
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 15-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Իսլահ Պըրժ Շիմալին:
Մրցումը, որ տեղի ունեցաւ դռնփակ, աւարտեցաւ հիւր կազմին յաղթանակով` 2-1 արդիւնքով:
5-րդ վայրկեանին ՀՄԸՄ բացաւ մրցումին հաշիւը` շնորհիւ Քրիսթիան Թիմունեանի նշանակած կոլին, որ փոխանցուած էր Յակոբ Տօնապետեանի կողմէ:
Սակայն նախքան Ա. կիսախաղին աւարտը, հիւր կազմը նշանակեց երկու կոլ եւ տարաւ վերջնական յաղթանակը` 2-1 արդիւնքով:
Նշենք, որ այս պարտութիւնը ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբին համար եղաւ դարձի 4-րդ յաջորդական պարտութիւնը, ինչ որ պատճառ դարձաւ, որ ՀՄԸՄ դիրք մը եւս նահանջելով գրաւէ 7-րդ դիրքը:
Ստորեւ դասաւորումը` 15-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
|
Յ. |
Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Թատամոն Սուր |
15 |
0 | 0 | 54 | 5 |
45 |
| 2.- Ախա Ահլի Ալէյ |
11 |
2 | 2 | 33 | 12 |
35 |
| 3.- Մապարրա |
8 |
4 | 3 | 30 | 18 |
28 |
| 4.- Ահլի Նապաթիէ |
7 |
4 | 4 | 25 | 12 |
25 |
| 5.- Ամալ Մաարաքէ |
7 |
4 | 4 | 30 | 31 |
25 |
| 6.- Իսլահ Պըրժ Շիմալի |
5 |
7 | 3 | 28 | 18 |
22 |
| 7.- ՀՄԸՄ |
6 |
2 | 7 | 25 | 20 |
20 |
| 8.- Ահլի Սայտա |
4 |
3 | 8 | 16 | 24 |
15 |
| 9.- Շեպիպեթ Մազրաա |
4 |
3 | 8 | 16 | 27 |
15 |
| 10.- Ռիատա Ուալ Ատապ |
4 |
2 | 9 | 12 | 32 |
14 |
| 11.- Ումմալ Թրիփոլի |
1 |
2 | 12 | 10 | 47 |
5 |
| 12.- Հիլալ Հարեթ Նաամէ |
0 |
3 | 12 | 11 | 44 |
3 |


