Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը տուաւ շարք մը որոշումներ, քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ վաւերացուց տարբեր մրցումներու ընթացքին արձանագրուած արդիւնքները:
Ահլի Նապաթիէի նախագահ Մոհամետ Պիթար վեց ամիսով կախակայուեցաւ` իր ունեցած ոչ մարզավայել կեցուածքին պատճառով:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն պատճառով մէկական մրցումով կախակայուեցան ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական կազմին մարզիկներէն Տիգրան Վարդան եւ Արգիշդի Պետրոսեան:
Ֆետերասիոնը յայտարարեց, որ Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան աւարտական հանգրուանի չորրորդ մրցումը` Պէյրութի դրամատան եւ Մայատինի միջեւ, տեղի պիտի ունենայ Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ, հինգշաբթի, 14 ապրիլին, երեկոյեան ժամը 18:00-ին:
Ֆետերասիոնը հրապարակեց Լիբանանի ֆութպոլի Գ. դասակարգի ախոյեանութեան փլէյ-օֆի մրցումներուն յայտագիրը, որուն Ա. հանգրուանը կը սկսի այս շաբաթավերջին:
Ստորեւ` այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՈՒՐԲԱԹ, 15 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Շապապ Սահել – Նըժմէ | 15:30 | Պհամտուն |
ՇԱԲԱԹ, 16 ԱՊՐԻԼ. | ||
Ռասինկ – Շապապ Ղազիէ | 15:30 | Պուրճ Համուտ |
Սաֆա – Անսար | 15:30 | Պհամտուն |
ԿԻՐԱԿԻ, 17 ԱՊՐԻԼ. | ||
Սալամ Զղարթա – Իժթիմահի | 15:30 | Զղարթա |
Սաժես – Թրիփոլի | 15:30 | Պուրճ Համուտ |
Ահտ – Նեպի Շիթ | 15:30 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 22-ՐԴ ԵՒ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՈՒՐԲԱԹ, 15 ԱՊՐԻԼ. | ||
Մապարրա – Ամալ Մաարաքէ | 15:30 | Ահտ |
ՇԱԲԱԹ, 16 ԱՊՐԻԼ. | ||
Ահլի Սայտա – Ամալ Սալամ Զղարթա | 15:30 | Սայտա |
Շեպիպեթ Մազրաա – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Սաֆա |
Ահլի Նապաթիէ – ՀՄԸՄ | 15:30 | Քֆարժոզ |
ԿԻՐԱԿԻ, 17 ԱՊՐԻԼ. | ||
Թատամոն Սուր – Ախա Ահլի Ալէյ | 15:30 | Սուր |
Ռիատա Ուալ Ատապ – Հիլալ Հարեթ Նաամէ | 15:30 | Թրիփոլի |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. ՓԼԷՅ-ՕՖ. |
||
ՇԱԲԱԹ, 16 ԱՊՐԻԼ | ||
Շապապ Հումին Թահթա – Ախաուաթ Խարայեպ | 15:30 | Պընթ Ժըպէյլ |
Նասեր Պար Էլիաս – Շեքքա | 15:30 | Նըժմէ |
ՀՄՄ – Շապապ Արապի | 15:30 | Ահտ |
ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ԿԻՐԱԿԻ, 17 ԱՊՐԻԼ. | ||
ՀՄՄ – Շեպիպեթ Մազրաա | 11:00 | Աթլեթիքօ |
Ահլի Սայտա – ՀՄԸՄ | 13:00 | Անքուն |