Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գեղեցկութիւն Տարածող Աղջկայ Պատմութիւնը

Սեպտեմբեր 9, 2016
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

lilit-mardirossian1_90916

Շնորհիւ նրա խորհրդաւոր գեղեցկութեան էր, որ Հայաստանը մոտելային պատմութեան մէջ առաջին անգամ մասնակից ունեցաւ «Միս երկրագունդ» գեղեցկութեան մրցոյթին: 2015-ին Վիեննայում հայկական դրօշը պարծանքով պարզած անզուգական մոտելը գիւմրեցի Լիլիթ Մարտիրոսեանն էր: Ի՞նչ յաջողութիւններ ունեցաւ այնտեղ եւ առհասարակ ինչպէ՞ս սկսուեց ներկայումս հարուստ մոտելային կենսագրութիւն ունեցող եւ Հայաստանի ամենապահանջուած մոտելներից մէկը համարուող աղջկայ մասնագիտական ուղին: Այսօր` գեղեցկութեան միջազգային օրը, «Ազդակ»-ը ներկայացնում է գեղեցիկ յաջողութեան մի պատմութիւն` գեղեցկութեան «գործի» վարպետ, մոտել Լիլիթ Մարտիրոսեանի հետ զրուցելով:

«ԱԶԴԱԿ».- Գիւմրիի նման պահպանողական քաղաքում մեծանալով` համեմատաբար համարձակ մասնագիտութիւն ընտրեցիք, ինչպէ՞ս եղաւ:

lilit-mardirossian2_90916

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Երբեք չեմ մտածել մոտել դառնալու մասին, ոչ էլ մանկութեանս երազանքն է եղել: Ամէն ինչ շատ անսպասելի ու գեղեցիկ է սկսուել: 2012 թուականին մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Միս Հայաստան» մրցոյթին` ներկայացնելով Շիրակի մարզը: Ընդգրկուեցի լաւագոյն տասնեակում: Չտխրեցի սակայն, քանի որ ես էլ ունեցայ իմ բաժին, կարելի է ասել, յաղթանակը. այդ դահլիճում ինձ նկատեց  Հայաստանի լաւագոյն մոտելային գործակալութեան` «Ատեքսի» տնօրէն Օլգա Լաւրինենկոն, ով հրաւիրեց ինձ աշխատանքի` առաջարկելով պայմանագիր կնքել: «Ատեքսի» մոտելային դպրոցում սովորեցի վեց ամիս: Առաւել արհեստավարժ դառնալու ճանապարհին շատ կարեւոր ժամանակահատուած էր: Ունեցել եմ բազմաթիւ յաջողութիւններ, որոնց ինքս էլ չեմ հաւատացել, եւ որոնց համար շնորհակալ եմ նախ ընտանիքիս, որ միշտ աջակցում ու քաջալերում է ինձ:

«Ա.».- Յաճախ է, որ ձեզ կարելի է նկատել բարեգործական միջոցառումների ժամանակ: «Մեկնիր ձեռք». ի՞նչ  նախաձեռնութիւն է սա:

lilit-mardirossian3_90916

Լ. Մ.- «Մեկնիր ձեռք»-ը  արդէն չորս տարեկան է: Սա նախաձեռնութիւն  է, որը  ես  եմ հիմնել: Ինքս այցելում եմ կարիքաւոր ընտանիքների` օգնում անօթեւան երեխաներին, յաճախ նաեւ` ծնողներին, բայց յատկապէս` ի ծնէ հաշմանդամութիւն ունեցող փոքրիկներին: Առաջիկայում աւելի լայնածաւալ աշխատանքներ են սպասւում գործունէութեանս այս ոլորտի շրջանակներում:

«Ա.».- Գեղեցիկ մարդիկ, ուզեն թէ չուզեն, արուեստ են յիշեցնում` հէնց իրենց իսկ գեղեցկութեամբ: Այսպիսով, բացի ֆիզիքապէս արուեստ ներկայացնելուց, արդեօք հոգեւոր իմաստով տիրապետո՞ւմ էք արուեստի որեւէ հմտութեան:

lilit-mardirossian4_90916

Լ. Մ.- Չորս տարեկանից սկսել եմ նկարել: Մի քանի տարի առաջ մասնակցել է Չեխիայում կազմակերպուած միջազգային նկարչական ցուցահանդէս-մրցոյթին եւ յաղթել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած իմ գեղանկարով: Չեխիայի արտաքին գործերի նախարարութեան կողմից արժանացել եմ առաջին մրցանակի: Նաեւ գրական փորձեր եմ անում եւ յուսամ` շուտով կը ներկայացնեմ հեղինակային գիրք` համեմուած իմ հեղինակած կտաւներով:

«Ա.».- Մինչ օրս աշխատանքային ասպարէզում ի՞նչ ձեռքբերումներ էք ունեցել:

lilit-mardirossian5_90916

Լ. Մ.- 2012-ին մասնակցել եմ «Միսս Հայաստան» մրցոյթին` ներկայացնելով Շիրակի մարզը եւ ընդգրկուել լաւագոյն տասնեակում: Մասնակցել եմ «Թոփ մոտել Հայաստան» 2015 մրցոյթին եւ յաղթել, որից յետոյ մեկնել եմ Եգիպտոս եւ մասնակցել «Թոփ մոտել աշխարհ» 2015 մրցոյթին: Սակայն ամենանշանակալին ինձ համար «Միս երկրագունդ» 2015 մրցոյթին մասնակցելն էր, առաւել` յայտնուելը լաւագոյն 8-ում, եւ լաւագոյն 5-ում` որպէս «տաղանդաւոր գեղեցկուհի»` 92 մասնակիցների մէջ: Մրցոյթների մասնակցել եմ նաեւ Չինաստանում: Սրանք ինձ համար իրօք մեծ նուաճումներ են, իսկ մոտելային գործունէութեան մէջ ամէն մի ցուցադրութիւն ինձ համար հաճելի ձեռքբերում է: Շնորհակալութիւն «Համաշխարհային գեղեցկութեան եւ նորաձեւութեան լիկա»-ի նախագահ պարոն Աշոտ Խաչատրեանին` վստահութեան եւ իմ ուժերին հաւատալու համար:

«Ա.».- Խոհանոցին ինչպէ՞ս էք վերաբերւում: Սիրո՞ւմ էք պատրաստել:

lilit-mardirossian6_90916

Լ. Մ.- Ուզում եմ զուգահեռներ անցկացնել նկարչութեան եւ խոհանոցի հետ: Զանազան կերակուրների պարագայում նոյնպէս գործ ունենք գոյների ու երանգների հետ, պատրաստելու համար եւս նոյն ջանքերն ու սէրն են անհրաժեշտ, ինչպէս նաեւ` ստեղծագործական մօտեցումը: Մայրիկից շատ բան եմ սովորել այս ասպարէզում: Պատրաստելը եւս արուեստ է, իսկ խոհանոցը երբեմն` իւրօրինակ արուեստանոց:

«Ա.».- Լիլիթ Մարտիրոսեանն ունի՞ մասնագիտական գործունէութեանը առնչուող սկզբունքներ, որոնք փոփոխութիւնների ենթակայ չեն լինելու երբեւէ:

Լ. Մ.- Բաւականի սկզբունքային մարդ եմ: Անբեկանելի սկզբունքներիցս մէկն էլ այն է, որ երբեք մերկ հանդէս չեմ գայ, որքան էլ վճարեն:

«Ա.».- Ընդունուած է համարել, որ մոտելները ուսումը առաջնային չեն համարում: Իսկ դո՞ւք:

lilit-mardirossian7_90916

Լ. Մ.- Անկեղծ ասած` ես կրթութիւնս մինչեւ մոտել դառնալս եմ ստացել: Բարձրագոյն ուսումնական հաստատութիւնում սովորել եմ օտար լեզուներ: Կրթութեանս ընթացքում տիրապետեցի ռուսերէնին, անգլերէնին, պարսկերէնին եւ սպաներէնին: Իմ հետաքրքրութիւններից մէկը լեզուներ սովորելն է եւ այլ ազգերի մշակոյթներին ծանօթանալը: Աւարտելուց յետոյ Ամերիկեան համալսարանում ռազմավարական մարքեթինկ ուսումնասիրեցի: Կրթութիւնը մեծ դեր ունի իմ կեանքում, ես այն շատ եմ կարեւորում: Շարունակ սովորելու ծարաւ ունեմ:

 «Ա.».- Ինչո՞վ էք ուրախ եւ ինչի՞ց էք նեղանում:

lilit-mardirossian8_90916

Լ. Մ.- Կեանքն ինքնին ինձ ոգեւորում է, սիրում եմ ապրելը, ուրախ եմ, որ այսպիսի հիանալի ընտանիք եւ սիրելի աշխատանք ունեմ: Իսկ նեղանում եմ, երբ ինձ ստում են:

«Ա.».- Ի՞նչ էք կարծում, առաւել յաջողակ են լինում գեղեցի՞կ մարդիկ, թէ՞ խելացի:

Լ. Մ.- Խելացի մարդիկ միշտ ինձ մօտ գեղեցիկ տպաւորութիւն են թողնում: Կարծում եմ` գեղեցիկ կամ յաջողակ ասուածը յարաբերական է ու բացարձակ ոչինչ չկայ: Յաջողակ են երջանիկ մարդիկ, իսկ երջանկութիւնը գալիս է գիտակցութեան, մարմնի եւ հոգու ներդաշնակութեան միջոցով: Եւ նման ներդաշնակութեան կարող է հասնել միայն խելացի մարդը:

«Ա.».- Երբեւէ սփիւռքահայ համայնքում եղե՞լ էք, ի՞նչ տպաւորութիւններ եւ ի՞նչ զգացողութիւններ էք ունեցել:

lilit-mardirossian9_90916

Լ. Մ.- Այո՛, երբ Վիեննայում էի, այնտեղի հայերը լուրերով իմացել էին, որ Հայաստանն այս անգամ ներկայացուցիչ ունի, եւ շատերը եկել էին ինձ քաջալերելու: Յետոյ իրենց տներ հիւրընկալութեան հրաւէրներ ստացայ: Շատ ուրախ էի, որ մրցոյթը դիտելիս իմ հայրենակիցները ինձանով հպարտանում էին: Ես էլ սփիւռքաբնակ իմ հայրենակիցներով եմ հպարտ:

«Ա.».- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունէք` մրցոյթներ եւ այլն:

Լ. Մ.- Առաջիկայում շատ մեծ մի միջազգային մրցոյթ կայ, որին պատրաստւում եմ օրն ի բուն: Մօտ ապագայում կը հրապարակենք` ի՛նչ մրցոյթ է, որտեղ եւ երբ:

«Ա.».- Արդեօք գեղեցկութի՞ւնը կը փրկի աշխարհը:

lilit-mardirossian10_90916

Լ. Մ.- Աշխարհը կը փրկի բարութիւնը, որովհետեւ միակ ուժը, որ ուզում է խորտակել մեզ, չարութիւնն է: Վերջինիս միակ եւ անյաղթելի թշնամին էլ միայն ու միայն բարին է:

Եւ վերջում:

Լիլիթ Մարտիրոսեանին հիացնում է Գարեգին Նժդեհը` հոգեւոր պատրաստուածութեամբ, սեփական երկիրն ու Ես-ը պաշտպանելու հզօր կարողութեամբ:

Ամենասիրելի տօնը Սուրբ Ծնունդն է, եւ առհասարակ մեծ կարեւորութիւն է տալիս ընտանեկան բոլոր տօներին:

Վախենում է Աստուծուն եւ ծնողներին հիասթափեցնելուց:

lilit-mardirossian11_90916

Նկարների մէջ գնահատում է ոչ թէ իտէալականութիւնը, այլ` ասելիքը, բովանդակութիւնը:

Ամենավառ մանկական յիշողութիւնը թէեւ թախծոտ, սակայն թանկագին է. թէ ինչպէ՛ս վաղ մանկութեան մի Նոր տարուայ առիթով հայրը վաճառեց սիրելի ոսկեայ մատանին` ընտանիքին նուէրներով ապահովելու համար` յետերկրաշարժեան Գիւմրիում շատ դժուարին էր կեանքը:

Արմատներով Մուշից եւ Կարսից է:

Կարեւոր սկզբունքներից է` «Պէտք է միշտ ձգտել աւելիին, բայց եւ չթերագնահատել ունեցածը»:

Սեպտեմբերի 9-ը` Գեղեցկութեան միջազգային օր:

Գեղեցկութեան միջազգային օր սահմանելու նախաձեռնութեամբ, 1995թ.-ին հանդէս է եկել «Էսթեթիքայի եւ քոսմեթոլոկիայի միջազգային կոմիտէ»-ն` CIDESCO-ն: Այս նախաձեռնութիւնն ընդունուել է մեծ ոգեւորութեամբ:  Այդ ժամանակուանից ի վեր, ամէն տարի սեպտեմբերի 9-ին նշւում է այս տօնը, որը սիրուած է աշխարհի բազմաթիւ երկրներում:

lilit-mardirossian12_90916

Այդ օրն ամբողջ աշխարհում գնահատւում է գեղեցկութիւնն իր բոլոր դրսեւորումներով, այն ամէնը, ինչ գեղեցկագիտական եւ բարոյական հաճոյք է պատճառում: Իսկ շատ երկրներում օրուայ կապակցութեամբ գեղեցկութեան մրցոյթներ են անցկացւում:

Ինչպէս նշում են CIDESCO-ի ներկայացուցիչները, 20-րդ դարը քոսմեթոլոկիայի ոլորտի համար դարձաւ խոշոր ձեռքբերումների եւ առաջընթացի ժամանակաշրջան: Հէնց անցեալ դարում են ստեղծուել արտաքին խնամքի համար նախատեսուած ամենակարեւոր միջոցներն ու պարագաները: Սակայն առաջընթացը տեղում չի դոփում. մասնագէտները շարունակում են կատարելագործել այս արհեստագիտութիւնները:

Պէյրութ

 

Նախորդը

«Մեղրին Հետ Խաղացողը Մատը Բերանը Կը Տանի»

Յաջորդը

Անդրադարձ. Զինուորական Ծառայութիւն Եւ Դրօշակի Արարողութիւն

RelatedPosts

Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն
Մշակութային եւ Այլազան

Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն

Հոկտեմբեր 10, 2025
Հայերուն «Մայրիկը» Երկրորդ Անգամ Անմահացաւ
Մշակութային եւ Այլազան

Հայերուն «Մայրիկը» Երկրորդ Անգամ Անմահացաւ

Հոկտեմբեր 3, 2025
Արհեստական Բանականութեան Վտանգները
Մշակութային եւ Այլազան

Արհեստական Բանականութեան Վտանգները

Սեպտեմբեր 26, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?