
«Ֆորմիւլա-1»-ի 2016-ի աշխարհի ախոյեանութեան 8-րդ կրան փրին, որ տեղի ունեցաւ երէկ` Պաքուի մէջ, աւարտեցաւ «Մերսետես»-ի վարորդ Նիքօ Ռոզպըրկի յաղթանակով: Վերջինս 51 լեփնոց այս կրան փրիին արձանագրեց 1 ժամ 32′ 52″ արդիւնք մը:
Գերմանացիին ետին 2-րդ դիրքը գրաւեց անոր ազգակից Սեպասթիան Վեթել, որ իր ինքնաշարժին` «Ֆեռարի»-ի հետ ժամանման գիծ հասաւ 16″ ուշացումով:
25″ ուշացումով երրորդ դիրքը գրաւեց մեքսիքացի Սերճիօ Փերեզ («Ֆորս Ինտիա»):
Աշխարհի գործող ախոյեան անգլիացի Լուիս Հեմիլթըն («Մերսետես» 56″ ուշացումով գրաւեց 5-րդ դիրքը:
Նշենք, որ 22 վարորդներէն ճիշդ կէսը այս կրան փրին չկրցան ամբողջացնել:
Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) «Մերսետես» | 141 |
| 2.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) «Մերսետես» | 117 |
| 3.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) «Ֆեռարի» | 96 |
| 4.- Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա) «Ֆեռարի» | 81 |
| 5.- Տանիել Ռիքիարտօ (Աւստրալիա) «Ռետ Պուլ» | 78 |
Խումբերու դասաւորում.
| ԿԷՏ | |
| 1.- «Մերսետես» | 258 |
| 2.- «Ֆեռարի» | 177 |
| 3.- «Ռետ-Պուլ» | 140 |
| 4.- «Ուիլիամզ» | 90 |
| 5.- «Ֆորս-Ինտիա» | 59 |


