Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայաստանի Արդարադատութեան Նախարարը` Երազանքների, Գեղեցկութեան Եւ Յաջողութեան Մասին. «Ազդակ»-ի Յատուկ Հարցազրոյցը

Սեպտեմբեր 12, 2016
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

arpine-hovhannisyan_91216

Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարար Արփինէ Յովհաննիսեանը ծնուել է 1983 թուականի դեկտեմբերի 4-ին, Երեւանում: Երկրի քաղաքական ասպարէզում ամենաերիտասարդ քաղաքական գործիչներից մէկը նաեւ հիանալի զրուցակից է, ումից շարունակ կարելի է սովորել: Այսպիսով ներկայացնում ենք նախարար Արփինէ Յովհաննիսեանի հետ  օրերս իրականացրած բացառիկ հարցազրոյցը:

«ԱԶԴԱԿ».-  Մանկութեան ձեր երազանքը ո՞րն Էր: Արդեօք այդ երազանքնե՞րն են ապագան կառուցում:

ԱՐՓԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Մանկութեան երազանքներ շատ եմ ունեցել, ինչպէս բոլորը: Եթէ խօսենք հասուն մանկութիւնից, ապա երազել եմ դառնալ լաւ իրաւաբան: Առհասարակ կարծում եմ, որ մանկութեան երազանքները ուղղորդում են դէպի ապագայ, բայց ապագան մանկութեան երազանքներով չի կառուցւում:

«Ա.».- Մանկութիւնը ե՞րբ է վերջանում:

Ա. Յ.- Մարդու կեանքում մանկութիւնը կարող է եւ չվերջանալ: Եթէ փորձեմ բաժանում անցկացնել, ապա կը ստանամ հետեւեալը. մանկութիւնը շարունակւում է այնքան, որքան մարդ շարունակում է երազել, հասունութիւնը վրայ է հասնում այն ժամանակ, երբ սկսում ես ապրել միայն այսօրուայ օրով, իսկ ծերութիւնը… երբ լաւագոյնը համարում ես  արդէն իսկ անցած-գնացած: Այս իմաստով համարում եմ, որ իմ մանկութիւնը չի աւարտուել:

«Ա.».- Ի՞նչն է ձեզ ոգեւորում կեանքում եւ ինչի՞ց էք նեղանում:

Ա. Յ.- Առհասարակ ոգեւորութիւնը կարող է կործանարար լինել, աշխատում եմ աւելորդ չոգեւորուել որեւէ կատարածս աշխատանքով կամ յաջողութեամբ, քանի որ ոգեւորուելուց յաճախ կորցնում ես սթափութիւնդ, այն թոյլ չի տալիս ընկալել իրականութիւնն ամբողջովին: Երբ ոգեւորութեան ալիքը բարձրանում է, ապա կարող է իր հետ տանել կարեւորն ու թանկը:

Ինձ նեղացնել կարող են միայն ինձ հարազատ մարդիկ: Աններողամտութիւնն ու վիրաւորանքը սովորաբար ուղղուած են մեր մտերիմ մարդկանց դէմ, մենք երբեք չենք դառնանում օտարի պատճառով, մարդ որքան մօտ է կանգնած միւսին, այդքան հարուածն անշեղ է: Սակայն եթէ մենք շարունակենք մնալ արդարացուած զայրոյթի մէջ, ապա չենք կարող լինել ազատ: Երբ ներում ես քեզ կամ դիմացինիդ, դու քեզ ազատում ես անցեալից: Ներել` նշանակում է ազատագրուել:

«Ա.».- Ովքե՞ր են ձեզ ոգեշնչել:

Ա. Յ.- Առհասարակ ինձ համար յատուկ հերոսներ կամ ոգեշնչողներ չեն եղել: Սակայն միւս կողմից էլ ոգեշնչել կարող է ցանկացած անծանօթ մարդ անգամ, որի վարքագիծը կամ յաջողութիւնները հոգեհարազատ են եղել քեզ համար:

«Ա.».- Ինչի՞ց էք ուժ առնում:

Ա. Յ.- Փորձում եմ միշտ իմ ներսում գտնել ուժ` շարունակելու առաջ շարժուել: Ի հարկէ, կան  հարազատ մարդիկ, որոնք ինձ միշտ ուժ են տալիս:

«Ա.».- Յաջողութիւնը ի՞նչ են զոհաբերում:

Ա. Յ.- Ցանկացած գործում յաջողութեան հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ջանասիրութիւն, պէտք է յամառօրէն չարչարուել, չյանձնուել, աշխատել, շատ աշխատել: Կարեւորագոյն գործօն է նաեւ յաջողութեան հանդէպ հաւատը, հաւատը սեփական ուժերիդ, գաղափարներիդ: Որքան շատ ես հաւատում, այնքան աւելի յաջողակ ես դառնում:

Յաջողութեան հասնելիս ճանապարհին թողնում ենք ջանքեր, առողջութիւն, եւ որ ամենաթանկն է` ժամանակ: Յաջողակ լինելը դժուար գործ է: Բայց սա եւս ընտրութիւն է:

«Ա.».- Սի՞րտ, թէ՞ ուղեղ… ինչի՞ն հետեւել… ինչո՞ւ:

Ա. Յ.- Ըստ հոգի-շունչ-մարմին բաժանման, մարդու եւ՛ սիրտը, եւ՛ միտքը գտնւում են մարդու շնչաւոր տիրոյթում, հետեւաբար հոգուց բխող որոշումներով պէտք է առաջնորդուենք` հոգով վարուենք եւ արդիւնքում կը բաւարարենք թէ՛ մտքին եւ թէ՛ սրտին:

arpine-hovhannisyan2_91216«Ա.».- Գեղեցկութիւնն ո՞ւժ է… ինչո՞ւ:

Ա. Յ.- Առիթ ունեցել եմ նշելու, որ մեր իրականութեան մէջ գեղեցկութիւնը յաճախ դիտւում է որպէս խելքի բացակայութեան հիմնաւորում կամ արդարացում: Չէի շտապի գեղեցկութիւնն ուժ անուանել, քանի որ գեղեցիկ կինը միշտ չէ, որ կարող է անել այն, ինչը կարող է անել խելացի կինը: Իսկ, առհասարակ, համաձայն եմ այն մտքի հետ, որ գեղեցկութիւնը խնդիր է երկու դէպքում` երբ այն չկայ` եւ երբ բացի դրանից` այլ բան չկայ:

«Ա.».- Համարձակ մարդը ինչի՞ց է վախենում: Եւ օրինակ` դուք:

Ա. Յ.- Առիթներ ունեցել եմ խօսելու տագնապների եւ վախերի մասին: Կարծում եմ` համարձակութիւնն ու վախը միշտ չի, որ բացառում են միմեանց: Իմ վախերը փոքր-ինչ այլ են, ուղղակիօրէն կապուած են մարդկանց եւ մարդկային յարաբերութիւնների հետ: Թերեւս ամէնից շատ վախենում եմ մարդկային կորստից:

Ինչո՞ւ չէ, նաեւ վախենում եմ մարդկանցից, ովքեր ոչնչից չեն վախենում:

Մնացած վախերը յաղթահարելի են, պէտք է չխուսափել դրանց առերեսուելուց:

Ինչպէս նշում է ֆրանսացի նշանաւոր հրապարակախօս Պոմարշէն. «Երբ սարսափի դէմ մատնւում ես երկիւղի, սկսում ես զգալ երկիւղի սարսափը»:

«Ա.».- Հայկական համայնքներում ի՞նչ զգացողութիւններ էք ունեցել:

Ա. Յ.- Տարբեր… ջերմութիւն, կարօտ, հարազատութիւն:

«Ա.».- Ի՞նչ կը մաղթէիք սփիւռքահայութեանը:

Ա. Յ.- Ցանկանում եմ հայրենիքի նկատմամբ ջերմութիւնը միշտ պահպանուի, եւ մի օր բոլորին տեսնեմ Հայաստանում:

Կրթութիւնը

2000-2004 թթ.- սովորել եւ աւարտել է Երեւանի պետական համալսարանի` ԵՊՀ-ի իրաւաբանական բաժանմունքը:
2004-2006 թթ.- սովորել եւ աւարտել է ԵՊՀ իրաւաբանական բաժանմունքի մագիստրատուրան:
2006-2009 թթ.- սովորել եւ աւարտել է ԵՊՀ իրաւաբանական բաժանմունքի ասպիրանտուրան: Իրաւաբանական գիտութիւնների թեկնածու:

Աշխատանքային գործունէութիւնը

2003-2006 թթ.- ՀՀ արդարադատութեան նախարարութեան աշխատակազմի դատաիրաւական բարեփոխումների վարչութեան քրէակատարողական ծառայութեան բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագէտ:

2006-2007 թթ.- ՀՀ արդարադատութեան նախարարութեան աշխատակազմի դատաիրաւական բարեփոխումների վարչութեան քրէակատարողական ծառայութեան բարեփոխումների բաժնի առաջատար մասնագէտ:

2007 թուականից – ԵՊՀ իրաւաբանական բաժանմունքի քաղաքացիական իրաւունքի ամպիոնի դասախօս:

2007-2008 թթ.- ՀՀ արդարադատութեան նախարարութեան աշխատակազմի իրաւական աքթերի փորձաքննութեան վարչութեան պետի տեղակալ:

2008 թ. մայիս-սեպտեմբեր – ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական:

2008-2008 թթ.- ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

2012 թ. մայիսի 6-ին ընտրուել է ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Հայաստանի Հանրապետական կուսակցութեան ՀՀԿ համամասնական ընտրացուուցակով: Պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողովի անդամ: Եղել է Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակաւոր յանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցութեան անդամ: ՀՀԿ անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2015 թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարար:

Պէյրութ

Նախորդը

Նշան Պէշիկթաշլեան (1898-1972). «Նուրբ Երգիծանք»-ի Սփիւռքահայ Իշխանը

Յաջորդը

Եւ Հազարաւոր Լռութիւններ Ճիչի Կը Վերածուեն…

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?