
Պուտափեշթի մէջ (Հունգարիա) իր գումարած մէկ ժողովին ընթացքին, «Եու. Է. Էֆ. Ա.»-ն քննարկեց հարցը Քոսովոյի ֆութպոլի ֆետերասիոնին, որ կ՛ուզէր դառնալ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի անդամ:
Անոր «Եու. Է. Էֆ. Ա.»-ին միանալուն թեր քուէարկած են 28 երկիրներ, 24-ը եղած են դէմ, իսկ 2 ձայն չեղեալ նկատուած է:
Այսպիսով, Քոսովօ պաշտօնապէս կը դառնայ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի անդամ:


