
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած 27-րդ հանգրուանի մրցումներով աւարտեցաւ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի 24-րդ ախոյեանութիւնը:
Ալաշկերտ, որ հիւրը եղաւ Միքային, 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով հանդիսացաւ Հայաստանի ախոյեան, իր կարճ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով:
Շիրակ Գիւմրի, որ նախավերջին հանգրուանին արդէն իսկ ապահոված էր փոխախոյեանի տիտղոսը, 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Արարատի նկատմամբ:
Փիւնիկ գրաւեց երրորդ դիրքը` 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Ուլիսի (ի բացակայութեան), մինչ վերջին մրցումին Գանձասար Կապան 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Բանանցի հետ:
16-ական կոլ նշանակելով Ալաշկերտի մարզիկներ Միհրան Մանասեան եւ Տոս Սանթու կոլսքորըր դարձան:
Ստորեւ վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ալաշկերտ | 16 | 7 | 5 | 50 | 24 | 55 |
| 2.- Շիրակ | 15 | 7 | 6 | 41 | 27 | 52 |
| 3.- Փիւնիկ | 13 | 9 | 6 | 44 | 20 | 48 |
| 4.- Գանձասար | 11 | 12 | 5 | 35 | 27 | 45 |
| 5.- Արարատ | 9 | 10 | 9 | 28 | 31 | 37 |
| 6.- Բանանց | 7 | 12 | 9 | 33 | 34 | 33 |
| 7.- Միքա | 9 | 5 | 14 | 30 | 32 | 32 |
| 8.- Ուլիս | 0 | 2 | 25 | 8 | 73 | 2 |


