Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թալիշ. Աւերուած Պատմութիւն

Ապրիլ 11, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Talish,-8_41116

1992-ից ի վեր հայկական Թալիշ գիւղը երկու անգամ աւերուել է եւ երկու անգամ տեղահանուել: Առաջին տեղահանութեան ժամանակ Արամ Օհանեանը փրկում էր իր երեխաներին, իսկ մի քանի օր առաջ` իր թոռներին:

«Ես թոռներիս պահել էի իմ մարմնով, որպէսզի նրանց կեանքը փրկեմ կարկուտի նման թափուող ռումբերից: Հիմա հաւաքել եմ անվնաս մնացած իրերը եւ տեղափոխւում ենք այլ վայր», ասաց Օհանեանը:

Լեռնային Ղարաբաղի ամենահին ու խոշոր բնակավայրերից մէկը` Թալիշը, գտնւում է Մռաւ լերան անտառապատ սարալանջին: 1992-ին ազրպէյճանական զինուժը գրոհով վերցրեց գիւղը, եւ Օհանեանը շրջակայքի շուրջ 40 հազար հայերի հետ փախաւ ու կարողացաւ փրկել իր ու երեխաների կեանքը:

Գրեթէ երկու տարի Թալիշը մնաց ազրպէյճանական զինուժի վերահսկողութեան տակ ու աւերուեց: 1994-ի ապրիլին, երբ հայկական ուժերը հակառակորդին ստիպեցին նահանջել, Օհանեանը եւ միւս գիւղացիների մի մասը վերադարձան եւ վերականգնեցին աւերուած տունը:

2016-ի ապրիլի 2-ի գիշերը, երբ ազրպէյճանական զինուժը սաստիկ հրետակոծեց Թալիշը, Օհանեանները` ամուսին եւ կին, հարսը, երեք երեխաների հետ, փոքրը` չորս ամսեկան, քնած էին իրենց սենեակներում: Որդին զինուորական է, այդ գիշեր դիրքերում էր:

«Երեխաները չէին հասկանում, թէ ինչ է կատարւում, բայց ռումբերի պայթիւնից վախեցած` բարձրաձայն լացում էին: Հարսս գրկել ու մարմնով ծածկել էր չորս ամսեկան փոքրիկին, ես ու կինս` միւս երկուսին: Արկերի կարկուտ էր», իր աւերուած տան մէջ կանգնած պատմում էր Օհանեանը:

Talish,-1_41116

Թալիշը Լեռնային Ղարաբաղի ծայր հիւսիսային հատուածում է` սահմանակից ազրպէյճանական գիւղերի: Ռմբակոծութիւնից մի քանի ժամ յետոյ գիւղի բնակչութիւնը տարհանուեց: Գիւղի ծայրամասում գտնուող տներում մնացել էին մի քանի ծերեր: Ապրիլի 2-ի առաւօտեան գիւղ էր մտել ազրպէյճանական խափանարարական խումբ: Ազրպէյճանցիները գնդակահարեցին Վալերա Խալափեանին եւ նրա կնոջը` Ռազմելային, կտրեցին նրանց ականջները: Նրանք գնդակահարեցին 1924 թուականին ծնուած Մարուսեա Խալափեանին:

Ազրպէյճանական զինուժը գրաւեց հայերի մի քանի ռազմական յենակէտեր, որոնք մի քանի օր անց հայերը վերագրաւեցին: Ազրպէյճանական զինուժին յաջողուեց շփման գծի հարաւ-արեւելեան հատուածում գրաւել Լելէ թեփէ բլուրը եւ հինգ ռազմական յենակէտեր:

Ինչպէս Սկսուեց Չորսօրեայ Պատերազմը

Ապրիլի 1-5-ի պատերազմը, որ պատճառ դարձաւ հարիւրաւոր զոհերի ու վիրաւորների հայկական ու ազրպէյճանական կողմերից, անակնկալ պէտք չէ համարել, քանի որ 1994-ի մայիսեան անժամկէտ զինադադարից ի վեր հակամարտութեան կողմերը մտել էին սպառազինութիւնների մրցավազքի մէջ, բանակցային գործընթացը, լայն հաշուով, փակուղում էր, իսկ Ազրպէյճանը հրապարակաւ յայտարարում էր հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու իր վճռակամութեան մասին:

Չորսօրեայ պատերազմի արդիւնքում մարդկային կորուստներից բացի, կողմերը տուեցին նիւթական եւ զինական բաւականին մեծ կորուստներ: 1994-ի մայիսին հաստատուած սթաթիւս-քուոն, սակայն, չփոխուեց, բացառութեամբ մի աննշան տարածքի, որն անցաւ ազրպէյճանական զինուժի վերահսկողութեան տակ:

Ինչպէ՞ս սկսուեց չորսօրեայ պատերազմը: Ներկայացնենք հիմնական չորս հնարաւոր բեմագրութիւններ:

Առաջին Բեմագրութիւն. Խափանարարական Գործողութիւնից`
Լայնածաւալ Ռազմական Գործողութիւններ

Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ազրպէյճանական խափանարար խումբը ներթափանցեց Թալիշ, սակայն գլխովին ջախջախուեց: Խմբին օգնութեան շտապեց ազրպէյճանական ՄԻ 24/35 ուղղաթիռը, որը խոցուեց Մռաւ լերան արեւելքում: Այսպէս, ռազմական գործողութիւնները ծաւալուեցին եւ ընդգրկեցին Արցախ-Ազրպէյճան շփման գծի ողջ երկայնքը: Կողմերը օգտագործեցին ծանր հրետանի, այդ թւում` «Սմերչ» եւ «Կրատ» համազարկային համակարգեր: Գնդակոծւում էին ինչպէս ռազմական, այնպէս էլ քաղաքացիական թիրախները: Չի բացառւում, որ եթէ ազրպէյճանական կողմին յաջողուէր գրաւել Թալիշ եւ հարեւան Մատաղիս գիւղերը, ապա, ոգեւորուած ձեռք բերուած յաջողութիւնից, նրանք հետեւակի ռազմական գործողութիւններով առաջ շարժուէին շփման գծի տարբեր հատուածներից, հիմնականում` Աղտամ-Ստեփանակերտ ուղղութեամբ:

Երկրորդ Բեմագրութիւն. Ձախողուած Կայծակնային Յարձակում

Ազրպէյճանը փորձեց կայծակնային յարձակում իրականացնել եւ գրաւել հայկական բնակավայրեր կամ շրջաններ: Այդ տարբերակի օգտին է խօսում այն իրողութիւնը, որ ազրպէյճանական կողմը ապրիլի 1-ի նախօրէին շփման գծի երկայնքով իրականացրել է ծանր զինատեսակների եւ անձնակազմի մեծաթիւ տեղաշարժ: Այդ տեղաշարժի մասին, ինչպէս մամուլի ասուլիսում պնդեց Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, արցախեան կողմը ունեցել է համապատասխան տեղեկատուութիւն` հակահետախուզութեան աշխատանքի շնորհիւ: Ազրպէյճանական կայծակնային յարձակումը ձախողուեց արցախեան բանակի, առաջին հերթին` հրետանու գրագէտ, անձնուրաց աշխատանքի շնորհիւ:

Երրորդ Բեմագրութիւն. Ռուսաստանի «Թաքուն Ձեռքը»

Այս օրերին արեւմտեան, մասամբ նաեւ հայկական լրատուական, փորձագիտական ու քաղաքագիտական հանրութիւնը աշխուժօրէն շրջանառում է այն վարկածը, համաձայն որի, Ռուսաստանը հրահրել է ռազմական բախումներ, որպէսզի կողմերը ռազմական գործողութիւնները դադարեցնելու համար դիմեն Մոսկուային, իսկ վերջինս կազմակերպի հանդիպում, որի արդիւնքում ռազմական գործողութիւնները դադարեցուեն, իսկ հետագայում հակամարտութեան գօտում տեղակայուեն ռուսական խաղաղապահ ուժեր: Եւ իրօք, Քրեմլինի միջնորդութեամբ Մոսկուայում կայացաւ հանդիպում Հայաստանի ու Ազրպէյճանի զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտերի պետերի միջեւ եւ ռազմական գործողութիւնները դադարեցուեցին:

Չորրորդ Բեմագրութիւն. Թուրքիայի Եւ
Իսլամական Պետութեան «Թաքուն Ձեռքը»

Հայկական, մասամբ նաեւ ռուսական լրատուական, փորձագիտական ու քաղաքագիտական հանրութիւնը աշխուժօրէն շրջանառում է այն վարկածը, համաձայն որի, Արցախ-Ազրպէյճան շփման գծում ապրիլեան առաջին օրերի պատերազմական գործողութիւններում շահագրգռուած է Թուրքիան եւ նրա միջոցով` ահաբեկչական Իսլամական պետութիւնը: Թէ այս վարկածը ինչպիսի հիմքեր ունի, միանշանակ դժուար է ասել, սակայն փաստ է, որ Թուրքիան ակնյայտօրէն պաշտպանում եւ աջակցում է Ազրպէյճանին, իսկ Իսլամական պետութեան կազմում կռւում են հարիւրաւոր ազրպէյճանցիներ:

Թալիշ, Արցախ

 

 

Նախորդը

Խմբագրական «Ազատ Օր»-ի. Յաղթանակը Մերն Է – Ազրպէյճանական Մոլուցքը Կրնանք Սանձել Միացեալ Ուժերով

Յաջորդը

Նոր Որակի Հայաստանի Մը Ծնունդը (Սփիւռքը Պարտաւոր Է Քայլ Պահել)

RelatedPosts

Ժագ Ս. Յակոբեանի Անմեռ Յիշատակին
Անդրադարձ

Ժագ Ս. Յակոբեանի Անմեռ Յիշատակին

Նոյեմբեր 8, 2025
Թուրքիոյ Ներքաղաքական Երկընտրանքը
Անդրադարձ

Get Lost!

Նոյեմբեր 8, 2025
Այսպէս Պիտի Երթեւեկենք
Անդրադարձ

Այսպէս Պիտի Երթեւեկենք

Նոյեմբեր 8, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?