Հանգրուան Հայկական Լրատուական Ցանցի Ամրապնդման Եւ Զարգացման Ճանապարհին». Վաղինակ Վարդանեան

Հոկտեմբեր 8, 2016
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ

vaghinag_10816

Հայաստանի ժուռնալիստների միութիւնը, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւնը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը,  Հայաստանի սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ, հոկտեմբերի 20-24 պիտի կազմակերպեն «Հայոց պետականութիւնը`  միասնութեան առանցք» խորագրով  Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը:

Նախապատրաստական աշխատանքներուն եւ համաժողովին մասին խօսելու նպատակով «Հայերն այսօր» կայքը հարցազրոյցը կատարած է սփիւռքի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետ Վաղինակ Վարդանեանին հետ: Ստորեւ`  հարցազրոյցը:

ՀԱՐՑՈՒՄ.- Լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումն, առհասարակ, ի՞նչ նպատակ ունի:

ՎԱՂԻՆԱԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ.- Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից հաստատուած Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման  հայեցակարգային դրոյթներից է համահայկական միասնական տեղեկատուական դաշտի եւ սփիւռքի մասնագիտական ցանցերի ստեղծումը: Հայաստանի սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ ձեւաւորուած եւ արդիւնաւէտ գործող մասնագիտական ցանցերից մէկն էլ` Լրագրողների համահայկական համաժողովների միջոցով ձեւաւորուած եւ տարէցտարի ընդլայնուող  լրատուամիջոցների համահայկական ցանցն է:

Լրագրողների համահայկական համաժողովները հրաւիրւում են երկու տարին մէկ անգամ պարբերականութեամբ: Այն մինչեւ 2008 թուականն իրականացնում էր Լրագրողների համահայկական ընկերակցութիւնը: Երբ ստեղծուեց Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը, արդէն չորս համաժողով գումարուել էր: Նախարարութեան ստեղծումից յետոյ էլ այս կարեւոր նախաձեռնութիւնն իր տրամաբանական շարունակութիւնն ունեցաւ:

Կարեւորելով լրատուամիջոցների համահայկական ցանց ստեղծելու խնդիրը, Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի նախաձեռնութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ, Լրագրողների համահայկական համաժողովներն աւելի ծաւալային եւ ընդգրկուն դարձան:

2010 թուականի աշնանը Հայաստանի սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ հրաւիրուել է Լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովը, որի աշխատանքներն ընթացել են նախ` Հայաստանի Հանրապետութիւնում, ապա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում:

Հինգերորդ համաժողովից սկսած` բոլոր համաժողովներն իրականացւում են Հայաստանի սփիւռքի նախարարութեան անմիջական մասնակցութեամբ եւ  օժանդակութեամբ:

Հ.- Առաջիկայ համաժողովը թեմաթիք ի՞նչ ուղղութիւններով է ընթանալու, ծրագիրն արդէն պատրա՞ստ է:

Վ. Վ.- Նախ ասեմ, որ համաժողովը նուիրուած է մեր երկու հայկական պետութիւնների` Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակներին: Բնականաբար համաժողովի թեմաթիք ուղղուածութիւնը պէտք է համահունչ լինէր հայոց պետականութեան ամրապնդմանն ու հզօրացմանն ուղղուած գաղափարին:

Այդ հանգամանքը հաշուի առնելով` համակարգող մարմինը մի քանի տարբերակներ քննարկելուց յետոյ, որոշեց համաժողովն անցկացնել «Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» խորագրի ներքոյ:

Համաժողովի աշխատանքները տեւելու են հոկտեմբերի 20-24: Բացումը տեղի կ՛ունենայ Երեւանում, աշխատանքները կը շարունակուեն հոկտեմբերի 20-22 Հայաստանի սփիւռքի նախարարութեան նիստերի դահլիճում (հասցէ` Վազգէն Սարգսեան 3, 9-րդ յարկ), իսկ հոկտեմբերի 23-24` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մշակոյթի պալատում:

Հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում տեղի կ՛ունենայ ամփոփիչ նիստը, որից յետոյ համաժողովը կ՛աւարտի իր աշխատանքները:

Օգտուելով ընձեռուած հնարաւորութիւնից`  շնորհակալութիւն ենք յայտնում նաեւ ԼՂՀ պատկան մարմիններին եւ Արցախի Ժուռնալիստների միութեանը` համագործակցութեան պատրաստակամութեան համար:

Ցանկացողները համաժողովի աշխատանքներին Հայաստանում եւ Արցախում կարող են հետեւել համացանցի միջոցով` ուղիղ հեռարձակմամբ:

Իսկ բոլոր այն մասնակիցները, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանայ ֆիզիքապէս մասնակցել համաժողովին, հեռակապի միջոցով հնարաւորութիւն ունեն միանալու եւ ներկայացնելու  իրենց ելոյթը:

Նախատեսուած է նաեւ Երեւանում համաժողովի մասնակիցների այցելութիւնը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, «Եռաբլուր» զինուորական պանթէոն:

Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը համաժողովի օրերին հոգալու է մասնակիցների գիշերակացի եւ սննդի, ինչպէս նաեւ` Երեւան-Ստեփանակերտ-Երեւան փոխադրութեան ծախսերը:

Վերադառնալով հարցին` ասեմ, որ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստում, որը տեղի ունեցաւ սեպտեմբերի 23-ին, որոշուեցին համաժողովի թեմաթիք հետեւեալ ուղղութիւնները.

– Տեղեկատուական միացեալ համակարգի նախադրեալները եւ համապատասխան մեքանիզմները, տեղեկատուութիւնը ճգնաժամային պայմաններում,

– Հայաստանի դիւանագիտութիւնը, սփիւռքեան կառոյցները եւ համագործակցութեան ուղիները,

– Սփիւռքի ներուժի օգտագործումը Հայաստանի պետականաշինութեան գործում,

– Հայկական սփիւռքը Հայաստանի Հանրապետութեան զօրակից` Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման աշխատանքներում,

– Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների պաշտպանութեան համակարգի հետ կապուած խնդիրները,

– Հայաստան-Արցախ-սփիւռք` 25-ամեայ համագործակցութեան հանրագումարները եւ հետագայ անելիքները:

Այժմ կազմւում է համաժողովի ծրագիրը, որն առաջիկայ օրերին կ՛առաքենք բոլոր մասնակիցներին:

Հ.- Ե՞րբ է ստեղծուել  Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմինը:

Վ. Վ.- Համակարգող մարմինը ստեղծուել է Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ` հետագայ համաժողովների հրաւիրման օրակարգերը ճշդելու, ինչպէս նաեւ համաժողովների ժամանակ բարձրացրած հարցերը, առաջարկութիւնները, ընդունուած յայտարարութիւնները մինչեւ կայանալիք միւս համաժողովը կեանքի կոչելու նպատակով:

Համակարգող մարմինի նիստերն անցկացւում են երեք ամիսը մէկ անգամ: Նիստերի հրաւիրման եւ անցկացման բոլոր կազմակերպչական եւ թեքնիք աշխատանքներն իրականացնում է Հայաստանի սփիւռքի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութիւնը:

Նշեմ նաեւ, որ համակարգող մարմնի նիստերին սփիւռքեան լրատուամիջոցների ներկայացուցիչները մասնակցում են ուղիղ միացմամբ` տեսակապի միջոցով:

Հ.- Ովքե՞ր կարող են մասնակցել համաժողովին: Յատուկ չափորոշիչներ կա՞ն սահմանուած:

Վ. Վ.- Մասնակիցների ընտրութեան հարցում միակ չափորոշիչն այն է, որ հրաւէրներն ուղարկւում են հիմնականում լրատուամիջոցների խմբագիրների անունով: Եթէ նրանք չենք կարողանում մասնակցել համաժողովին, ապա ուղարկում են իրենց կողմից լիազօրուած ներկայացուցչին: Այստեղ որեւէ ընտրութեան կամ խտրականութեան հարց լինել չի կարող: Հայկական բոլոր ԶԼՄ-ների խմբագիրները, ովքեր նախապէս` մինչեւ ս/թ հոկտեմբերի 1-ը մասնակցութեան յայտ են ներկայացրել, կարող են մասնակցել համաժողովի աշխատանքներին: Համաժողովի յայտարարութիւնը այս տարուայ ապրիլ ամսից հրապարակուել է Հայաստանի սփիւռքի նախարարութեան պաշտօնական կայքում, նախարարութեան «Հայերն այսօր» ելեկտրոնային պարբերականում, ինչպէս նաեւ առաքուել է սփիւռքեան մամուլին:

Հ.- Արդէն ամփոփե՞լ էք վերջնական արդիւնքները: Պատկերն ինչպիսի՞ն է, քանի՞ հոգի է մասնակցելու համաժողովին եւ աշխարհի ո՞ր երկրներից:

Վ. Վ.- Յայտադիմումների ընդունման վերջնաժամկէտը մինչեւ հոկտեմբերի 1-ն էր:

Ուրախալի է, որ տարէցտարի մասնակիցների թիւն ու աշխարհագրական ընդգրկումը գնալով աւելանում է:

Եթէ նախկինում սփիւռքի  լրատուամիջոցների մասնակիցների առաւելագոյն թիւը չի գերազանցել 60-ը, ապա Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցելու յայտ են ներկայացրել աշխարհի տարբեր տարածաշրջանների 30 երկրից 100  խմբագիրներ եւ լրագրողներ: Համաժողովին մասնակցելու են նաեւ Սիրիայի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչները:

Հ.- Պարո՛ն Վարդանեան, համաժողովին նախատեսւո՞ւմ է ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցութիւնը:

Վ. Վ.- Անշո՛ւշտ, օտար ԶԼՄ-ներում աշխատող 45 հայ լրագրողների նոյնպէս մասնակցելու հրաւէրներ ենք ուղարկել: Այսօրուայ դրութեամբ, 20 հոգի արդէն արձագանգել է: Անչափ կարեւոր է ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցութիւնը համաժողովին, քանի որ աշխատելով օտար ԶԼՄ-ներում` նրանք առաւել մեծ հնարաւորութիւն ունեն ձեւաւորելու տուեալ երկրի հանրութեան կարծիքը հայկական իրականութեան վերաբերեալ:

Ի դէպ, լրագրողների համահայկական համաժողովներին  ոչ հայկական ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողների մասնակցութեան գաղափարն առաջ քաշուեց սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի կողմից` 2014 թուականի սեպտեմբերին կայացած Հայաստան-սփիւռք 5-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ժամանակ:

Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել նաեւ սփիւռքի մեր յարգարժան խմբագիրներին, որոնք իրենց հեղինակութեամբ դերակատարութիւն ունեցան օտար ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներին ներգրաւելու հարցում:

Հ.- Սփիւռքեան քանի՞ լրատուամիջոցների հետ է համագործակցում Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը:

Վ. Վ.- Այժմ համագործակցում ենք շուրջ սփիւռքեան 320 լրատուամիջոցների հետ: Բոլոր լրատուամիջոցներին ուղարկել ենք համաժողովի մասնակցութեան հրաւէրը:  Ճիշդ է, յայտադիմումների ընդունման վերջնաժամկէտը հոկտեմբերի 1-ն էր, սակայն այս օրերին էլ սփիւռքի լրատուամիջոցները դեռ ուղարկում են յայտադիմումներ, որոնք մենք չենք մերժում:

Լիայոյս եմ, որ հայ լրագրողների այս հերթական համաժողովը եւս կ՛ընթանայ բուռն քննարկումների, մասնակիցների միջեւ փոխըմբռնման մթնոլորտում, կը լինեն բազմաթիւ կարեւոր առաջարկներ, որոնք կը գտնեն նաեւ իրենց լուծման տրամաբանական շարունակութիւնը: Լրագրողների համահայկական 8-րդ  յանձնաժողովը նոր կարեւոր հանգրուան կը հանդիսանայ հայ խմբագիրների եւ լրագրողների փոխճանաչողութեան, փոխադարձ սերտ կապերի ամրապնդման, ինչպէս նաեւ համահայկական տեղեկատուական միասնական հարթակի ձեւաւորման  եւ զարգացման ճանապարհին:

Նախատեսել ենք նաեւ համաժողովի նիւթերը հաւաքել եւ հրատարակել առանձին ձեռնարկով:

 

Նախորդը

Սայիտին Ուրախութիւնը

Յաջորդը

Հայաստանի Հանրապետութեան Պետական Պատուիրակութեան Առաջին Պաշտօնական Այցը Միացեալ Նահանգներ. 1919 Թ. Լուսանկար

RelatedPosts

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան
Հարցազրոյց

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան

Յունիս 24, 2025
«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան
Հարցազրոյց

«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան

Յունիս 20, 2025
«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան
Հարցազրոյց

«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան

Յունիս 13, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?