Ինչպէս ծանօթ է, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 18-րդ հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքը գրաւող Թատամոն Սուր, որ ցարդ անպարտելի միակ խումբն էր, արձանագրեց տարեշրջանի իր առաջին հաւասարութիւնը` յաջորդական 17 յաղթանակէ ետք: Սակայն անիկա արդէն իսկ ապահոված է Ա. դասակարգի իր տոմսը:
Իսկ վերջին դիրքը գրաւող Հիլալ Հարեթ Նաամէ, որ ցարդ յաղթանակ չէ արձանագրած, այլ պարտութիւն մը կրելէ ետք փոխադրուեցաւ Գ. դասակարգ:
Ստորեւ` դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Թատամոն Սուր | 17 | 1 | 0 | 65 | 8 | 52 |
| 2.- Ախա Ահլի Ալէյ | 14 | 2 | 2 | 46 | 14 | 44 |
| 3.- Մապարրա | 10 | 4 | 4 | 33 | 19 | 34 |
| 4.- Ամալ Մաարաքէ | 8 | 6 | 4 | 36 | 35 | 30 |
| 5.- Ահլի Նապաթիէ | 8 | 5 | 5 | 29 | 16 | 29 |
| 6.- ՀՄԸՄ | 8 | 2 | 8 | 35 | 22 | 26 |
| 7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 6 | 7 | 5 | 33 | 25 | 25 |
| 8.- Ահլի Սայտա | 4 | 5 | 9 | 19 | 28 | 17 |
| 9.- Շեպիպեթ Մազրաա | 4 | 4 | 10 | 17 | 35 | 16 |
| 10.- Ռիատա Ուալ Ատապ | 4 | 4 | 10 | 14 | 36 | 16 |
| 11.- Ամալ Սալամ Զղարթա | 2 | 3 | 13 | 12 | 52 | 9 |
| 12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 0 | 3 | 15 | 11 | 60 | 3 |


