
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի 25-րդ ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Փիւնիկ արձանագրեց տարեշրջանի իր առաջին յաղթանակը` 3-0 արդիւնքով պարտութեան մատնելով Գանձասար – Կապանը: Ալիք Առաքելեան (37-րդ եւ 90-րդ` փենալթիով) եւ Էրիք Պետրոսեան (80-րդ) նշանակեցին Փիւնիկի երեք անպատասխան կոլերը:
Նոյն արդիւնքով Ալաշկերտ յաղթեց Բանանցին: Արտակ Դաշեան (47-րդ), Արթուր Եդիգարեան (76-րդ) եւ Եուրի Ֆոմենքօ (83-րդ) նշանակեցին յաղթական կազմին կոլերը:
Իսկ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Շիրակ արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը` 1-0 արդիւնքով յաղթելով Արարատին: Վահան Բիչախեան (86-րդ) նշանակեց Շիրակի կոլը:
Ստորեւ` դասաւորումը.
| Յ | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Շիրակ | 3 | 0 | 0 | 9 |
| 2.- Ալաշկերտ | 2 | 1 | 0 | 7 |
| 3.- Գանձասար-Կապան | 1 | 1 | 1 | 4 |
| 4.- Փիւնիկ | 1 | 0 | 2 | 3 |
| 5.- Բանանց | 1 | 0 | 2 | 3 |
| 6.- Արարատ | 0 | 0 | 3 | 0 |


