Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մանկութիւնից Մինչեւ Ոսկեզօծ Յաղթանակ. «Ճերմակ Արջ»

Օգոստոս 26, 2016
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

artur-aleksanyan1_82616

Դեղնորակ ու կապուտաչեայ լինելու պատճառով շատերը նրան ռուսի են նմանեցնում, ոմանք կարծում են, թէ ունի ռուսական արմատներ: Տղան, անշուշտ, հայ է` թէ՛ արմատներով, եւ թէ նոյնիսկ ծիներով: Ափսոս քչերը գիտեն, թէ ինչպիսի արտաքին են ունեցել հազարամեակներ առաջ Հայկական լեռնաշխարհում ապրած բնիկ հայերը. ըստ պատմիչներից մեզ հասած տեղեկութիւնների, ինչպէս նաեւ մի շարք ազգագրագէտների համոզման` իսկական հայերը եղել են բարձրահասակ, դեղնորակ, ճերմակամորթ, կապոյտ աչքերով եւ մեծ քթով: Այո՛, հէնց այնպիսին, ինչպիսին նա է`  ըմբշամարտի աշխարհի կրկնակի, Եւրոպայի եռակի ախոյեան, Ողիմպիական խաղերի պրոնզէ շքանշանակիր (2012) եւ 2016 թուականի Ամառային Ողիմպիական խաղերի ոսկէ շքանշանակիր Արթուր Ալեքսանեանը:

artur-aleksanyan2_82616

Ինչպէս գիտենք, օրեր առաջ Ռիօ տը Ժանէյրոյում աւարտուեցին 31-րդ ամառային ողիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչները նուաճեցին 1 ոսկէ եւ 3 արծաթէ շքանշան: Արծաթէ շքանշանակիր դարձան յունահռոմէական ոճի ըմբիշ Միհրան Յարութիւնեանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսեանը եւ Գոռ Մինասեանը: Իսկ Ողիմպիական ոսկին մեզ բերեց ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանեանը:

Ըստ Հայաստանի մարմնակրթութեան եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան հաղորդման` ողիմպիական պատուիրակութիւնը Երեւան կը ժամանի այսօր` կէսգիշերն անց (օգոստոսի 26-ի լոյս 27-ի գիշերը` Տոհա-Երեւան թռիչքով, Երեւանի ժամանակով 00:40-ին): Իսկ մարզասէրներն ու պարզապէս երախտապարտ քաղաքացիները պատրաստւում են Զուարթնոց օդանաւակայանում մեծ շուքով դիմաւորել Հայաստանի պատիւը բարձր պահած մեր հերոս մարզիկներին:

Ըստ մեր աղբիւրների` մեծ տօնակատարութեամբ եւ աննախադէպ պատրաստութիւններով է իր զաւակին դիմաւորելու հարազատ Գիւմրի քաղաքը` ուր ծնուել ու մեծացել է Արթուրը:

Թէ ինչպէս սկսուեց

artur-aleksanyan3_82616

Ինչպէս իր սերնդակիցների, այնպէս էլ Արթուրի մանկութիւնը յետերկրաշարժեան Գիւմրիում եղել է զուսպ, երբեմն էլ` հոգսերով ուղեկցուող: Նա ծնուել է 1991 թուականին (հոկտեմբերի 21), երբ Հայաստանում արդէն սկիզբ էր առել ընկերային-տնտեսական խոր ճգնաժամը: Այդուհանդերձ էլ, 9 տարեկան էր Արթուրը, երբ մեծ ջերմեռանդութեամբ սկսեց զբաղուել յունահռոմէական ըմբշամարտով: Իսկ տղային մարզելու գործը ստանձնեց հէնց հայրը` Հայաստանի վաստակաւոր մարզիչ Գէորգ Ալեքսանեանը, ով Արթուրի մարզիչն է մինչեւ օրս:

2007-2010 թուականներին պատանեկան առաջնութիւններում հանդէս գալով` 2010-ին Արթուրը դառնում է Եւրոպայի արծաթէ շքանշանակիր եւ աշխարհի ախոյեան պատանիների 84 քկ քաշային կարգում: 2011 թուականին տեղափոխւում է աւելի ծանր քաշային կարգ: Հայաստանի առաջնութիւնում յաղթելուց յետոյ նա համալրում է Հայաստանի ազգային հաւաքականի շարքերը (2011 թուականին նաեւ Հայաստանի մարմնակրթութեան վարպետի կոչմանն է արժանանում): Արթուրի մեկնարկային առաջնութիւնը Տորթմունտում կայացած Եւրոպայի առաջնութիւնն էր, որտեղ նա հասնում է  մինչեւ եզրափակիչ, սակայն` պարտւում պիելոռուս մարզիկից:

2012 թուականի Եւրոպայի առաջնութիւնում նա նուաճում է ոսկէ շքանշան` ընթացքում յաղթելով 5 գօտեմարտում ու մրցակիցներին տալով ընդամէնը մէկ միաւոր: Այնուհետեւ Արթուրը յաղթում է Սոֆիայի առաջնութիւնում եւ ստանում Լոնտոնի ողիմպիական խաղերին մասնակցելու իրաւունք: Կիսաեզրափակչում պարտուելով ապագայ ողիմպիական ախոյեան Ռեզայի Գասեմին (Իրան)` հետագայում յաղթում է Թուրքիան եւ Քուպան ներկայացնող մարզիկներին ու նուաճում պրոնզէ շքանշան:

artur-aleksanyan4_82616

Մարզական լրագրողների հանրապետական ֆետերասիոնի հարցմամբ ճանաչուել է Հայաստանի 2014 եւ 2015 թթ. լաւագոյն մարզիկ: Նոյն թուականին Թաշքենտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնում նուաճել է ոսկէ շքանշան: 2015 թուականի ապրիլի 25-ին Պուլկարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած ամէնամեայ միջազգային մրցաշարի 98 քկ քաշային կարգում Ալեքսանեանը նուաճել է ոսկէ շքանշան: Գրեթէ չորս ամիս անց` օգոստոսի 8-ին, Միացեալ Նահանգների Լաս Վեկաս քաղաքում երկրորդ տարին անընդմէջ հռչակուեց յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի ախոյեան: Իսկ 2016 թուականի օգոստոսի 17-ին Պրազիլիայի Ռիօ քաղաքում Արթուրը հռչակուեց յունահռոմէական ոճի ըմբշամարտի Ողիմպիական ախոյեան: Այսպիսով եզրափակչում քուպացի Տանիէլ Լուկօ Քարպերայի նկատմամբ վստահ յաղթանակ տանելով`  անկախ Հայաստանի պատմութեան մէջ 20 տարուայ ընդմիջումից յետոյ Հայաստանի համար ոսկէ շքանշան նուաճեց:

artur-aleksanyan5_82616

«Ճերմակ Արջ». մարզական աշխարհում այս անուամբ է յայտնի կապուտաչեայ Արթուրը: Մարզիկի արջի ուժ ունենալը փաստուել էր բազմիցս, իսկ ոչ պակաս զօրաւոր հոգին` ազգասիրութիւնն ու խոհեմութիւնը առաւել աչքի ընկաւ վերջին ողիմպիական խաղերում:

artur-aleksanyan6_82616

Իր ոսկիով Արթուրը նախ վրէժխնդիր եղաւ իր թիմակից Միհրան Յարութիւնեանի հանդէպ մրցավարութեան խայտառակ անարդարութեան դիմաց: Իսկ յաղթանակը զարդարեց բոլորս յայտնի գեղեցիկ արարքով. պատուանդանին Արթուր Ալեքսանեանը հագել էր ապրիլեան պատերազմում զոհուած Արցախի հերոս Ռոբերթ Աբաջեանի պատկերով շապիկ: Հարցազրոյցի ժամանակ Ռիօ տը Ժանէյրոյից Արթուրը փոխանցել էր հետեւեալը. «Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդէն ուժասպառ էի եղել: Ամենակարեւորն այն է, որ գօտեմարտի ժամանակ չանջատուեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարուայ դադարից յետոյ Հայաստանը կրկին ոսկէ մետալ է նուաճում ողիմպիական խաղերում: Ապրիլեան պատերազմից յետոյ շատ էի ազդուել եւ դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ ախոյեան դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս յաղթանակը նուիրում եմ սահմանին կանգնած հայ զինուորին եւ պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար ախոյեան է, նա ամբողջ աշխարհի համար է ախոյեան »:

Ընտանիքը

artur-aleksanyan7_82616

Արթուր Ալեքսանեանի յաղթանակների համար պայքարում է առաւելով եւ կրկնակի նեղւում պարտութիւններից. մարզիչ Գէորգ Ալեքսանեանը, ինչպէս նշուեց, Արթուրի հայրն է, բնականաբար երբեմն դժուար է լինում դերերի հաւասարակշռումը:  Հարցազրոյցներից մէկի ժամանակ Գէորգ Ալեքսանեանը նշել էր, որ տղան ընդհանրապէս չի սիրում պարտուել, ծանր է տանում պարտութիւնները: «Ես միշտ ասում եմ, որ յաղթելուց եւ շնորհաւորանքներ ստանալուց յետոյ, պէտք է արագ մոռանալ դա եւ նախապատրաստուել հետագայ մրցաշարերին: Նոյնը պէտք է լինի նաեւ պարտութեան դէպքում: Իսկ Արթուրի յաջողութիւններն  ինձ համար ե՛ւ մարզչական տեսանկիւնից, ե՛ւ ծնողական տեսանկիւնից հպարտութիւն  եւ երջանկութիւն են»:

artur-aleksanyan8_82616

Արթուրի մայրը`  Շողիկ Ալեքսանեանը, աշխատում է Գիւմրու քաղաքապետարանում: «Ես Արթուրի մարտերին չեմ կարողանում հետեւել, յուզւում եմ, միայն որոշ ժամանակ անց եմ համարձակւում նայել», մի առիթով նշել է նա:

Արթուր Ալեքսանեանն ամուսնացած չէ: Խօսելով ապագայ կնոջ մասին` իր հազուադէպ հարցազրոյցներից մէկում ախոյեանն ընդգծել է հետեւեալը. «Ես դեռ ամուսնացած չեմ եւ ընտրեալ չունեմ, բայց երբ ինձ ապագայ հարսնացու գտնեմ, նա չի լինի մարմնակրթութեան ներկայացուցիչ, չի լինի մարզուհի եւ կապ չի ունենայ մարզաշխարհի հետ: Չեմ ցանկանայ, որ կինս լինի աշխարհի, Եւրոպայի ախոյեան եւ այլն: Թող զբաղուեն մարմնակրթութեամբ, բայց ծանրամարտը, բռնցքամարտը եւ այլ ուժային մարզաձեւերը թողնեն տղամարդկանց»:

Հայաստանի ձեռք բերած շքանշանների հաւաքածուն ոսկեզօծած մարզիկը չի սիրում լրագրողների հետ զրուցել, սիրում է ֆութպոլ խաղալ եւ գիւմրեցուն յատուկ հումոր ունի: Թալիսման չունի, միակ բանը  որ միշտ հետն  է` խաչն է: «Այն ինձ հետ է ամէնուր», ողիմպիական խաղերին մեկնելուց առաջ Ազգային ողիմպիական կոմիտէի հետ զրոյցում էր նշել Արթուրը:

Մեր հերոս մարզիկը տակաւին երիտասարդ է, սակայն արդէն իսկ ունի պարգեւների պատկառելի շարան. Մովսէս Խորենացու շքանշան (2012): «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» առաջին աստիճանի շքանշան (2014): 2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առթիւ, ֆիզիքական դաստիարակութեան եւ մարմնակրթութեան զարգացման գործում ներդրած աւանդի, ինչպէս նաեւ յունահռոմէական ըմբշամարտի 2015 թուականի աշխարհի առաջնութիւնում տարած փայլուն յաղթանակի համար պարգեւատրուել է «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Եւ այս շարանը, անշուշտ, ընդամէնը սկիզբն է:

artur-aleksanyan9_82616

Պէյրութ

Նախորդը

Փափկասուն Տիկիններ. Թէ՞ …

Յաջորդը

Մկրտիչ Տարագճեանի Իւրայատուկ Ցուցահանդէսը

RelatedPosts

Կասպից  Ծովուն Կեդրոնը Յայտնուած Է  Անսպասելի Կղզի, Որուն Մասին Ոչ Ոք Գիտէր
Մշակութային եւ Այլազան

Կասպից Ծովուն Կեդրոնը Յայտնուած Է Անսպասելի Կղզի, Որուն Մասին Ոչ Ոք Գիտէր

Յուլիս 4, 2025
Արդեօք Երբեւէ Պէ՞տք Է Խզել Կապերը Ծնողներու Հետ
Մշակութային եւ Այլազան

Արդեօք Երբեւէ Պէ՞տք Է Խզել Կապերը Ծնողներու Հետ

Յունիս 13, 2025
Հաղորդակցութեան Նոր Արհեստագիտութիւնները Մինչեւ Ո՞ւր
Մշակութային եւ Այլազան

Հաղորդակցութեան Նոր Արհեստագիտութիւնները Մինչեւ Ո՞ւր

Յունիս 6, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?