
2018-ի մոնտիալի ֆութպոլի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ գիշեր տեղի ունեցան 9 ճակատումներ` Եւրոպայի ցամաքամասին մէջ:
Երէկուան կարեւորագոյն մրցումը Է. խմբակին մէջ իրարու դէմ հանեց Իտալիան եւ Սպանիան` առաջինին դաշտին վրայ (Եուվենթուս, Թորինօ):
Երկու կազմերը իրարմէ բաժնուեցան 1-1 արդիւնքով:
56-րդ վայրկեանին Վիթոլօ նշանակեց Սպանիոյ կոլը, մինչ Իտալիոյ հաւասարութեան կոլը փենալթիով նշանակեց Տանիելէ Տէ Ռոսսի (82-րդ):
Երկու կազմերն ալ այժմ ունին 4-ական կէտ:
Դ. ԽՄԲԱԿ | |
Աւստրիա – Կալես | 2-2 |
Իրլանտա – Վրաստան | 1-0 |
Մոլտովա – Սերպիա | 0-3 |
Է. ԽՄԲԱԿ | |
Մակեդոնիա – Իսրայէլ | 1-3 |
Իտալիա – Սպանիա | 1-1 |
Լիխթնշթայն – Ալպանիա | 0-2 |
Թ. ԽՄԲԱԿ | |
Իսլանտա – Ֆինլանտա | 3-2 |
Քոսովօ – Խրուաթիա | 0-6 |
Թուրքիա – Ուքրանիա | 2-2 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
Ֆրանսա – Պուլկարիա | 21:45 |
Լուքսամպուրկ – Շուէտ | 21:45 |
Հոլանտա – Պիելոռուսիա | 21:45 |
Բ. ԽՄԲԱԿ | |
Հունգարիա – Զուիցերիա | 21:45 |
Լաթվիա – Ֆարօ կղզիներ | 21:45 |
Փորթուգալ – Անտորրա | 21:45 |
Ը. ԽՄԲԱԿ | |
Պելճիքա – Պոսնիա | 21:45 |
Էսթոնիա – Ճիպրալթար | 21:45 |
Յունաստան – Կիպրոս | 21:45 |