
Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Բ. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի 4 մրցումները տեղի ունեցան երէկ, ՀԲԸՄ-Ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ, Նաքքաշ:
ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը արձանագրեց իր երկրորդ յաղթանակը` 39-25 արդիւնքով պարտութեան մատնելով Պըրժ Այնթուրան:
Սակայն ՀՄԸՄ Պէյրութ կրեց իր երրորդ յաջորդական պարտութիւնը, այս անգամ Անուարէն` 56-24 արդիւնքով: Անուար արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը:
Յաղթանակ արձանագրեցին նաեւ Ժամհուր եւ Անդրանիկ Սին Էլ Ֆիլ, որոնք յաջորդաբար պարտութեան մատնեցին Հուփս Մեթնը (42-30) եւ Պիլիվըրզը (83-19): Վերջինս կրեց իր երրորդ պարտութիւնը:
Ստորեւ` դասաւորումը 3-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Անուար | 9 (3-0) |
| 2.- Անդրանիկ Սին Էլ Ֆիլ | 7 (2-1) |
| 3.- Ժամհուր | 7 (2-1) |
| 4.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 7 (2-1) |
| 5.- Պըրժ Այնթուրա | 7 (2-1) |
| 6.- Հուփս Մեթն | 5 (1-2) |
| 7.- ՀՄԸՄ Պէյրութ | 3 (0-3) |
| 8.- Պիլիվըրզ | 3 (0-3) |


