Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքիա – «Տագնապ` Երկրից Ներս, Տագնապ Երկրից Դուրս»

Օգոստոս 20, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Turkish_protesters_in_Istanbul_82016

«Խաղաղութիւն` երկրի ներսում, խաղաղութիւն` աշխարհում»: Սա Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր` Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրք) յայտնի խօսքերից է: Այս խօսքը տարիներ հիմք էր ծառայում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը վարելու մէջ:

1931 թ.-ին արտայայտուած այս խօսքից անցնում է 85 տարի. ներկայ օրերիս Թուրքիայում չկայ որեւէ խաղաղութեան նշոյլ, վերջերս կատարուած զինուորական ձախող յեղաշրջումից անցնում է երեք շաբաթ եւ երկիրը դեռ տագնապի մէջ է, տիրում է սարսափի ու անվստահութեան մթնոլորտ, ձերբակալուել են տասնեակ հազարաւորներ, փակուել ու փակւում են բազմաթիւ թերթեր, լրատուական կենտրոններ ու հաստատութիւններ:

Կառավարութիւնը երկրում յայտարարել է արտակարգ դրութիւն:

Ի՞նչ Է Նշանակում Արտակարգ Դրութիւն

* Այսինքն կառավարութիւնը իրաւունք ունի չգործադրել երկրի սահմանադրութեան կէտերը, իր հայեցողութեամբ հրամաններ տալ եւ առկախել երկրի հիմնական օրէնքը:

* Որեւէ օրէնք կամ հրահանգ արձակելու կամ գործադրելու համար կառավարութիւնը ստիպուած չէ լսելու խորհրդարանին կամ ունենալ խորհրդարանի հաստատումը: Խորհրդարանը, որ ժողովրդավարութեան մարմնացումն է ու ժողովրդի տունը, շրջանցւում է կառավարութեան կողմից:

* Կառավարութիւնը իրաւունք ունի ցանկացած դէպքում ձերբակալել ում որ կասկածում է, փակել որեւէ հիմնարկ, յափշտակել ոեւէ անձի կամ հիմնարկի ունեցուածքը, կալուածները, աշխատանքից զրկել ում որ ցանկանում է:

* Արտակարգ դրութեան ժամանակ չկայ արդար հիմունքներով դատավարութիւն, կառավարութիւնը կարող է վճիռ տալ իր ցանկութեամբ:

Մի խօսքով կառավարութեան ձեռքը ազատ է ձերբակալութիւնների, աքսորների, խոշտանգումների, արգելափակումների եւ վրէժխնդրութիւնների համար… այս բոլորը կարելի է կատարել` պատճառաբանելով, թէ այդ անհատները հասարակական կարգը խանգարողներ են, եւ կառավարութիւնը միտում է կարգ հաստատել եւ ապահովութիւն ստեղծել…

Ահա թէ այս երեք շաբաթուայ ընթացքում, ինչե՞ր են տեղի ունեցել Թուրքիայում «կարգ» հաստատելու համար:

* Բանակից ձերբակալուել են երեք հազար 168 հոգի, 143 զօրավար, 736 ռազմական վարժարանի ուսանողներ, 1181 շարքային զինուոր:

* Դատական ուժից ձերբակալուել են 1348 դատաւոր, 737 դատախազ, 918 ոստիկան:

* Անվտանգութեան ծառայողութիւնից ձերբակալուել են 100 հոգի:

* Աշխատանքից հեռացուել են պետական հաստատութիւնների մէջ պաշտօնավարող շուրջ 60 հազար հոգի (42 հազար 767 հոգի կրթութեան նախարարութիւնից, 399-ը ընտանիք եւ հասարակութիւն նախարարութիւնից, 300-ը ուժանիւթի նախարարութիւնից, 1500-ը տնտեսութեան նախարարութիւնից, շուրջ 9000-ը ներքին գործերի նախարարութիւնից). երկրի 81 նահանգապետից, ձերբակալուել են 30-ը. աշխատանքից հեռացուել են «Թրքիշ Էյրլայն»-ի 211 պաշտօնեայ, ներառեալ այդ օդանաւային ընկերութեան փոխտնօրէնը:

Երկրի կրօնական հարցերով զբաղուող «Կրօնի գերատեսչութիւն»-ում 1112 հոգի պաշտօնազրկուել են:

* Փակուել է 1043 մասնաւոր դպրոց եւ ուսանողական կեցութեան վայրեր: Փակուել է 1229 հաստատութիւն (ներառեալ երեք լրատուական կենտրոն, 129 հրատարակչական կենտրոն, 45 օրաթերթ, 15 թերթ, 16 հեռուստակայան, 24 ռատիոկայան, 20 լրատուական կայքէջ):

Փակուել է չորս բուժկենտրոն (նշելի է, որ դրանցից մէկի բաժնետէրերից է մի հայ բժիշկ):

Ձերբակալուել են 89 լրագրող. 50 հազար հոգու արգելուել է երկրից դուրս գալ (ներառեալ համալսարանի դասախօսներ եւ գիտաշխատողներ)…

* * *

wpid-1570

Դեռ շարունակւում է այս ընթացքը, ձերբակալութիւնները, արգելափակումները, աքսորները (որոնք Օսմանական կայսրութիւնից ժառանգած վարքագիծ են) կատարուել է զինուորական յեղաշրջման գործողութեան հետ կապ ունենալու պատրուակով (յիշենք 1915-ի դէպքերը` թէ ինչ պատրուակով էին տեղահան անում ու ջարդի ենթարկում հայերին եւ նախքան այս զինուորական յեղաշրջումը մի քանի ամիս առաջ ինչեր էր կատարւում քրտերի դէմ երկրի հարաւարեւելեան շրջաններում):

… Ինչեւէ, զօրավարների մէկ երրորդը ձերբակալուած են. բանակը, որ մինչ այժմ համարւում էր հանրապետութեան հիմունքների պաշտպանը, համարւում էր միասնականութեան խորհրդանիշ, մեծ դեր ունէր քրտերի պայքարը ճնշելու մէջ, ներկայ պայմաններում ՏԱՀԵՇ-ի ու ահաբեկչութեան դէմ կռուելու համար մեծ հաշիւ է արել իր վրայ Ամերիկան եւ այն որ երկրի սահմաններում ապահովութիւն հաստատողը պիտի լինի, այժմ քայքայուած է ու տկար, կորցրել է իր ուժերի մեծ մասը, ոնց որ կռուի ճակատից է վերադարձել` պարտուած…

Իսկ լրագրողների, համալսարանականների ու ուսուցիչների ձերբակալումն եւ թերթերի ու լրատուական կենտրոնների արգելափակումը արդէն ապացուցում է, որ ժողովրդավարութիւնը, մտքի ու խօսքի ազատութիւնը ինչ վիճակում է այդ երկրում:

* * *

Իշխանութիւնը դիմում է ծայրայեղ քայլերի, ճնշումների, բռնութիւնների եւ բրտութիւնների, առիթ է ստեղծուել նախագահ Էրտողանի համար վրէժ լուծել իր մրցակիցներից ու հակառակորդներից… գնալով հասարակութիւնը բեւեռանում է (առանց այդ էլ այս զինուորական յեղաշրջումը հետեւանք էր Թուրքիայի քաղաքականապէս բեւեռացած եւ ծայրայեղ դրսեւորումներ ունեցող կացութեան) եւ զարգանում է ծայրայեղականութիւնը, անվստահութիւնը եւ վրէժխնդրական մօտեցումները:

Այս երեւոյթները ապահովութիւն եւ խաղաղութիւն չեն բերելու երկրի ներսում:

Ոչ խաղաղ, ծայրայեղ տագնապալից վիճակը երկրի ներսում անշուշտ իր ազդեցութիւնն է ունենալու երկրից դուրս. ներքին տագնապի ալիքները տարածուելու են դուրս. տարածաշրջանում` Թուրքիայի արտաքին քաղաքականութեան եւ դիրքորոշումների վրայ, նաեւ ազդելու է Թուրքիայից դուրս ապրող թուրքերի աւելի ծայրայեղ դառնալուն:

 

 

 

 

 

Նախորդը

Տիրամօր Պատկերաքանդակը Վերադարձաւ Հաղարծին. Հաղարծինի Շաբաթուան Առիթով

Յաջորդը

Էրտողան Եւ Կիւլեն… Հին Բարեկամներ, Նոր Թշնամիներ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025
Թէկուզ Տկար
Անդրադարձ

Ապրիլ 24-ի Շաբաթէն Անդին

Մայիս 13, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?