
Ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումի մը ընթացքին, այսօր` ուրբաթ, 25 մարտին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը կը մրցի Պիելոռուսիոյ դէմ:
Այս մրցումը, որ պիտի սկսի ժամը 19:00-ին` Երեւանի ժամանակացոյցով, տեղի պիտի ունենայ Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ:
Անիկա պիտի ըլլայ հրաժեշտի մրցում մը` Հայաստանի ազգային խումբի նախկին բերդապահ, վեթերան Ռոման Պերեզովսքիի համար:
Ստորեւ` այսօր տեղի ունենալիք բարեկամական մրցումներուն յայտագիրը (ժամերը Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Կապոն – Սիերա Լիոնէ | 16:30 |
| ՀԱՅԱՍՏԱՆ – Պիելոռուսիա | 17:00 |
| Լիւքսամպուրկ – Պոսնիա | 21:15 |
| Սլովաքիս – Լաթվիա | 21:30 |
| Իրլանտա – Զուիցերիա | 21:45 |
| Հոլանտա – Ֆրանսա | 21:45 |
| Փորթուգալ – Պուլկարիա | 22:45 |


