Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ԼՂՀ Հռչակումը` Պատմական Անհրաժեշտութիւն

Սեպտեմբեր 3, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

0902arttsakh25

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը 25 տարեկան է:

Արցախցիներն այսօր ազգովի նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունուեց ԼՂՀ հռչակման մասին հռչակագիրը: Մեզ  համար պատմական նշանակութեան այդ փաստաթուղթը, ապա եւ նոյն տարուայ դեկտեմբերի 10-ի հանրաքուէին հայկական երկրորդ անկախ պետութեան ստեղծման մասին որոշման ամրապնդումը նոր էջ բացեցին Արցախի բազմադարեայ պատմութեան մէջ: Այսօր, այդ յիշարժան տարեթուից քառորդ դար անց, մենք լիիրաւ կարող ենք խօսել մեր պետական ինքնիշխանութեան մասին` օժտուած սահմանադրական ամուր հիմքերով եւ արդիւնաւէտօրէն գործող պետական ու ժողովրդավարական հարստութիւններով, որոնք ապահովում են ԼՂՀ առաջընթաց զարգացումը: Եւ, ինչը չափազանց կարեւոր է, արցախցիներն այդ մասին խօսում են օրինական հպարտութեան զգացումով` որպէս իրենց անկախ պետականութեան կրողներ:

Անցած 25 տարիները նշանաւորուել են ոչ միայն ձեռքբերումներով պետականաշինութեան, ընկերային-տնտեսական եւ մշակութային զարգացման ոլորտներում: Նրանցում անթեղուած են նաեւ ծանրագոյն փորձութիւններ` կապուած Ազրպէյճանի կողմից ցեղասպանութեան արարքների իրագործման, նրա կողմից աւերիչ պատերազմի սանձազերծման ու մինչ օրս շարունակուող շրջափակման եւ արմատական հայատեացութեան քաղաքականութեան հետ: Շրջասութեան ենթարկելով Լենինի «Ցանկացած յեղափոխութիւն միայն այն ժամանակ ինչ-որ բան արժէ, եթէ այն ընդունակ է պաշտպանուել» դասագրքային ասոյթը, նրան հետեւելով կրկնենք, որ իւրաքանչիւր պետութիւն էլ միայն այն ժամանակ ինչ-որ բան արժէ, եթէ ունակ է պաշտպանուելու:

Գործունակ ղարաբաղեան պետականութեան ստեղծման ու զարգացման գործընթացն անցնում էր, նաեւ այսօր էլ անցնում է Ազրպէյճանի հետ դիմակայութեան չափազանց դժուարին պայմաններում, որը գործնականում դիմում է ցանկացած` ներառեալ բացայայտ յանցաւոր միջոցների, մեր հանրապետութեան բնականոն զարգացմանը խոչընդոտելու համար: Պաշտօնական Պաքուի կողմից նախաձեռնուած 1992-94թթ. եւ 2016թ. ապրիլեան պատերազմներն ամենայն համոզչութեամբ ապացուցեցին, որ արցախցիները յանուն իրենց անկախ պետականութեան պատրաստ են զոհաբերել անգամ կեանքը: Ինչպէս եւ հաստատեցին մէկ այլ բան` ԼՂՀ հռչակման պատմական անհրաժեշտութիւնը, ցեղասպան պետութեան կազմում մնալու անհնարինութիւնը, որի իշխանութիւններն այսօր էլ չեն հրաժարուել Լեռնային Ղարաբաղի տարածքի բռնակցման ու նրա հայկական բնակչութեան ոչնչացման գաղափարից: Հայկական երկրորդ պետութեան կենսունակութիւնն անցել է դաժան պատերազմի փորձութեան միջով, եւ հասունութեան այդ ծանրագոյն քննութիւնը պատուով է յանձնել: Յաջողուեց ոչ միայն հակադարձել ռազմական  յարձակման, այլեւ չափազանց ծանր, ծայրայեղ պայմաններում շարունակել պետականաշինութեան գործընթացը:

Ընդունելով ԼՂՀ հռչակման մասին հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը 1988-ին Հայաստանի հետ ինքնավար մարզի վերամիաւորման հարցն է բարձրացրել, գործնականում արմատապէս փոխեց իր ինքնորոշման իրաւունքի իրացման ռազմավարութիւնը: Դա պայմանաւորուած էր այն ժամանակ ստեղծուած բարդ եւ հակասական իրավիճակով` կապուած ԽՍՀ Միութեան սպասուող փլուզման հետ, ինչը, բնականաբար, որպէս հրամայական պահանջում էր քաղաքական նոր իրավիճակի առարկայական  գնահատում ու դրան համարժէք որոշման ընդունում: Եւ նման համարժէք որոշում դարձաւ ԼՂՀ հռչակումն ու անկախ պետականութեան ստեղծումը:

Մենք միշտ յատուկ նշում ենք, որ հանրապետութեան հռչակման ընթացակարգը կատարուել էր իրաւաբանօրէն անթերի, բացառապէս իրաւունքի հիման վրայ` ինչպէս խորհրդային, այնպէս էլ միջազգային, եւ դա էլ ղարաբաղեան կողմի ծանրակշիռ փաստարկներից մէկն է: Գործնականում ԽՍՀՄ փլուզման գործընթացում Լեռնային Ղարաբաղն իր նախկին ինքնավար կազմաւորման կարգավիճակը բարձրացրեց անկախ պետութեան մակարդակի` անցնելով պետականաշինութեան բոլոր փուլերը: Ընդ որում` դարձեալ կարեւոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղը, որպէս խորհրդային ֆեդերատիւ դաշնակցային պետութեան ենթակայութիւն, դուրս է եկել փլուզուած ԽՍՀՄ-ի, այլ ոչ թէ Ադզրպէյճանի կազմից, որի մասը նա երբեք չի եղել: Ի դէպ, Ադրբեջանն այդպէս էլ չկարողացաւ իրաւաբանական որեւէ ծանրակշիռ փաստարկ բերել, ինչը կասկածի տակ կը դնէր ԼՂՀ ստեղծման օրինաչափ եւ օրինական լինելը: Չկարողացաւ մէկ պարզ պատճառով` նման փաստարկներ բնութեան մէջ պարզապէս գոյութիւն չունեն: Նրա բոլոր այսպէս կոչուած փաստարկներն իրենցից ներկայացնում են մերկապարանոց, պատմական որեւէ փաստերով չամրագրուած պնդումներ առ այն, որ Արցախը պատկանում է իրեն: Ազրպէյճանական ԽՍՀ-ն անցեալի գիրկն է անցել, եւ պոլշեւիկների կողմից արհեստականօրէն ստեղծուած ու այժմ գոյութիւն չունեցող պետական կազմաւորման տարածքային ամբողջականութեան վերականգնման հարցը յամառօրէն առաջ քաշելն անհեթեթութիւն է:

Այսօր ԼՂՀ-ն, չնայած միջազգային հանրութեան կողմից չճանաչուած լինելուն, շարունակում է պետական անկախութեան զարգացման գործընթացը, որը վաղուց արդէն անշրջելի բնոյթ է ձեռք բերել: Ներկայումս հանրապետութիւնը կանգնած է սահմանադրական բարեփոխումների շեմին, ինչը եւս մէկ լուրջ քայլ կը հանդիսանայ նրա ինքնիշխանութեան ամրապնդման, հասարակական-քաղաքական կեանքի ժողովրդավարացման ճանապարհին: ԼՂՀ անկախութեան ու պետականութեան համար բարձր գին է վճարուել` մեր հազարաւոր հայրենակիցների արեան ու կեանքի գինը, ուստի նրա ներկայ քաղաքացիների, արցախցիների ապագայ սերունդների սրբազան պարտքն է պահպանել 1991թ. սեպտեմբերին ձեռք բերուած Արցախի ինքնիշխանութիւնը:

 

 

 

Նախորդը

Ազատագրեա՞լ Տարածքներ, Թէ՞ Գրաւեալ…

Յաջորդը

Խմբագրական «Ասպարէզ»-ի. Հզօր Արցախ

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?