
Երէկ յետմիջօրէին Սէուլի մէջ (Հարաւային Քորէա) տեղի ունեցաւ Հարաւային Քորէա – Լիբանան ֆութպոլի մրցումը, որ կ՛իյնայ 2018-ի Մոնտիալի եւ Ասիա-2019-ի բաժակի մրցաշարքերուն ծիրին մէջ:
Դաշտին տէրը բաւական մեծ դժուարութեամբ 1-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց, երբ մրցումին կորսուած վայրկեաններուն (93-րդ) նշանակեց իր կոլը` շնորհիւ Ժունկ-Հիուպ Լիի:
Դասաւորումը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Հարաւային Քորէա | 7 | 21 (24-0) |
| 2.- Քուէյթ | 6 | 10 (12-4) |
| 3.- Լիբանան | 7 | 10 (11-5) |
| 7 | 7 (8-20) | |
| 7 | 1 (3-29) |


