Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչո՞ւ Ազրպէյճանը Մերժեց Քազանի Փաստաթուղթը

Յունիս 27, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tatul_62716

Այս տարուայ ապրիլի 13-ին Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոնը ամբողջապէս եւ առաջին անգամ գաղտնազերծեց Մատրիտեան փաստաթուղթը: Մի քանի օր առաջ` յունիս 23-ին, ԱՆԻ կենտրոնը հայերէնով առաջին անգամ հրապարակեց Մատրիտեան փաստաթղթից ածանցեալ Քազանի առաջարկութիւնը` աշխատանքային տարբերակը, որը 2011-ի յունիսին մերժել էր Իլհամ Ալիեւը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ընթացքում: Սերժ Սարգսեանը ապրիլին «Պլումպերկ»-ի հետ զրոյցում նշեց, որ Հայաստանը Քազանում ընդունել է այդ առաջարկները որպէս ապագայ բանակցութիւնների հիմք:

Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաները նշում են, որ Քազանում Պաքուն ներկայացրել է միանգամից 10 առարկութիւն: Ինչո՞ւ Ալիեւը մերժեց Քազանի փաստաթուղթը, որո՞նք էին հիմնական առարկութիւնները,  որ ունեցել է Ազրպէյճանը Քազանում:

Առաջին

Ազրպէյճանը համաձայն է տարածքների վերադարձ-կարգավիճակի յստակեցում բանաձեւին, սակայն շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է, թէկուզ ձեւական, մնայ Ազրպէյճանի, աւելի ճիշդ` Խորհրդային Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում, քանի որ չի կարող փոխել Ազրպէյճանի սահմանադրութիւնը: Եթէ Ազրպէյճանը համաձայնութիւն տայ Քազանի առաջարկներին, ապա նախ պէտք է փոխի երկրի սահմանադրութիւնը, քանի որ բոլորի համար ակնյայտ է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքուէի անցկացումը նշանակում է Արցախի անկախութիւն: Ազրպէյճանի այսօրուայ սահմանադրութեան համաձայն, Լեռնային Ղարաբաղը Ազրպէյճանի մաս է համարւում:

Այսպիսով, Պաքուի համար անընդունելի է Մատրիտեան փաստաթղթի կամ դրանից ածանցեալ Քազանի առաջարկի այն ձեւակերպումը, ըստ որի, հանրաքուէի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու եւ կարող է թոյլ տալ իւրաքանչիւր կարգավիճակի հնարաւորութիւն:

Մատրիտեան փաստաթղթում հանրաքուէի մասին կէտը ձեւակերպուած է այսպէս. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը կ՛որոշուի պլեբիսցիտի (կամարտայայտութիւն, Ա.)  միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտայայտում: Պլեբիսցիտի ժամկէտներն ու մանրամասները կողմերը կը համաձայնեցնեն ապագայ բանակցութիւններում, ինչպէս նկարագրուած է 9-րդ կէտում: Լեռնային Ղարաբաղի բնակչութիւն ասելով` հասկացւում են 1988 թ. ազգային համամասնութիւնով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնութեամբ, ինչպէս եղել է մինչեւ հակամարտութեան սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու եւ կարող է թոյլ տալ իւրաքանչիւր կարգավիճակի հնարաւորութիւն»:

Երկրորդ

Ազրպէյճանը համաձայն չէ միմեանց հետ կապել հանրաքուէի անցկացում/Քարվաճառի (Քելբաջարի) վերադարձ ժամանակացոյցը, աւելի պարզ` Պաքուն չի ցանկանում  Լեռնային Ղարաբաղում ապագայում անցկացուելիք քուէարկութեան համար նշել յստակ ժամանակահատուած: Մինչդեռ եթէ չի նշւում քուէարկութեան ժամանակը, ապա Մատրիտեան եւ նրանից ածանցեալ Քազանի առաջարկութիւնը դառնում է փուլային լուծում, ընդ որում, շատ աւելի վատ Հայաստանի եւ Արցախի համար, քան` 1997-ի փուլայինն էր:

Ո՛չ Մատրիտեան, ո՛չ Քազանի առաջարկներում, որոնք սկզբունքներ են, հանրաքուէի անցկացում/Քարվաճառի (Քելբաջարի վերադարձ) ժամանակացոյցի մասին յիշատակութիւն չկայ, սակայն բանակցութիւնների ընթացքում դա ամէնից շատ քննարկուող եւ վիճելի կէտերից է:

Մատրիտեան փաստաթղթում Քարվաճառի (Քելբաջարի) հատուածը ձեւակերպուած է այսպէս. «Հայկական ուժերը դուրս են բերւում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զօրամիաւորում տեղակայուելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազգային անցումային յանձնաժողովը` մինչեւ Խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը: Քելբաջարի շրջանը գտնուելու է  Միջազգային անցումային  յանձնաժողովի մշտադիտարկման տակ` ԵԱՀԿ յանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ եւ ազրպէյճանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիթորինկի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչութեան դուրս գալը շրջանից միջազգային հանրութեան կողմից խրախուսուելու է: Ազրպէյճանական ներքին տեղահանուած անձանց թոյլ կը տրուի վերադառնալ Քելբաջարի շրջան` Խաղաղութեան համաձայնագրի ուժի մէջ մտնելուց հինգ տարի անց»:

Երրորդ

Ազրպէյճանը համաձայն չէ, որպէսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը ունենայ իրաւական նոյն կարգավիճակը, ինչ ունենալու է Լեռնային Ղարաբաղը հանրաքուէի անցկացումից յետոյ: Պաքուն պատրաստ է այդ միջանցքը ժամանակաւորապէս, ասենք` 99 տարով, տրամադրել ԵԱՀԿ-ի տնօրինմանը:

Մատրիտեան փաստաթղթում Բերձորի (Լաչինի) միջանցքի մասին կէտը ձեւակերպուած է այսպէս. «Համաձայնեցուած լայնքի միջանցքը պէտք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնուելու է Լեռնային Ղարաբաղի ժամանակաւոր իշխանութիւնների վերահսկողութեան տակ` համաձայն սթաթիւս քուոյի պայմաններին այն պահի դրութեամբ, երբ Խաղաղութեան համաձայնագիրը կը մտնի ուժի մէջ: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումից յետոյ, միջանցքի օգտագործման գործընթացը կը կարգաւորուի` հաշուի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:

Չորրորդ

Ազրպէյճանի համար «Լաչինի միջանցք»-ը աւելի շատ նշանակում է ճանապարհ, մինչդեռ Հայաստանի եւ Արցախի համար դա պէտք է լինի իրական միջանցք` առնուազն մի քանի տասնեակ քիլոմեթր լայնութեամբ: Բանակցութիւնների բոլոր փուլերում Բերձորի (Լաչինի) միջանցքի լայնութեան հարցը եղել է եւ մնում է վիճելի խնդիրներից:

Բացի վերոնշեալ չորս կէտերից` Ազրպէյճանը Քազանում ներկայացրել է այլ առարկութիւններ եւս, որոնց պատճառով բանակցութիւնները մտել են խորը փակուղի:

Այսօր` քազանեան փակուղուց հինգ տարի եւ ապրիլեան պատերազմից ամիսների անց, կրկին Ռուսաստանի միջնորդութեամբ, ղարաբաղեան բանակցութիւններում նկատւում է զգալի աշխուժացում: Վլատիմիր Փութինը եւ արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներին զուգահեռ  իրականացնում են միջնորդական առաքելութիւն:

Ի՞նչ է փոխուել Մատրիտեան եւ այդ փաստաթղթից ածանցեալ քազանեան առաջարկութիւններում, որոնք երբեմն անուանւում են Լաւրովի առաջարկներ: Արդեօք Հայաստանը եւ Արցախը կը գնա՞ն հողային զիջումների` յատկապէս հաշուի առնելով ապրիլեան 4-օրեայ պատերազմը: Արդեօք Ռուսաստանը կը փորձի՞ լուծում պարտադրել: Ինչպիսի՞ն կը լինի ԵԱՀԿ Մինսքի խմբի միւս եռանախագահող պետութիւնների` Միացեալ Նահանգների եւ Ֆրանսայի կեցուածքը, եթէ Ռուսաստանը փորձի խաղաղութիւն` «ռուսական խաղաղութիւն» պարտադրել հակամարտութեան կողմերին: Այս եւ բազմաթիւ այլ հարցեր շարունակում են մնալ օդում կախուած:

 

 

Նախորդը

Նախագահ Էրտողան Պիտի Ստիպուի Հրաժարական Տալ, Եթէ Պարզուի, Որ Իր Վկայականը Կեղծ Է

Յաջորդը

Նշմար. Բոլորս Ալ Խրամատի Մէջ Ենք

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?