Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ, 12 մարտին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Ամալ Սալամ Զղարթան, 5-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Թէեւ հիւր կազմը ինք բացաւ մրցումին հաշիւը, սակայն Ա. կիսախաղը աւարտեցաւ 1-1 արդիւնքով, երբ Յակոբ Տօնապետեանի օվըրէն ետք, Գէորգ Օհանեան գլուխով կոլ մը նշանակեց (37-րդ):
49-րդ վայրկեանին Քրիսթիան Թիմունեան արդիւնքը բարձրացուց 2-1-ի, ապա 6 վայրկեան ետք, Սերժ Չաքըրեան նշանակեց այլ կոլ մը: 79-րդ վայրկեանին Թիմունեան նշանակեց իր երկրորդ անհատական կոլը, ապա հինգ վայրկեան ետք իր կարգին Չաքըրեան տուպլէ մը իրագործեց` փակելով կոլերու փառատօնը:
ՀՄԸՄ, որ արձանագրեց տարեշրջանի իր 8-րդ յաղթանակը, այժմ 26 կէտով կը գրաւէ 6-րդ դիրքը:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Թատամոն Սուր | 51 (63-6) |
| 2.- Ախա Ահլի Ալէյ | 41 (44-13) |
| 3.- Մապարրա | 31 (32-19) |
| 4.- Ահլի Նապաթիէ | 29 (28-14) |
| 5.- Ամալ Մաարաքէ | 29 (34-33) |
| 6.- ՀՄԸՄ | 26 (35-21) |
| 7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 22 (30-25) |
| 8.- Ահլի Սայտա | 16 (18-27) |
| 9.- Շեպիպեթ Մազրաա | 15 (17-35) |
| 10.- Ռիատա Ուալ Ատապ | 15 (13-35) |
| 11.- Ամալ Սալամ Զղարթա | 8 (12-52) |
| 12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 3 (11-57) |


