Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը երէկ հրապարակեց տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան Գ. հանգրուանի` փլէյ-օֆի առաջին երեք մրցումներուն յայտագիրը:
Նկատի ունենալով, որ հինգ մրցումէ երեք յաղթանակ արձանագրող խումբը կ՛ապահովէ յաջորդ հանգրուանին` «ֆայնըլ-ֆոր»-ի մրցումներուն իր տոմսը, ֆետերասիոնը աւելի ուշ կը հրապարակէ 4-րդ եւ 5-րդ մրցումներուն յայտագիրը:
Փլէյ-օֆի բացման մրցումներուն ազդանշանը կը տրուի «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտէն, երբ ուրբաթ, 15 ապրիլին, երեկոյեան ժամը 17:45-ին, ՀՄԸՄ կը հիւրընկալէ Հուփսը:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
| ՈՒՐԲԱԹ, 15 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ – Հուփս | 17:45 | Աղբալեան |
| ՇԱԲԱԹ, 16 ԱՊՐԻԼ. | ||
| Մութթահետ – Պիպլոս | 17:00 | Սաֆատի |
| ԿԻՐԱԿԻ, 17 ԱՊՐԻԼ. | ||
| Թատամոն – Սաժես | 17:00 | Նուհատ Նաուֆալ |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 18 ԱՊՐԻԼ. | ||
| Ռիատի – Լուէյզի | 20:30 | Մանարա |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19 ԱՊՐԻԼ. | ||
| Հուփս – ՀՄԸՄ | 20:30 | Միշել Մըր |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 20 ԱՊՐԻԼ. | ||
| Պիպլոս – Մութթահետ | 20:30 | Ժըպէյլ |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21 ԱՊՐԻԼ. | ||
| Լուէյզի – Ռիատի | 20:30 | Սանթրալ |
| ՈՒՐԲԱԹ, 22 ԱՊՐԻԼ. | ||
| Սաժես – Թատամոն | 17:45 | Ղազիր |
| ՇԱԲԱԹ, 23 ԱՊՐԻԼ. | ||
| Մութթահետ – Պիպլոս | 17:00 | Սաֆատի |
| ԿԻՐԱԿԻ, 24 ԱՊՐԻԼ. | ||
| ՀՄԸՄ – Հուփս | 17:00 | Աղբալեան |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25 ԱՊՐԻԼ. | ||
| Թատամոն – Սաժես | 20:30 | Նուհատ Նաուֆալ |
| ԿԻՐԱԿԻ, 26 ԱՊՐԻԼ. | ||
| Ռիատի – Լուէյզի | 20:30 | Մանարա |


