Պրազիլի մէջ տեղի ունեցող Ռիօ-2016-ի ամառնային ողիմպիական խաղերուն, երէկ պասքեթպոլի մրցաշարքին Բ. խմբակին մաս կազմող հիւրընկալ երկիրը` Պրազիլ, արձանագրեց իր առաջին յաղթանակը` կէտի մը տարբերութեամբ պարտութեան մատնելով Սպանիան` 66-65 արդիւնքով: Նշենք, որ Սպանիա կրեց իր երկրորդ յաջորդական պարտութիւնը:
Աղջկանց պասքեթպոլի մրցաշարքին ծիրին մէջ, Աւստրալիա, որ մաս կը կազմէ Ա. խմբակին, արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը` 89-71 արդիւնքով պարտութեան մատնելով Ֆրանսան:
Նոյն խմբակին մաս կազմող Պրազիլ կրեց իր երրորդ յաջորդական պարտութիւնը, այս անգամ` Պիելոռուսիայէն, 65-63 արդիւնքով:

Տղոց քայակի մրցումներուն (անհատական), Տենիս Կարկօ Շանիւ ոսկի մետալ մը ապահովեց Ֆրանսային` արձանագրելով 1 ժամ 34′ 17″ արդիւնք մը:

Աղջկանց սուզումի մրցումներուն (10 մեթր տախտակի վրայէն), Չինաստան տիրացաւ ոսկի մետալին, մինչ Մալեզիա եւ Քանատա` յաջորդաբար արծաթ եւ պրոնզ մետալներուն:
Ձիավարութեան մրցումներուն (խմբային), Ֆրանսա շահեցաւ ոսկի մետալը, Գերմանիա` արծաթը, իսկ Աւստրալիա` պրոնզը:
Աղջկանց ժիւտոյի մրցումներուն (64 քկ), Թինա Թրսթենժաք (Աւստրալիա) տիրացաւ ոսկի մետալին:

Աղջկանց ատրճանակի մրցումներուն (25 մմ), ոսկի մետալին տիրացաւ Աննա Քորաքաքի (Յունաստան):
Ծանրաբարձութեան մրցումներուն, ոսկի մետալին տիրացաւ (աղջիկներ, 63 քկ) Տենկ Ուէյ (Չինաստան):
Ստորեւ` արձանագրուած կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՊԱՍՔԵԹՊՈԼ. ՏՂԱՔ.
| Աւստրալիա – Սերպիա | 95-80 |
| Միացեալ Նահանգներ – Վենեզուելա | 113-69 |
| Ֆրանսա – Չինաստան | 88-60 |
ՊԱՍՔԵԹՊՈԼ. ԱՂՋԻԿՆԵՐ.
| Միացեալ Նահանգներ – Սպանիա | 103-63 |
| Քանատա – Սերպիա | 71-67 |
| Ճափոն – Պրազիլ | 82-66 |
| Չինաստան – Սենեկալ | 101-64 |
ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏ. ԱՂՋԻԿՆԵՐ.
Ոսկի – Եանա Էկորեան (Ռուսիա)
Արծաթ – Սոֆիա Վելիքայա (Ռուսիա)
Պրոնզ – Օլկա Խարլան (Ուքրանիա)
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹԻՒՆ (ՏՂԱՔ).
Ոսկի – Ճափոն
Արծաթ – Ռուսիա
Պրոնզ – Չինաստան
ԺԻՒՏՕ (73 ՔԿ). ՏՂԱՔ.
Ոսկի – Սհոհէյ Օնօ (Ճափոն)
Արծաթ – Ռուսթամ Օրուժով (Ազրպէյճան)
Պրոնզ – Լաշա Շաւտաթուաշվիլի (Վրաստան)
Պրոնզ – Տըրք Վան Թիշելթ (Պելճիքա)
ԺԻՒՏՕ (57 ՔԿ). ԱՂՋԻԿՆԵՐ.
Ոսկի – Ռաֆայելա Սիլվա (Պրազիլ)
Արծաթ – Սումիյա Տորժսուրեն (Մոնկոլիա)
Պրոնզ – Թելմա Մոնթէյրօ (Փորթուգալ)
Պրոնզ – Քաորի Մաթսումոթօ (Ճափոն)
ՆՇԱՆԱՌՈՒԹԻՒՆ. (ՏՂԱՔ)
(10 ՄԵԹՐ)
| Ոսկի – Նիքոլօ Քամփրիանի (Իտալիա) | 206,1 |
| Արծաթ – Սերհիյ Քուլիշ (Ուքրանիա) | 204,6 |
| Պրոնզ – Վլատիմիր Մասիենիքով (Ռուսիա) | 184,2 |
ԼՈՂԱՐՇԱՒ. (ՏՂԱՔ)
(ԱԶԱՏ ԼՈՂ – 200 ՄԵԹՐ)
Ոսկի – Սուն Եանկ (Չինաստան)
Արծաթ – Շատ Կի Պերթրանտ Լը Քլոս (Հարաւային Ափրիկէ)
Պրոնզ – Քանըր Տուայըր (Միացեալ Նահանգներ)
(ԿՌՆԱԿԻ ԼՈՂ – 100 ՄԵԹՐ)
Ոսկի – Ռայըն Մըրֆի (Միացեալ Նահանգներ)
Արծաթ – Զիւ Ժիահու (Չինաստան)
Պրոնզ – Տէյվիտ Փլամըր (Միացեալ Նահանգներ)
ՎՈԼԻՊՈԼ. (ԱՂՋԻԿՆԵՐ)
| Չինաստան – Իտալիա | 3-0 |
| Ճափոն – Քամերուն | 3-0 |
| Միացեալ Նահանգներ – Հոլանտա | 3-2 |
| Սերպիա – Փորթօ Ռիքօ | 3-0 |
| Ռուսիա – Հարաւային Քորէա | 3-1 |
| Պրազիլ – Արժանթին | 3-0 |
ՈՒՈԹԸՐ ՓՈԼՕ. (ՏՂԱՔ)
| Սերպիա – Յունաստան | 9-9 |
| Իտալիա – Ֆրանսա | 11-8 |
| Սպանիա – Միացեալ Նահանգներ | 10-9 |
| Հունգարիա – Աւստրալիա | 9-9 |
| Պրազիլ – Ճափոն | 16-8 |
| Խրուաթիա – Մոնթենեկրօ | 8-7 |
ԾԱՆՐԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ.
ԱՂՋԻԿՆԵՐ, 58 ՔԿ
Ոսկի – Սուքանիա Սրիսուրաթ (Թայլանտ)
Արծաթ – Փիմսիրի Սիրիքայեւ (Թայլանտ)
Պրոնզ – Քուօ Հսինկ-Սհուն (Թայուան)
ՏՂԱՔ, 62 ՔԿ
Ոսկի – Օսքար Մոսքուերա (Քոլոմպիա)
Արծաթ – Էքօ Եուլի Իրաուան (Ինտոնեզիա)
Պրոնզ – Ֆարխատ Խարքի (Ղազախստան)
Ստորեւ` մետալներու դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Չինաստան | 7 | 3 | 5 | 15 |
| 2.- Միացեալ Նահանգներ | 5 | 8 | 8 | 21 |
| 3.- Աւստրալիա | 4 | 0 | 4 | 8 |
| 4.- Ռուսիա | 3 | 5 | 3 | 11 |
| 5.- Իտալիա | 3 | 4 | 2 | 9 |
| 6.- Ճափոն | 3 | 0 | 9 | 12 |
| 7.- Հունգարիա | 3 | 0 | 0 | 3 |
| 8.- Ֆրանսա | 2 | 3 | 1 | 6 |
| 9.- Հարաւային Քորէա | 2 | 2 | 1 | 5 |
| 10.- Թայլանտ | 2 | 1 | 1 | 4 |


