Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սփիւռքահայ Միջանցք

Օգոստոս 29, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

0803margaritaՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Երկու տարի առաջ, երբ իմ պապական գիւղում, ես, քոյրս եւ ընկերուհիներս մանկապարտէզ էինք վերանորոգում, մի մարդ մեզ տեսնելով կանչեց: Իր հին, սովետական բեռնատարի մօտ կանգնած` ծխախոտ էր ծխում: Ամրան վերջն էր, խոտ-քաղի ժամանակ, բեռնատարը դէզով բարձած երեւի տնից տուն էր տանում, գիւղացիներին բաշխում: Այս նոյն պահին, մենք չորս աղջիկներով մանկապարտէզից էինք վերադառնում. նա մեզ տեսնելով կանչեց. «Աղջիկներ, սփիւռքահա՞յ էք», ու ես առանց մէկ վայրկեան տատամսելու` պատասխանեցի. «Չէ՛, ձեր գեղից ենք»: Ի հարկէ, այս մարդը չգիտէր, թէ մենք ո՛վ էինք, ինչո՞ւ էինք այդտեղ, ի՞նչ գործ էինք անում: Երեւի իսկապէս սփիւռքահայի տպաւորութիւն թողեցինք նրա վրայ, բայց իմ պատասխանը շփոթեցրեց նրան. ապշած մեզ էր նայում: Ապշեցուցիչն իմ պատասխանը չէր, ո՛չ, այլ իմ ասածի մէջ լսուող վճռակամութիւնը:

Չգիտեմ ինչո՛ւ, բայց նրա ասածից վիրաւորուեցի, նոյնիսկ` զայրացա՛յ: Մտածում էի, թէ ինչպէ՛ս կարող էր ինձ սփիւռքահայ անուանել, ախր ես իմ մանկութիւնը հէնց այդ գիւղում եմ անցկացրել: Տասներկու տարի էր անցել, բայց գիւղը մնացել էր նոյնը, միայն մեքենաներն էին շատացել, մէկ էլ` հեռուստացոյցի անտենաները (ալեհաւաք «Ա.») տանիքների վրայ դրուած:

Ախր այս մարդուն ես ո՞նց հասկացնէի, որ պապուս ձեռքը բռնած խոտ-քաղ եմ գնացել: Տատուս շալակը թռած կարտոֆիլի (գետնախնձոր «Ա.») մարգերն եմ հնձել: Պօղոյի աղբիւրից ջուր եմ կրել, ոտս սայթաքել, կապտականաչ սուր քարերի վրայ ընկել ու ջուրը թափել: Պապուս տան վերեւի լերան դոշին շաղ տուած գերեզմանաքարերի վրայ ցատկոտելով, Մելա՜ն ու Մարօ՜ գոռալով` հասել եմ Համօ հօբարի տուն: Մառանում թաքուն կատուի հետ խաղացել: Խնձորի ծառի տակ նստած` աշխարհն եմ տեսել: Գիշերային մթութեան մէջ Յարդագողի ճամբան մագլցել, աստղեր եմ խլել ու աչքերիս հետ փոխել: Առաւօտեան շուտ արթնացել, որ նոր թխած լաւաշ ուտեմ, մկան նման թոնրի բերանի մօտ կուչ եկած անհամբեր սպասել եմ, հաշուել, սպասել եօթին ու ութերորդը խլել` մատներիս ծայրերը վառելով, մարմնիցս մեծ լաւաշը մի ակնթարթում կերել: Սարի մէջ բացուած ժայռում ինձ մարմարէ թագուհի զգացել: Առաւօտեան հաւքի հետ գնացել ու գառների հետ տուն եկել:

Իսկ այս մարդն ինձ ասում էր` «սփիւռքահայ». դէ՛, արի ու մի վիրաւորուի: Բայց ախր ինչո՞ւ վիրաւորուեցի. ինչո՞ւ եմ այդքա՛ն ազդւում այդ բառից: Ես սփիւռքում ապրող հայ եմ, Հայաստանում չեմ բնակւում արդէն քանի՜, քանի տարի է: Բայց երեւի ճշմարիտ էր. վիրաւորուելու կարիք չկար. տակաւին ես սփիւռքահայ եմ: Բայց դա էլ մի բան չէ: Ո՛չ այս ես, ո՛չ այն… միջանցքային էութեան մէջ փակուած, խրուած երկու եսի մէջ: Մի քայլ այս կողմ ես գնում, մի քայլ այն, դողդոջուն, անորոշ քայլերով գոյատեւում ես երկուսի միջեւ, փխրուն հողի վրայ, մնում ես միջանցքում, սփիւռքի եւ Հայաստանի միջեւ:

Երկուսն էլ լաւ են, բարի, բայց քո մէջ հաստատումի տենչանք կայ: Ուզում ես, որ քայլերդ համարձակ լինեն. անորոշութիւնից յոգնել ես արդէն:

 

Նախորդը

Հայ Դպրոցի Առաջնահերթ Դերի Մասին Բաւարար Չափով Չենք Խօսիր Եւ Անոր Տէր Չենք Ըլլար

Յաջորդը

Մարգարիտա Բաղդասարեանի «Սփիւռքահայ Միջանցք» Գրութեան Առիթով

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?