Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վանայ Լճի Որսորդը

Յունիս 10, 2016
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Այն շրջանները, որտեղ նրանք ապրում էին, բարձրադիր էին. ձմրանը ամբողջութեամբ ծածկւում էին ձիւնով: Համարեա անհանար էր լինում որս գտնելը: Սակայն բնութեան գրկում ծնուած հմուտ որսորդները երբեք չէին լքում իրենց բնակավայրը: Լինելով նաեւ վարպետ լողորդներ` նրանք համարձակօրէն սուզւում էին լճի մէջ եւ ձուկ որսում: Թէեւ ձմրան ամիսներին լճի ջերմաստիճանը հասնում էր մինչեւ նուազ 45-ի, այդուհանդերձ, խստաշունչ բնութիւնը իրենց չէր կաշկանդում: Ինչպէս որ տեղի լեռներն ու հարթավայրերն էին նրանց տունը, ոչ պակաս հարազատ էին նաեւ այդ կապուտակ ալիքները: Լիճն ու որսորդը միամեանց այսքան լաւ էին «հասկանում» գուցէ նաեւ այն պատճառով որ նոյն անունն էին կրում` Վանայ: Վանայ լիճ եւ Վանայ կատու:

10527574_940882349262595_4302385370367886764_n

outgoingtours_778080762_Akhtamar_Island_on_Lake_Van_with_the_Armenian_Cathedral_of_the_Holy_CrossԱյս հրաշալի ցեղատեսակի մասին լսել են շատերը, սակայն որոշ պատմական մանրամասներ եւ իրական տեսքը քչերին է յայտնի: Վանայ կատուի մասին առաւել տարածուած է այն բնորոշումը, թէ իբր ամբողջովին սպիտակ մորթով եւ տարբեր գունաւորում ունեցող աչքերով է, Վանի շրջանից զատ այլ վայրերում սերունդ չտուող տեսակ է եւ այլն: Այս ամէնն անշուշտ իրականութեանը չի համապատասխանում եւ արդիւնքն է թուրքական ստոր քարոզչութեան: Հայկական դիմագիծ ունեցող ամէն ինչն աղաւաղելու ճանապարհին նրանց համար թիրախ է եղել նաեւ Վանայ կատուն:

Իրինա Թադեւոսեան
Իրինա Թադեւոսեան

«Վանայ կատու» միութեան եւ պաշտպանութեան ֆոնդի հիմնադիր Իրինա Թադեւոսեանը բազմիցս է տարբեր առիթներով նշել, որ հայկական մաքրացեղ Վանայ կատուներն ամբողջովին սպիտակ չեն եւ պարտադիր պէտք է ունենան ծիրանագոյն նշաններ ականջների հիմքում եւ ծիրանագոյն պոչ, իսկ աչքերը պարտադիր չէ տարբեր գոյնի լինեն: Այս ամէնը փաստել են նաեւ հայկական եւ օտար տարբեր պատմական աղբիւրներ, ստեղծագործողներ եւ յայտնի ճանապարհորդներ: Սակայն, քանի որ կատուները բազմացել են միայն Վանայ լճի շրջանում, այդ իսկ պատճառով թուրքերը պնդում են, թէ հաշուի առնելով, որ Վանը իրենց տարածքում է, ուրեմն կատուներն էլ են իրենցը: Աւելի՛ն. նրանք մաքրացեղ Վանայ կատուին ծինային աղաւաղման ենթարկելով` փորձել են ջնջել բնորոշ իւրայատկութիւնները: Որ՞ն է բուն հայկական մաքրացեղ տեսակը եւ որը՞ թուրքական կեղծը, որո՞նք են Վանայ կատուի մասին իրական եւ առասպելային, յայտնի եւ մինչեւ վերջերս անյայտ պատմութիւնները: Այս ամէնի մասին` ըստ հերթականութեան:

10247235_980484895302340_3368390095916439865_f

Ըստ աչքերի գունաւորման, Վանայ կատուներին կարելի է բաժանել երեք խմբի` երկու ծիրանագոյն աչքերով, երկու կապոյտ աչքերով, մի աչքը ծիրանագոյն, իսկ միւսը` կապոյտ: Համաձայն մասնագէտների պնդման, Վանայ կատուն երբեք չի ունենում դեղին եւ կանաչ աչքեր: Ընդհանրապէս նոյն գոյնի է լինում, իսկ տարբեր գոյների աչքերը ոչ պարտադիր, բայց թոյլատրելի առանձնայատկութիւն է:

Վանայ կատուները միակն են աշխարհում, որ սիրում են լողալ եւ չեն վախենում ջուրը մտնելուց. նրանք դեռ անյիշելի ժամանակներից սուզւում էին Վանայ լիճ: Դարերի ընթացքում ձեռք են բերել լողորդի կազմուածք` լայն կուրծք, մատների արանքում` յատուկ թաղանթ, իսկ մորթու միայն ծայրերն են թրջւում` ապահովելով կենդանուն մրսելուց, քանի որ ցրտին մտնում են ջուրը ու որս անում:

10525739_928669617150535_6013192395237685294_n10336629_929556297061867_9106984666317363406_nԻնչպէս նշում են Վանայ կատու պահող անձինք, այս տեսակի ծինային յիշողութիւնը` ջրի հանդէպ սէրը, դրսեւորւում է մինչեւ այսօր. պատահում է` ցնցուղի ջրի ձայնը լսելիս, կատուն շտապում է լոգարան` դէպի ջուրը, կամ գիշերը քնում է խոնաւ լուացարանների մէջ, իսկ երբ լողանում է, թոյլ չի տալիս, որ տէրերը չորացնեն իրեն: Ասում են` Վանայ կատուները մարդկանց հետ շուտ են կապւում, սիրում են մարդկանց եւ նրանց հետ ընկերութիւն են անում. գուցէ պատճառն այն է, որ ընտելացուած են եղել դեռ հին ժամանակներում` ուրարտացիների կողմից:

Ի տարբերութիւն այլ տեսակների` Վանայ կատուն խաչասերման արդիւնքում չի ստեղծուել: Այն ի սկզբանէ գոյութիւն է ունեցել վայրի բնութեան մէջ, ինչպէս, օրինակ, յովազը կամ վագրը: Սակայն Վանի համալսարանում թուրքերը մեր կատուին զոյգաւորում են թուրքական «անգորայի» հետ, որն ունի կապոյտ աչքեր եւ ամբողջովին ճերմակ է: Արդիւնքում ստանում են ճերմակ կատու` տարբեր աչքերով: Սակայն ոչ թուրք մասնագէտները նշում են, որ այդ «նոր» կատուն բնածին արատներով է ծնւում, այն աչքը, որը կապոյտ է, այդ կողմի ականջը չի լսում:

1978819_1068373986513430_5840029496481204749_n

Վանայ կատուի գլխաւոր առանձնայատկութիւնն առաջին հերթին հայկական կատու` ազգային հարստութիւն լինելն է: Որոշ տուեալներ վկայում են, որ առաջին տնային կատուները յայտնուել են հէնց Հայկական Լեռնաշխարհում: Դեռ ուրարտական ժամանակաշրջանում, երբ արդէն կար Վանի թագաւորութիւնը եւ հայաբնակ էր, նկատել են, որ այս կատուները բաւականին ճարպիկ որսորդ են եւ սնւում են հիմնականում մկներով եւ թռչուններով: Քանի որ Վանի բնակչութիւնը նստակեաց էր, ցորենը եւ որոշ սննդատեսակներ կուտակում էին ամբարներում` ձմրան համար: Հետեւաբար անհրաժեշտութիւն կար այդ ամէնը մկներից եւ այլ փոքրիկ վնասատուներից պաշտպանել: Հին ուրարտացիներն էլ որոշել են կատուներին որպէս «պահապաններ» տեղաւորել ամբարներում: Որոշակի ժամանակ անց ստուգել են ամբարները եւ նկատել, որ ցորենը չի պակասել` անհետացել են միայն մկները: Այսպիսով սկսել են պահել կատուներ` անկախ իրենցից Վանայ կատուին դարձնելով ընտանի կենդանի: Հետագայում կատուն իր առանձնայատուկ դերի շնորհիւ դարձել է պաշտամունքի առարկայ: Համարեա բոլոր ուրարտական քաղաքներում կատուներ են եղել: Օրինակ, «Կարմիր բլուր» կոչուող տարածքում պեղումների ժամանակ յայտնաբերել են մի կուժ, որի մէջ ամբողջովին պահպանուած է եղել կատուի կմախք: Գտնուել էր նաեւ Աստղիկ դիցուհու պրոնզէ արձանը` կատուների հետ: Ըստ հետազօտողների, սա ապացոյցներից է, որ Վանայ կատուն դեռ հնագոյն ժամանակներից ապրել է մեր նախնիների կողքին:

10570492_931683950182435_2158630401561082305_n

Այս կատուի մասին նաեւ առասպելներ են հիւսուել, ըստ որոնց, այդ կենդանին օրհնեալ է: Օրինակ, ինչո՞ւ է Վանայ կատուի պոչը եւ ականջները ծիրանագոյն. որովհետեւ երբ որ սուզւում է Վանայ լիճ, միայն այդ հատուածներն էին ջրից դուրս մնում, արեւն էլ այրելով իր օրհնութիւնն է թողել: Սա դեռ արեւի պաշտանմունքի ժամանակներից հիւսուած առասպել է: Մէկ ուրիշ` մահմետական առասպել պնդում է, որ ալլահը կատուին ստեղծել է, որպէսզի նա Նոյեան տապանում որսա այն մկանը, որը փորձելու է կրծել տապանը` մարդկութիւնը ոչնչացնելու նպատակով: Որպէս երախտագիտութիւն` «Աստուած» օրհնել է նրան ու իր աջը դրել նրա վրայ: Այսպէս էլ ստեղծուել է Վանայ կատուն` իր ծիրանագոյն գունաւորմամբ: Ըստ հին հաւատալիքների` գէթ մէկ անգամ նայելով Վանայ կատուի աչքերի մէջ, կարելի է ապագան տեսնել: Մէկ այլ առասպելի համաձայն էլ մարդ երազում եթէ տարբեր գոյնի աչքեր ունեցող կատու տեսնի, երջանկութիւն կ՛ունենայ, քանի որ նրանք հրեշտակների ընկերներն են:

Ասում են` այս կատուները ջիղերը հանգստացնող յատկութիւն ունեն: Գոյութիւն ունի «ֆելինոթերափիա» հասկացութիւնը, այսինքն` կատուաբուժութիւն: Բացի այն, որ նրանք հաճոյքով խաղում են մարդկանց հետ, կարող են նաեւ ժամերով նստել մարդու գրկում կամ կողքին` հանգստացնելով ջիղերը: Եւս մէկ հետաքրքիր փաստ` նրանք բուժում են մարդկանց: Զգում են մարդու ցաւոտ տեղը, հպւում են այդ տեղին, սկսում տաքացնել ու լիզել այնքան ժամանակ, մինչեւ մարդն ապաքինւում է: Վանայ կատուները «հիպոալերգեն» են, այսինքն` վարակներ չեն տարածում, քանի որ սիրում են լողալ եւ լողանալ:

Այս կատուները հայի բախտ ունեցած տեսակ են: Ըստ պատմաբանների, ժամանակին թուրքերի ձեռամբ նաեւ իրենք են զանգուածային ոչնչացման ենթարկուել, յետոյ մազապուրծ լինենով` սփռուել աշխարհով մէկ, տարածուել` Ամերիկա, եւրոպական եւ այլ երկրներ: Վերջին տարիներին օտար երկրներից բերուել եւ Վանայ կատուներ բազմացուել են նաեւ Հայաստանում, բայց այդուհանդերձ էլ այս կատուն ցաւօք ոչնչացման եզրին գտնուող տեսակ է:

11012090_1246634925354001_2752194537911315230_n

Շատերն են, որ Վանի կարօտը փորձում են առնել նաեւ այս զարմանահրաշ արարածների միջոցով, սակայն, ցաւօք, ինչպէս որ Արեւմտեան Հայաստանը աշխարում մեծ հաշուով չի ճանաչուած որպէս հայկական, այնպէս էլ այս կատուն ընդունուած է թուրքական համարել: Անհրաժեշտ է լայնածաւալ պայքար սկսել. պիտի փրկենք տեսակը ոչնչացումից` զուգահեռ ապացուցելով, որ այս կատուն հայկակա՛ն Վանայ կատուն է:

Վանայ Կատուն Գրականութեան Մէջ

«Վանի սպիտակ կատուին» յիշատակել է հայ գրականութեան դասական Րաֆֆին (1835 – 1888) «Խաչագողի յիշատակարանը» (1890) վէպում : Իսկ «Կայծեր» վէպում (հ. 1-2, 1883-1887) Րաֆֆին գրել է.

Վանայ Կատու 1999 թ. Հայաստանի Հանրապետութեան թողարկած նամականիշի վրայ։ Նկարիչ՝ Ալբերտ Քեճեան
Վանայ Կատու
1999 թ. Հայաստանի Հանրապետութեան թողարկած նամականիշի վրայ։
Նկարիչ՝ Ալբերտ Քեճեան

«Գալով այդ քաղաքը (Վան), թէեւ ծիծաղելի է, բայց պէտք է խոստովանիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մէկն այն էր, որ տեսնեմ Վանայ հռչակաւոր կատուները: Միթէ՞ այդ տան մէջ կատու չկայ, մտածում էի ես, եւ աչքերս անհամբերութեամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ: Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կայ, որ շատ անգամ մարդ յանկարծ տեսնում է միեւնոյն առարկան, որի վրայ մի րոպէ առաջ անգիտակցաբար մտածում էր: Ահա հանդիսաւոր կերպով ներս մտաւ իմ նազելին, սպիտակ, որպէս ձիւն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով եւ թաւշեայ բրդոտ թաթիկներով: Նա լուռ անցաւ սենեակի միջով, նախ մօտեցաւ ինձ եւ մի առանձին քնքշութեամբ գանգրահեր գլուխը եւ թաւամազ պոչը քսեց իմ երեսին, յետոյ գնաց բարեւելու Ասլանին: Շնորհալի կերպով մռմռալով` մի քանի պտոյտներ կատարեց Ասլանի շուրջը եւ ապա նստեց նրա մօտ: Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թէ մեզանից որն էր աւելի յարգանքի արժանի: Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ գլուխը, մէջքն ու ագին: Առաջին անգամ մի զարմանալի երեւոյթ գրաւեց իմ ուշադրութեանը: Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մէջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկ ճրըխկում էին եւ դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի»:

Հայ նշանաւոր գրող Վրթանէս Փափազեանը (1866 – 1920), որը ծնունդով Վան քաղաքից էր, ուր անցել են նրա մանկութիւնը ու երիտասարդութիւնը, գրել է կարճ պատմուածք` «Վանայ կատու», որի անունով կոչուեց նաեւ նրա պատմուածքների ժողովածուն: Հայաստանի 1920-ական տարիների համայնավար ղեկավարներից մէկի մասին ասում էին, որ նա այնքան կարմիր է, որքան կարմիր է Վանայ կատուի պոչը:

Հայ գրող Ակսել Բակունցը (1899 – 1938) իր «Մթնաձոր» (1927) վէպում նկարագրել է «Կապոյտ Վանայ փիսոյին» :

Վանայ կատուների մասին յիշատակել է նաեւ 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Պարոյր Սեւակը (1924 – 1971) «Անլռելի զանգակատուն» պոեմում:

Ֆրանսացի ճարտարապետ ու նկարիչ Փիեռ Վիքթոր Լոթթեն տը Լաւալը 1856 թ. մայիսի 11-ին գրած նամակում այսպէս է նկարագրում երկարագեղմ կատուներին, որոնց նա տեսել է Մերձաւոր Արեւելքի տարբեր շրջաններում` անուանելով նրանց բոլորին Անգորայ կատուներ.

«Ես ինքս հանդիպել եմ այդ գեղեցիկ ցեղատեսակի կատուներին Էրզրումում` Մեծ Հայկական Լեռնաշխարհում, ուր կլիման շատ է տարբերւում Անգորայի կլիմայից: Այդ ցեղատեսակը շատ մեծաթիւ է Քրտստանի Մուրճ քաղաքում, որտեղ այն հանդիսանում է իշխող տեսակ: Նոյնպէս ես հանդիպել եմ նրանց Պիթլիսում եւ Պայազետի պաշալիքում: Սակայն տեսածս լաւագոյն նմուշները պատկանել են Քրտստանի արեւելքում գտնուող Վան քաղաքի արքեպիսկոպոսին: Նա ունէր այդպիսի երեք կատու` մէկը մոխրագոյն, միւսը` նարնջագոյն` սեւ եւ սպիտակ նշաններով, իսկ երրորդը ամբողջութեամբ սպիտակ էր: Նրանց գեղմը փառահեղ էր, սակայն այդ կատուների արտաքին տեսքով ոչ ոք չէր զարմանում այն պատճառով, որ նրանք լայն տարածում ունեն Քրտստանում»:

Պէյրութ

 

 

 

Նախորդը

Սուլթան Սարսափա՜ծ…

Յաջորդը

Հաղորդագրութիւն. Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոն

RelatedPosts

Թանգարաններու Ամէնէն  Յանդուգն Կողոպուտները Պատմութեան Ընթացքին
Մշակութային եւ Այլազան

Թանգարաններու Ամէնէն Յանդուգն Կողոպուտները Պատմութեան Ընթացքին

Հոկտեմբեր 31, 2025
Նախագահական Ծիծաղելի Պահեր
Մշակութային եւ Այլազան

Նախագահական Ծիծաղելի Պահեր

Հոկտեմբեր 24, 2025
Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն
Մշակութային եւ Այլազան

Թրամփի Դաշնակից Այս Միլիառատէրը Եւ Անոր Որդին Կը Կառուցեն Տեղեկատու Աննախընթաց Կայսրութիւն

Հոկտեմբեր 10, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?