Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն արձանագրուեցան շարք մը անակնկալներ:

Սպանիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պարսելոնա 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Ռէալ Սոսիետատի դաշտին վրայ: Հիւրընկալ կազմը իր կոլը նշանակեց 5-րդ վայրկեանին:
Այս պարտութենէն մեծապէս օգտուեցան Աթլեթիքօ Մատրիտ (2-րդ) եւ Ռէալ Մատրիտ (3-րդ), որոնք յաղթանակներ արձանագրեցին:
Այժմ Աթլեթիքօ միայն 3 կէտով ետ կը մնայ Պարսայէն, մինչ Ռէալ Մատրիտ` 4 կէտով:

Իտալիոյ մէջ, շաբթուան գագաթի ճակատումին, Ա. Սէ. Միլան 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց իր հիւրէն` Եուվենթուսէն:
Թէեւ Միլանօ քաղաքի կազմը ինք բացաւ մրցումին հաշիւը (18-րդ), սակայն Եուվէ պատասխանեց երկու անգամ (27-րդ եւ 65-րդ):
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Եուվենթուս կը շարունակէ 6 կէտով գերազանցել Նափոլին (2-րդ), որ իր կարգին յաղթեց:
Գերմանիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ եօթը կէտի առաւելութիւն մը ունեցաւ Պորուսիա Տորթմունտի վրայ` 3-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով Շթութկարթի դաշտին վրայ:
Պորուսիա Տորթմունտ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Շալքէի հետ` անոր դաշտին վրայ:
Անգլիոյ մէջ, Լայսթըր Սիթի ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Սանտըրլենտի դաշտէն:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 33-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Ուեսթ Համ – Արսենալ | 3-3 |
Ասթոն Վիլա – Պուրնըմաութ | 1-2 |
Քրիսթալ Փալաս – Նորուիչ | 1-0 |
Սաութհեմփթըն – Նիւքասըլ | 3-1 |
Սուանզի – Չելսի | 1-0 |
Ուաթֆորտ – Էվըրթըն | 1-1 |
Մանչեսթըր Սիթի – Ուեսթ Պրոմուիչ | 2-1 |
Սանտըրլենտ – Լայսթըր Սիթի | 0-2 |
Լիվըրփուլ – Սթոք Սիթի | 4-1 |
Թոթենհամ – Մանչեսթըր Եունայթըտ | 3-0 |
ԻՏԱԼԻԱ. 32-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Ֆրոզինոնէ – Ինթեր Միլան | 0-1 |
Քիեւօ Վերոնա – Քարփի | 1-0 |
Սասուոլօ – Ճենովա | 0-1 |
Ա. Սէ. Միլան – Եուվենթուս | 1-2 |
Էմփոլի – Ֆիորենթինա | 2-0 |
Նափոլի – Հելաս Վերոնա | 3-0 |
Սամտորիա – Ուտինեզէ | 2-0 |
Թորինօ – Աթալանթա | 2-1 |
Փալերմօ – Լացիօ Ռոմա | 0-3 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
Ա. Էս. Ռոմա – Պոլոնիա | 21:45 |
ՍՊԱՆԻԱ. 32-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Ռէալ Մատրիտ – Էյպար | 4-0 |
Էսփանիոլ – Աթլեթիքօ Մատրիտ | 1-3 |
Ռէալ Սոսիետատ – Պարսելոնա | 0-1 |
Ռէալ Պեթիս – Լեվանթէ | 1-0 |
Սփորթինկ Խիխոն – Սելթա Վիկօ | 0-1 |
Վալենսիա – Սեւիլլա | 2-1 |
Վիարէալ – Կեթաֆէ | 2-0 |
Աթլեթիքօ Պիլպաօ – Ռայօ Վայեքանօ | 1-0 |
ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
Տեփորթիւօ Քորունա – Լաս Փալմաս | 21:30 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Հոֆընհայմ | 0-2 |
Համպուրկ – Տարմսթատթ | 1-2 |
Ինկոլսթատթ – Մէօնշընկլատպախ | 1-0 |
Շթութկարթ – Պայէրն Միւնիխ | 1-3 |
Վերտըր Պրեմըն – Օկզպուրկ | 1-2 |
Վոլֆսպուրկ – Մայնց-05 | 1-1 |
Շալքէ – Պորուսիա Տորթմունտ | 2-2 |
Քէօլն – Պայէր Լեւերքուզըն | 0-2 |
ՖՐԱՆՍԱ. 33-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Կենկան – Փարիզ Սեն Ժերմեն | 0-2 |
Անժէ – Աժաքսիօ | 0-0 |
Քան – Լորիան | 1-2 |
Ռեմ – Նանթ | 2-1 |
Սենթ Էթիեն – Թրուա | 1-0 |
Թուլուզ – Պասթիա | 4-0 |
Լիլ – Մոնաքօ | 4-1 |
Նիս – Ռենն | 3-0 |
Մարսէյ – Պորտօ | 0-0 |