
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 21-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Ալաշկերտ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Շիրակի դաշտին վրայ:
Ալաշկերտ այժմ չորս կէտի առաւելութիւն մը ունի երկրորդ դիրքը գրաւող Փիւնիկի վրայ, որ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Միքայի դաշտին վրայ:
Գանձասար Կապան – Արարատ մրցումը աւարտեցաւ 0-0 արդիւնքով, մինչ Բանանց 3-0 արդիւնքով յաղթեց Ուլիսի (ի բացակայութեան):
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Ալաշկերտ | 42 (36-17) |
| 2.- Փիւնիկ | 38 (37-15) |
| 3.- Շիրակ | 35 (27-22) |
| 4.- Գանձասար Կապան | 32 (25-24) |
| 5.- Արարատ | 30 (22-21) |
| 6.- Միքա | 25 (20-21) |
| 7.- Բանանց | 24 (29-29) |
| 8.- Ուլիս | 2 (8-55) |


