Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ԼՂ Հարցում Ռուս-Ամերիկեան Դիմակայութի՞ւն Է Սկսւում

September 20, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

taprinian_92016

Ռուսական «Թրաքթորային գործարաններ» միաւորումի գլխաւոր տնօրէնի տեղակալ Ալեքսէյ Լոսեւը «ԹԱՍՍ»-ին յայտնել է, որ մինչեւ 2017թ. վերջը յետաձգւում է հետեւակի մարտական Պէ. Էմ. Փէ.-3 մեքենաների մատակարարումը Ազրպէյճանին: Խօսքը վերաբերում է դեռեւս 2010թ. կնքուած` զինսարքերի առուվաճառքի ռուս-ազրպէյճանական համաձայնագրով Թէ.-90Սէ հրասայլերի, ինքնագնաց հրետանու, հրթիռային համազարկային համակարգերի, ծանր հրետանային համակարգերի մատակարարմանը:

Այն, որ ռուս-ազրպէյճանական գործարքը ֆինանսական լուրջ դժուարութիւնների պատճառով ձգձգւում է, պարզ էր դեռ այս տարուայ ապրիլին, երբ Ռուսաստանի փոխվարչապետ Տմիթրի Ռոքոզինն այցելեց Պաքու` մատակարարուած զինսարքերի դիմաց Ազրպէյճանի պարտքերի մարման խնդիրը նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկելու համար: Կարելի է ենթադրել, որ նաւթի համաշխարհային գների անկման պատճառով Ազրպէյճանում ստեղծուած տնտեսական ծանր վիճակն աւելի է խորացրել ճգնաժամը: Սակայն ուշագրաւ է, որ ռուսական կողմը բացէ ի բաց խօսում այդ մասին եւ, որ շատ աւելի կարեւոր է, դա անում է սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնում ԵԱՀԿ Մինսքի խմբակի համանախագահների հետ կայացած խորհրդակցութիւնից յետոյ:

Նախօրէին ռուսական «Ինթըրֆաքս» գործակալութիւնը հրապարակեց այդ հանդիպումից յետոյ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքի հետ հարցազրոյցը, որում Հայաստանի եւ Ազրպէյճանի հետ Միացեալ Նահանգների ռազմական համագործակցութեան մասին հարցին ի պատասխան` նշեց. «Մենք կողմերից ոչ մէկին չենք սպառազինում: Մենք նրանց տրամադրում ենք շատ սահմանափակ քանակութեամբ պաշտպանական զէնք: Բայց Ազրպէյճանի առումով առկայ է Քոնկրեսի կողմից տրուած որոշումը: Այն մեզ թոյլ չի տալիս զէնք տրամադրել, որը կարող է օգտագործուել ղարաբաղեան հակամարտութիւնում` յարձակման համար: Այդ առումով, մենք զէնք մատակարարող չենք»:

Խօսքը, յիշեցնենք, վերաբերում է Քոնկրեսի Ազատութեանն աջակցութեան աքթի` 1992թ. արուած 907 ուղղմանը կամ յօդուածին, որով Միացեալ Նահանգների կառավարութեանն արգելւում է որեւէ ռազմական աջակցութիւն ցուցաբերել Ազրպէյճանին: 2001-2009թթ. Միացեալ Նահանգների նախկին նախագահ Ճորճ Պուշ Կրտսերի նախաձեռնութեամբ ծերակոյտը իրաւունք տուեց կառավարութեանը` միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարի շրջանակներում շրջանցել այդ ուղղումը եւ ռազմական սահմանափակ օժանդակութիւն տրամադրել Ազրպէյճանին: Սակայն դրանից յետոյ 907-րդ յօդուածը պահպանուել է, ինչին էլ յղում է կատարում Ուորլիքը: Նրա պատասխանում էականը Ազրպէյճանի նկատմամբ այդ սահմանափակումների շեշտադրումն է, որով կարծես թէ ոչ միայն ակնարկում է, որ, փաստօրէն, Միացեալ Նահանգները հայկական կողմին է պաշտպանական զէնք տրամադրել, այլեւ` որ դա կարող է այսուհետեւ կրել բացայայտ բնոյթ:

Այն փաստը, որ դրա մասին Ուորլիքը բացէ ի բաց խօսում է Մոսկուայում կայացած հանդիպումից անմիջապէս յետոյ, կարող է վկայել, որ, ի դէմս նրա, Ուաշինկթընին չեն բաւարարել հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ Մոսկուայի ձեռնարկումներն ու առաջարկած հնարաւոր լուծումները: Փաստօրէն այդ նախաձեռնութիւնը Միացեալ Նահանգները գնահատում են որպէս իրավիճակն ապակայունացնող:

Այս իմաստով յատկանշական է նոյն հարցազրոյցում Ուորլիքի կողմից արուած չափազանց կարեւոր եւս երկու նկատառում: Նախ` մի քանի անգամ նա շեշտադրում է Վիեննայում եւ Ս. Փեթերսպուրկում ձեռք բերուած` շփման գծում հրադադարի պահպանման ուժեղացմանն ուղղուած երեք պայմանաւորուածութիւնների, առաջին հերթին` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման պայմանի կատարման անհրաժեշտութիւնը: Եթէ նկատի ունենանք, որ այդ պայմանաւորուածութիւնների կատարումից Պաքուն հրաժարւում է հէնց Ռուսաստանի ներկայիս աշխուժ միջնորդութեան պայմաններում, ապա Ուորլիքի այս նկատառումը հնչում է որպէս այդ հարցում Պաքուին Մոսկուայի կողմից ուղղակի, թէ անուղղակի աջակցութեանն ուղղուած թաքնուած մեղադրանք:

Երկրորդ` հարցազրոյցում Ուորլիքը, անդրադառնալով հակամարտութեան կարգաւորման մեքանիզմներին, նշում է. «Կարգաւորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ազրպէյճանի վերահսկողութեան տակ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Դրանք կարգաւորման պայմաններ են, բայց` ոչ միակը…»: Ուշադրութիւն դարձնենք, որ Ուորլիքը նշում է ոչ թէ Լեռնային Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակի մասին, ինչպէս նախատեսուած է արդէն հրապարակուած Քազանեան փաստաթղթում, այլ կարգավիճակի մասին` ընդհանրապէս, որի տակ կարելի է հասկանալ նաեւ ներկայիս ինքնիշխան կարգավիճակը: Ընդ որում, նա խօսում է ոչ թէ հայկական կողմից բոլոր 7 շրջանների, այլ «տարածքների մի մասի» վերադարձման մասին: Ուորլիքին չի բաւարարում նաեւ կարգաւորման ռուսական ծրագրի բովանդակութիւնը, եւ նա, ըստ էութեան, այդ հարցազրոյցով փորձում է հայաստանեան հասարակութեանը տեղեակ պահել, որ այդ ծրագրի էութիւնը հայկական կողմին իսկապէս միակողմանի տարածքային զիջումների մղելն է: Ահա թէ ինչպէ՛ս է այդ մասին ակնարկում. «Մեզ համար իտէալական կարգաւորումը ենթադրում է յաղթողների եւ պարտուողների բացակայութիւն: Այն պէտք է շահաւէտ լինի երկու կողմերին էլ: Որպէս այլ հարցերով երկար տարիներ բանակցութիւններ վարած մարդ` կարող եմ ասել, որ դրանք չեն կարող յաջող լինել, երբ կողմերից մէկը ստիպուած է լինում գնալ զոհողութիւնների եւ փոխզիջման»:

Աստիճանաբար ակնյայտ է դառնում, որ Մոսկուայի եւ Ուաշինկթընի միջեւ համագործակցութեան միակ` ղարաբաղեան հարթակը եւս կարծես ճաքեր է տալիս: Մի կողմից այն աւելի պայթիւնավտանգ է դարձնում ղարաբաղեան հակամարտութիւնը, քանի որ զսպող հիմնական գործօնը` միջնորդ եռանկիւնու միջեւ եղած փոխըմբռնման մթնոլորտը, փոխարինւում է անվստահութեամբ եւ նախազգուշացումների տոնայնութեամբ: Հայկական կողմին պաշտպանական զէնք տրամադրելու թաքնուած նախազգուշացումը, որը, գուցէ եղել է Մոսկուայի կողմից Ազրպէյճանին յարձակողական զինասարքերի մատակարարման գործընթացը սառեցնելու որոշման հիմնական պատճառը, դրա վառ դրսեւորումն է: Միւս կողմից` որքան էլ թէ՛ Ուաշինկթընը եւ թէ՛ Մոսկուան կարգաւորման պայման կամ պայմաններից մէկն են համարում տարածքների յանձնումը, նրանց միջեւ հակասութիւնների սրումը Երեւանին ժամանակ շահելու, միակողմանի զիջումների գնալու հեռանկարը վիժեցնելու հնարաւորութիւն է տալիս:  Պէտք է հասկանալ` ինչպէ՞ս օգտագործել այս ստեղծուած  իրադրութիւնը: Սակայն, ներկայիս վարուած արտաքին քաղաքականութեան պայմաններում դա այնքան էլ իրատեսական չի թւում:

 

 

Նախորդը

Ուաշինկթըն Եւ Սուրիական Թնճուկը

Յաջորդը

Ռուսաստան-Թուրքիա` Մերձեցման Խնդիրներ

RelatedPosts

Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.