
Երէկ Աթէնքի մէջ (Յունաստան) տեղի ունեցան «Եու. Է. Էֆ. Ա.»-ի նախագահական ընտրութիւնները:
Սլովենիոյ ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Ալեքսանտեր Սեֆերին, ընտրուեցաւ նոր նախագահ, այսպիսով պարտութեան մատնելով հոլանտացի իր մրցակիցը` Միքայէլ Վան Փրաակը:
48 տարեկան Սեֆերենի ի նպաստ քուէարկեցին «Եու. Է. Էֆ. Ա.»-ի 55 անդամներէն 42-ը, որոնց կարգին` Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնը:
Նշենք, որ Սեֆերին 2011-էն ի վեր կը վարէ Սլովենիոյ ֆութպոլի ֆետերասիոնի նախագահի պաշտօնը:

Նշենք, որ նախքան այս ընտրութիւնները, վերջին անգամ ըլլալով ելոյթ ունեցաւ եւ իր հրաժեշտի խօսքը ուղղեց նախորդ մայիսին իր հրաժարականը ներկայացուցած ֆրանսացի Միշել Փլաթինի:
Ան ըսաւ, որ ինք ոչ մէկ սխալ գործած էր իր պաշտօնավարութեան ընթացքին: