Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀՅԴ. «Սահմանադրական Բարեփոխումներուն Շնորհիւ Աւելի Յստակ Պէտք Է Ամրապնդուին Ու Ամրագրուին Լեռնային Ղարաբաղի Տարածքային Ամբողջականութեան Դրոյթները»

Օգոստոս 30, 2016
| Գլխաւոր լուրեր, Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

MKR-flag-CoatOfArms-600x337

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմանադրական բարեփոխումներու մասնագիտական յանձնախումբին կողմէ 16 օգոստոսին հրապարակուած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմանադրական բարեփոխումներու հայեցակարգը քննարկուած է ՀՅԴ Արցախի կառոյցի մակարդակով, որուն արդիւնքով ձեւաւորուած են տեսակէտներ, զորս կը ներկայացնենք ստորեւ.

«2016 թուականի օգոստոսի 16-ին հրապարակուած, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական յանձնաժողովի յուլիսի 30-ի նիստում հաստատուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է անվերնագիր ներածութիւնից եւ հինգ հիմնական բաժիններից.

  1. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրաւունքները եւ ազատութիւնները
  2. Կառավարման համակարգը

2.1. Գործող համակարգի թերութիւնները

2.2. Անցում նախագահական կառավարման համակարգի

2.3. Կառավարման առաջարկուող համակարգի հիմնական դրոյթները

  1. Դատական իշխանութիւնը
  2. Տեղական ինքնակառավարումը
  3. Հանրաքուէն

Ներածութիւնն հաստատում է, թէ «առաջացել է սահմանադրական նորմերի իրաւակարգաւորումների հետագայ բարելաւման կարիք, որը թելադրուած է հանրային կեանքի նոր իրողութիւններով, երկրի անվտանգութեան ու առաջընթացի ապահովման նոր հրամայականներով եւ պէտք է նպաստի կառավարման արդիւնաւէտութեան բարձրացմանը, երկրի ինքնիշխանութեան ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագայ զարգացմանը, մարդու հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների իրականացման երաշխաւորման ու պաշտպանութեան առաւել արդիւնաւէտ կառուցակարգերի արմատաւորմանը, ներքին հակասութիւններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը, դատական իշխանութեան եւ տեղական ինքնակառավարման համակարգերի անկախութեանն ու ինքնուրոյնութեանը, ինչպէս նաեւ անմիջական ժողովրդավարութեան հաստատութիւնների կատարելագործմանը»:

Հայեցակարգի հիմնական բացթողումը պետութեան սահմաններին է վերաբերւում: Գործող սահմանադրութիւնում, այդ հարցին անդրադառնում է «եզրափակիչ եւ անցումային դրոյթներ» գլխում տեղ գտած սահմանադրութեան վերջին` թիւ 142 յօդուածը, որն ասում է. «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական տարածքի ամբողջականութեան վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանութիւնն իրականացւում է այն տարածքում, որը փաստացի գտնւում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իրաւազօրութեան ներքոյ»: Անհրաժեշտ է սահմանադրութիւնում առաւել յստակ ամրապնդել ու ամրագրել ԼՂՀ տարածքային ամբողջականութեան (ներկայ բռնագրաւուած տարածքներով) դրոյթը:

Հայեցակարգի 1, 3, 4 եւ 5 բաժիններում բանաձեւուած առաջադրանքները, մեր տեսանկիւնից, իսկապէս կը նպաստեն «մարդու հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների իրականացման երաշխաւորման ու պաշտպանութեան առաւել արդիւնաւէտ կառուցակարգերի արմատաւորմանը», «դատական իշխանութեան եւ տեղական ինքնակառավարման համակարգերի անկախութեանն ու ինքնուրոյնութեանը, ինչպէս նաեւ անմիջական ժողովրդավարութեան հաստատութիւնների կատարելագործմանը»:

Սակայն, հայեցակարգի 2-րդ բաժնում ներկայացուած առաջադրանքները ոչ միայն չեն նպաստում «կառավարման արդիւնաւէտութեան բարձրացմանը, երկրի ինքնիշխանութեան ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագայ զարգացմանը», «ներքին հակասութիւններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը», այլեւ` անտեսում են «երկրի անվտանգութեան ու առաջընթացի ապահովման նոր հրամայականներ[ը]»:

Հայեցակարգի 2-րդ բաժինը նախ ներկայացնում է «գործող [կիսանախագահական] համակարգի թերութիւնները», որոնցից գլխաւորն է համարում «կիսանախագահական համակարգին բնորոշ գործադիր իշխանութեան երկակիութիւն[ը] (տուալիզմ[ը])», որտեղ «ժողովուրդն ուղղակի իրաւագրով օժտում է երկու մարմինների` Ազգային ժողովին եւ հանրապետութեան նախագահին, սակայն վերջինս իրաւաբանօրէն գործադիր իշխանութեան ղեկավարը չէ եւ այդ իշխանութիւնը կիսում է խորհրդարանի առջեւ պատասխանատու կառավարութեան հետ»:

Այս բաժնում առաջ քաշուած մտահոգութիւնները չեն հիմնուած Արցախի Հանրապետութեան 25 տարիների փորձի վրայ, այլ` ներկայացնում են զուտ տեսական հաւանականութիւններ, որոնք կարող են վտանգաւոր լինել Արցախի պայմաններում գտնուող պետութեան համար: Առաւել, այս բաժնում վեր առնուած մտահոգութիւններն ու առաջարկուած լուծումները յաճախ հակասական են եւ չեն բխում նոյն տրամաբանութիւնից: Մասնիկներ վերցնելով պետական կառավարման խորհրդարանական, կիսանախագահական եւ նախագահական համակարգերի յատկանիշներից, առաջարկւում է աշխարհում նախադէպը չունեցող պետական կառավարման մի համակարգ, որտեղ «հանրապետութեան նախագահն ուղղակիօրէն ընտրւում է ժողովրդի կողմից[…,] արտախորհրդարանական եղանակով ձեւաւորում է գործադիր իշխանութիւնը եւ հանդիսանում է գործադիր իշխանութեան ղեկավարը, […] ոչ միայն իրաւական, այլ նաեւ քաղաքական պատասխանատուութիւն է կրում խորհրդարանի առջեւ […]: Ազգային ժողովը ձայների բացարձակ մեծամասնութեամբ կարող է անվստահութիւն յայտնել հանրապետութեան նախագահին: Քանի որ հանրապետութեան նախագահն ընտրւում է ուղղակիօրէն ժողովրդի եւ ոչ թէ խորհրդարանի կողմից, […] ապա նրան անվստահութիւն յայտնելն ինքնըստինքեան յանգեցնում է Ազգային ժողովի լուծարմանը»: Այլ խօսքով, այն հիմնաւորումը, թէ իբր կառավարման այս ձեւը ապահովելու է գործադիր իշխանութեան կայունութիւնը, իրականում յանգեցնելու է մի իրավիճակի, երբ անիմաստ է դառնում ժողովրդի ուղղակիօրէն պետական երկու կառավարման հաստատութիւններ ընտրելու իրաւունքը եւ պետութիւնը միաժամանակեայ ընտրութիւնների պարագայում միանգամից զրկւում է ե՛ւ գործադիր ե՛ւ օրէնսդիր մարմիններից: Եթէ հաշուի առնենք հայեցակարգի այն հաստատումը, թէ «միմեանց անվստահութիւն յայտնելու արդիւնքում երկու մարմինների նոր ընտրութիւններ անցկացնելու պահանջը, կը ստիպի, որ ե՛ւ հանրապետութեան նախագահը, ե՛ւ խորհրդարանը ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում դիմեն միմեանց լիազօրութիւնները դադարեցնելու քայլին: Դրանով կառավարման համակարգը կը լինի աւելի կայուն», ապա, անիմաստ կը դառնայ այն հիմնաւորումը, թէ իբր «այս համակարգը […] կ՛ապահովի արդիւնաւէտ հակակշիռներ, զերծ կը պահի կառավարման համակարգը փակուղային իրավիճակներում յայտնուելուց», որովհետեւ այս «հակակշիռները» գործելու են միայն «ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում»:

Իրականում, հայեցակարգի բոլոր հիմնաւորումներն այն մասին, թէ իբր այս համակարգը «կը կարեւորի նաեւ խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարութիւնը» ճիշդ չէ եւ չի ապահովուած առաջարկուող հայեցակարգով: Ընդհակառակը, հայեցակարգում ներկայացուած առաջարկները ստեղծում են գերկենտրոնացուած նախագահական/գործադիր իշխանութիւն, որի համար խորհրդարան/օրէնսդիրը ունի միայն ձեւական բնոյթ եւ լիազօրութիւն: Այսպէս, հայեցակարգում սեւով սպիտակի վրայ գրուած է. խորհրդարանական «հակադիր մեծամասնութիւնների ռիսքը մեղմելու համար առաջարկւում է հանրապետութեան նախագահի եւ խորհրդարանի ընտրութիւններն անցկացնել միաժամանակ: Նոյն նպատակին է ծառայում նաեւ այն դրոյթը, ըստ որի` հանրապետութեան նախագահի թեկնածութիւններ կարող են առաջադրուել միայն խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների կողմից»: Հակադիր քաղաքական ուժերի պատկանող նախագահ եւ խորհրդարանի մեծամասնութիւն ընտրելու հնարաւորութիւնները պակասացնելու այս մօտեցումով, հետեւաբար, տեղին չի խօսել օրէնսդիրի կողմից գործադիրի վրայ որեւէ հակակշիռի մասին, որովհետեւ, հայեցակարգի մէկ այլ տրամաբանութեամբ` նախագահի թեկնածուին առաջադրած կուսակցութիւնը «շահագրգռուած է իր քաղաքական ղեկավարի յաջողութեան մէջ»:

Առաւել, այլապէս տեսական հաւանականութիւնների վրայ հիմնուած հայեցակարգը չի անդրադառնում այն տեսական հաւանականութեան, որ առաջարկուող համակարգում միաժամանակ կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններում նախագահը ընտրուի մէկ կուսակցութիւնից, իսկ խորհրդարանի մեծամասնութիւնը` մէկ այլ, հակադիր կուսակցութիւնից: Նման հաւանականութեան դէպքում, առաջարկուող համակարգի պատասխանը կը լինի` նոր ընտրութիւններ. իսկ իրականութիւնն այն է, որ եթէ երկու հակադիր քաղաքական ուժերը ընտրուել են ժողովրդի կամքի ազատ արտայայտութեամբ, կարճ ժամկէտում ստիպել ժողովրդին մէկ այլ ընտրութիւն կատարել` երկիրը դուրս բերելու համար կառավարման փակուղային վիճակից` նշանակում է բռնանալ ժողովրդի ազատ կամքի վրայ, առաւել եւս երբ նոր ընտրութիւնները ինքնին չեն կարող բացառել նոյն պատկերի կրկնութիւնը:

Մէկ այլ հակասութեամբ, հայեցակարգը մի կողմից իբր կարեւորում է կուսակցութիւնների դերակատարութիւնը (նախագահի թեկնածու առաջադրելու միակ իրաւասու, համամասնական համակարգով խորհրդարան), սակայն, միւս կողմից կասկածի է ենթարկում այդ կուսակցութիւններին տրուած վստահութեան քուէն, երբ հաստատում է, թէ «նման համակարգի սկզբունքային առաւելութիւնն այն է, որ գործադիր իշխանութեան ընտրութեան հարցը, ինչպէս նախագահական համակարգում, լուծում է ժողովուրդը, այլ ոչ թէ կուսակցութիւնները` յետքուլիսեան բանակցութիւնների ընթացքում, ինչը յաճախ տեղի է ունենում բազմաթիւ կուսակցութիւններ ունեցող խորհրդարանական երկրներում»:

Ճիշդ չէ նաեւ այն հաստատումը, թէ առաջարկուող համակարգում, «հանրապետութեան նախագահի եւ խորհրդարանի ընտրութիւնների միաժամանակեայ անցկացումը վերացնում կամ նուազագոյնը էականօրէն մեղմում է նախագահական եւ կիսանախագահական համակարգին բնորոշ «յաղթողը ստանում է ամէն ինչ» սկզբունքը: Նախագահական ընտրութիւններում երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածուն, որպէս կանոն, երկրորդ ուժը կը լինի նաեւ խորհրդարանում»: Իրականում, առաջարկուող համակարգում «յաղթողը ստանում է ամէն ինչ», որովհետեւ, ինչպէս պարզւում է հայեցակարգում այս եւ այլ հաստատումներից, իրական նպատակը միակուսակցական համակարգ ստեղծել է, որովհետեւ եթէ նոյնիսկ խորհրդարանում «երկրորդ ուժը»  ունենայ բաւական մեծ թուով տեղեր, միեւնոյնն է` գործադիրին հակակշռելու հնարաւորութիւն չունի, որովհետեւ հանրապետութեան նախագահն ու խորհրդարանի մեծամասնութիւնը նոյն քաղաքական ուժից են, եւ խորհրդարանում փոքրամասնութիւնը նախագահի վրայ ազդելու ոչ մի հնարաւորութիւն չի ունենայ, իսկ խորհրդարանը կը վերածուի սոսկ նախագահի կցորդի, ըստ էութեան վերցնելով նրա դերակատարութիւնը իշխանութեան մէջ:

Իրականում, պետութեան կառավարման համակարգի մասին հայեցակարգի բարձրացրած մտահոգութիւնների լուծումի ամենաարդիւնաւէտ տարբերակը համամասնական ընտրակարգով խորհրդարանական համակարգն է, որի դէմ հայեցակարգում կայ ընդամէնը մէկ պարբերութիւն. «Նման կայունութիւն չի կարող երաշխաւորել նաեւ կառավարման խորհրդարանական համակարգը, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պարագայում, հաշուի առնելով Ազգային ժողովի փոքրաքանակութիւնը, կայուն մեծամասնութեան վերաբերեալ դրոյթները կիրառելի չեն»:

Սխալ է հայեցակարգի այս առարկութիւնը, որը կայուն մեծամասնութեան վերաբերեալ դրոյթները կապում է Ազգային ժողովի անդամների ընդհանուր թիւի մեծ կամ փոքր լինելու փաստի հետ: Հարիւր տոկոս համամասնական ընտրակարգով խորհրդարանը, անկախ իր անդամների թուի քանակից, կարող է ունենալ կայուն մեծամասնութեան դրոյթներ` հիմնուած այդ քանակի հնարաւորութիւնների վրայ:

Խորհրդարանական համակարգում առաւելագոյնս է ժխտւում ժողովրդի կամքի ստորադասումը իշխանութեան կամքին, եւ անցում է կատարւում անձնակենտրոն կառավարման համակարգից բազմակուսակցական, հակակշռող եւ զսպող կառավարման համակարգի` այդ ամէնը ամրագրելով իշխանութիւնների բաժանման եւ տարանջատման սկզբունքով:

Խորհրդարանական համակարգ հաստատելու սահմանադրական փոփոխութիւնների արդիւնքում պէտք է ընտրութիւններում յաղթած քաղաքական ուժերին հակակշռեն ընդդիմադիր ուժեր, որոնք սահմանադրական մակարդակով կը ստանան իշխանութեան բոլոր մարմինների նկատմամբ վերահսկողութեան հնարաւորութիւն: Ընդդիմութիւնը պէտք է ունենայ ոչ միայն վերահսկողական լիազօրութիւններ, այլ նաեւ իրական ազդեցութիւն իշխանութեան մի շարք մարմինների կազմաւորման գործում:

Խորհրդարանական համակարգը մի կողմից կ՛ուժեղացնի ընդդիմութեան ուժերը, միւս կողմից կը ստիպի գործադիր իշխանութեանը լինել առաւել հաշուետու եւ պատասխանատու սեփական վարքագծի համար:

Կառավարման խորհրդարանական ձեւում Ազգային ժողովը պէտք է ոչ միայն ընդունի օրէնքներ, այլեւ դրանք գործադիր իշխանութեան կողմից կատարելու նկատմամբ ստանձնի վերահսկողական գործառոյթներ: Հէնց այս վերահսկողութեան շրջանակներում է, որ կառավարութիւնը մշտապէս հաշուետու պէտք է լինի Ազգային ժողովին եւ նրա միջոցով ժողովրդին:

Ազգային ժողովը պէտք է ընտրուի բացառապէս համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովը միշտ գործունակ լինելու համար կարեւոր է համաձայնական դաշինքների ձեւաւորման խնդիրը, որն իր արտացոլումը պէտք է գտնի սահմանադրութիւնում:

Սահմանադրական փոփոխութիւններով պէտք է զարգացուեն պիզնեսի եւ քաղաքականութեան տարանջատման սահմանադրական առկայ իրաւակարգաւորումները` նախատեսելով որոշակի սահմանափակումներ եւ պատասխանատուութեան հնարաւորութիւն:

Կարեւորագոյն խնդիր է սահմանադրօրէն յաղթահարել քաղաքական մենիշխանութիւնը եւ քաղաքացիական հասարակութեանն աշխուժ դերակատարութիւն վերապահել իշխանութեան գործունէութեան նկատմամբ հանրային վերահսկողութիւն իրականացնելու հարցում:

Տեղական ինքնակառավարման համակարգի ձեւաւորման հարցում պէտք է նախաձեռնել պետական կառավարման ապակենտրոնացման, ինչպէս նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի ֆինանսական, կազմակերպական եւ կառուցուածքային անկախութեան իրական հնարաւորութիւններ:

Պետական իշխանութեան երրորդ ճիւղը` դատական համակարգը, որը միակ պատասխանատուն է երկրում արդարութիւն իրականացնելու համար, առաջադրուող փոփոխութեամբ պէտք է դառնայ գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւններից աւելի անկախ, որոնք պէտք է նպաստեն դատական իշխանութեան մարմինների կազմաւորման նոր ձեւերը:

Նոր փոփոխութիւններով պէտք է յստակ նախանշուեն անցումային դրոյթներ, որով իշխանութեան մարմինների կազմաւորումը եւ գործառոյթների իրականացումը կը կատարուեն աստիճանաբար:

Կառավարման համակարգի նոր փոփոխութիւնները պէտք է գործեն ի նպաստ իրաւական, ժողովրդավարական, ինքնիշխան պետութեան նոր փուլի կայացման եւ ընկալելի եւ ընդունելի լինեն ԼՂՀ միջազգային ճանաչման գործին աջակցող օտարերկրեայ գործընթացների եւ միջազգային կառոյցների համար:

Սահմանադրական բարեփոխումների արդիւնքում առաւել յստակ պէտք է ամրապնդուեն ու ամրագրուեն ԼՂՀ տարածքային ամբողջականութեան, ինչպէս նաեւ անվտանգութեան ու պաշտպանութեան մասին դրոյթները»:

 

Նախորդը

Քանաան. «Աղբի Տագնապին Հարցը Պէտք Է Լուծուի Ըստ Օրէնքի Եւ Ոչ Քաղաքականութեան»

Յաջորդը

Չաւուշօղլու Գերմանիոյ Կառավարութենէն Կը Պահանջէ Հրաժարիլ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող Բանաձեւէն

RelatedPosts

Ակնարկ.  Լիբանանը` Երրորդ Օրակարգ
Գլխաւոր լուրեր

Ակնարկ. Լիբանանը` Երրորդ Օրակարգ

Հոկտեմբեր 30, 2025
Բողոքի Ցոյց` Ի Պաշտպանութիւն Հայաստանի  Քաղաքական Բանտարկեալներուն  Եւ Պաքուի Մէջ Պահուող Հայ Գերիներուն
Գլխաւոր լուրեր

Բողոքի Ցոյց` Ի Պաշտպանութիւն Հայաստանի Քաղաքական Բանտարկեալներուն Եւ Պաքուի Մէջ Պահուող Հայ Գերիներուն

Հոկտեմբեր 30, 2025
Ուաշինկթըն. «Հըզպալլայի Հետ Ուղղակի Հաղորդակցութիւն Չունինք, Սակայն Շրջանին Մէջ Ունինք Գործընկերներ, Որոնք Կուսակցութեան Հետ Կը Խօսին»
Գլխաւոր լուրեր

Միացեալ Նահանգներ Մինչեւ Տարեվերջ Ազրպէյճանի Եւ Հայաստանի Հետ Առաջին Աշխատանքային Խումբերը Պիտի Ստեղծեն

Հոկտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?