Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 20-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Սաֆայի եւ անոր անմիջական մրցակիցին` Ահտի միջեւ մէկ կէտի տարբերութիւնը մնաց անփոփոխ` նկատի ունենալով, որ անոնք երկուքն ալ յաղթանակներ արձանագրեցին, յաջորդաբար Շապապ Սահելի (1-0) եւ Նըժմէի (1-0) դէմ:
Ախոյեանութեան տիտղոսը այժմ անոնց երկուքին միջեւ է` նկատի ունենալով, որ 3-րդ դիրքին վրայ գտնուող Անսար այժմ 8 կէտով ետ է Սաֆայէն, իսկ 7 կէտով` Ահտէն:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Սաֆա | 49 |
| 2.- Ահտ | 48 |
| 3.- Անսար | 41 |
| 4.- Նըժմէ | 41 |
| 5.- Շապապ Սահել | 32 |
| 6.- Նեպի Շիթ | 26 |
| 7.- Թրիփոլի | 24 |
| 8.- Ռասինկ | 22 |
| 9.- Իժթիմահի | 22 |
| 10.- Սալամ Զղարթա | 10 |
| 11.- Շապապ Ղազիէ | 9 |
| 12.- Սաժես | 8 |


