Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը` տալով համապատասխան որոշումներ:
Ֆետերասիոնը շնորհակալութեան խօսք ուղղեց Ռիտա Անթարին եւ Եուսեֆ Մոհամետին, որոնք իրենց միջազգային ասպարէզը աւարտեցին Լիբանանի ֆութպոլի ազգային խումբին հետ:
Որոշուեցաւ ֆութպոլի միջազգային բարեկամական երկու մրցում կատարել Յորդանանի ֆութպոլի ազգային խումբին հետ: Մանրամասնութիւնները պիտի յստականան աւելի ուշ:
Ահլի Նապաթիէի նախագահ Մոհամետ Պիթար մէկ տարիով կախակայուեցաւ եւ մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ` անպատասխանատու կեցուածք դրսեւորելուն պատճառով:
Ֆետերասիոնը իր ընտանիքէն դուրս դրաւ Լուպնան Մութթահետ ակումբը, որ կատարեց ոչ օրինական արարքներ` միութիւններու միջեւ տեղի ունեցած ֆութպոլի մրցաշարքին ընթացքին:
Վաւերացուեցան Բ. դասակարգի ախոյեանութեան 22-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները:
Թատամոն Սուր (ախոյեան) եւ Ախա Ահլի Ալէյ, բարձրացան Ա. դասակարգ, մինչ Ամալ Սալամ Զղարթա եւ Հիլալ Հարեթ Նաամէ փոխադրուեցան Գ. դասակարգ:
Ֆետերասիոնը պաշտօնապէս հրապարակեց Բ. դասակարգի ախոյեանութեան վերջնական դասաւորումը, որ կը պարզէ հետեւեալ պատկերը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Թատամոն Սուր | 21 | 1 | 0 | 75 | 9 | 64 |
2.- Ախա Ահլի Ալէյ | 16 | 2 | 4 | 52 | 18 | 50 |
3.- Մապարրա | 12 | 4 | 6 | 42 | 26 | 40 |
4.- ՀՄԸՄ | 10 | 3 | 9 | 44 | 30 | 33 |
5.- Ահլի Նապաթիէ | 9 | 6 | 7 | 34 | 26 | 33 |
6.- Ամալ Մաարաքէ | 8 | 6 | 8 | 37 | 45 | 30 |
7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 7 | 8 | 7 | 42 | 34 | 29 |
8.- Ռիատա Ուալ Ատապ | 6 | 5 | 11 | 28 | 47 | 23 |
9.- Ահլի Սայտա | 6 | 5 | 11 | 26 | 35 | 23 |
10.- Շեպիպեթ Մազրաա | 6 | 4 | 12 | 24 | 41 | 22 |
11.- Ամալ Սալամ Զղարթա | 6 | 3 | 13 | 25 | 57 | 21 |
12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 0 | 3 | 19 | 19 | 12 | 3 |
Գ. դասակարգի փլէյ-օֆի Ա. հանգրուանի մրցումներուն, Նասեր Պար Էլիաս յաղթեց Շեքքային (2-1), Շապապ Արապի` ՀՄՄ-ին (2-0), մինչ վերջին Շապապ Հումին Թահթա – Ախաուաթ Խարայեպ մրցումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով:
Բ. հանգրուանը տեղի պիտի ունենայ հետեւեալ յայտագիրին հիմամբ.
ԿԻՐԱԿԻ, 24 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Շապապ Հումին Թահթա – Շեքքա | 15:30 | Սաֆա |
Ախաուաթ Խարայեպ – Շապապ Արապի | 15:30 | Ահտ |
Նասեր Պար Էլիաս – ՀՄՄ | 15:30 | Պհամտուն |
Ինչ կը վերաբերի կրտսերներու ախոյեանութեան 3-րդ հանգրուանին, Ահլի Սայտա յաղթեց ՀՄԸՄ-ին (2-1), իսկ ՀՄՄ` Շեպիպեթ Մազրաային (2-1):
4-րդ հանգրուանը տեղի պիտի ունենայ հետեւեալ յայտագիրին հիմամբ.
ՇԱԲԱԹ, 23 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
ՀՄԸՄ – Պարժալունա | 13:00 | Շարք |
ԿԻՐԱԿԻ, 24 ԱՊՐԻԼ | ||
Զամալեք Պէյրութ – ՀՄՄ | 11:00 | Սաֆա |
Ֆետերասիոնը շնորհաւորեց Մայատին խումբը, որ հանդիսացաւ Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 2015-2016 տարեշրջանի ախոյեան:
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 19-րդ հանգրուանի մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
ՈՒՐԲԱԹ, 22 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Նըժմէ – Ահտ | 15:30 | Պուրճ Համուտ |
Շապապ Ղազիէ – Թրիփոլի | 15:30 | Քֆարժոզ |
ՇԱԲԱԹ, 23 ԱՊՐԻԼ. | ||
Ռասինկ – Սալամ Զղարթա | 15:30 | Սայտա |
Շապապ Սահել – Անսար | 15:30 | Պհամտուն |
ԿԻՐԱԿԻ, 24 ԱՊՐԻԼ. | ||
Սաֆա – Նեպի Շիթ | 15:30 | Սայտա |
Սաժես – Իժթիմահի | 15:30 | Պէյրութ |