ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը բաժակի մրցաշարքի իր առաջին մրցումը կատարելու համար վաղը պիտի ուղղուի Պհամտուն, ուր պիտի մրցի Նասեր Պար Էլիասի դէմ: ՀՄԸՄ, որ Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան Ա. հանգրուանին արժանի յաղթանակ մը նուաճած էր Սաժեսի դէմ, բնականաբար նոյն ոգիով պիտի խաղայ` աշխատելով ուրախացնել իր համակիրները, որոնք ամբողջ աշխարհի մէջ արհեստագիտական վերջին սարքերով այլեւս վայրկեանը վայրկեանին կը հետեւին մրցումներուն:
|
ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ |
||
| ՇԱԲԱԹ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Արապի – Սաժես | 15:30 | Ահտ |
| ԿԻՐԱԿԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Սայտա | 15:30 | Քֆարժոզ |
| ՀՄԸՄ – Նասեր Պար Էլիաս | 15:30 | Պհամտուն |
| Ահլի Նապաթիէ – Ամալ Մաարաքէ | 15:30 | Պապլիէ |
| Շապապ Ղազիէ – Շեպիպեթ Մազրաա | 15:30 | Ահտ |
| Մապարրա – Ռիատա Ուալ Ատապ | 15:30 | Սաֆա |


