
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 12 մարտին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մրցի Ամալ Սալամ Զղարթայի դէմ: Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, պիտի սկսի յետմիջօրէին ժամը 14:15-ին:
Թէեւ նախորդ վերջին երկու հանգրուաններու մրցումները տեղի ունեցան առանց համակիրներու` դռնփակ, սակայն համակիրներուն դաշտ մուտքը այժմ դարձեալ արտօնուած է:
Հետեւաբար, ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը:
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 12 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Ղազիէ – Նեպի Շիթ | 14:15 | Քֆարժոզ |
| Իժթիմահի – Սաֆա | 15:10 | Թրիփոլի |
| ԿԻՐԱԿԻ, 13 ՄԱՐՏ | ||
| Սաժես – Նըժմէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| Անսար – Սալամ Զղարթա | 15:30 | Պէյրութ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 12 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ – Ամալ Սալամ Զղարթա | 14:15 | Պուրճ Համուտ |
| Ռիատա Ուալ Ատապ – Մապարրա | 14:15 | Թրիփոլի |
| Շեպիպեթ Մազրաա – Ամալ Մաարաքէ | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 13 ՄԱՐՏ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Թատամոն Սուր | 14:15 | Պընթ Ժըպէյլ |
| Ախա Ահլի Ալէյ – Հիլալ Հարեթ Նաամէ | 14:15 | Պհամտուն |
| Ահլի Սայտա – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սայտա |


